• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Մեկ միլիարդ երեխայի կյանքը խիստ վտանգված է

aliq 15:11 | 20.08.2021
aliq 15:11 | 20.08.2021
UNICEF

ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամը՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ը, օգոստոսի 20-ին Նյու Յորքում զեկույց է ներկայացրել աշխարհի երեխաների վրա կլիմայական ճգնաժամի ազդեցությունների մասին։

«Կլիմայական ճգնաժամը երեխայի իրավունքների ճգնաժամ է. երեխաների՝ կլիմայի փոփոխությունների նկատմամբ ռիսկայնության գործակից» վերնագրված զեկույցը երեխայի տեսանկյունից արված առաջին համապարփակ վերլուծությունն է կլիմայական ռիսկերի վերաբերյալ։

«Չափազանց բարձր ռիսկային» 33 երկիր

Հաշվետվությունում նշված է, որ աշխարհի բնակչության գրեթե 2․2 միլիարդ երեխաներից մոտ 1 միլիարդն ապրում է «չափազանց բարձր ռիսկային» դասակարգված 33 երկրներից մեկում։

Այս երեխաները խոցելիության բարձր ցուցանիշով առերեսվում են կլիմայական եւ բնապահպանական բազմաթիվ ցնցումների մահացու ազդեցությանը՝ հիմնական ծառայությունների (ջուր, սանիտարական պայմաններ, առողջապահություն եւ կրթություն) անբավարարության պատճառով:

Վերլուծության մեջ նաեւ նշված է վտանգի ենթարկվող երեխաների թիվը, եւ շատ հավանական է, որ այս թիվը կմեծանա կլիմայական փոփոխությունների ազդեցությունների հաճախականության ավելացմանը զուգընթաց։

Ըստ հաշվետվության՝ Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետության, Չադի, Նիգերիայի, Գվինեայի եւ Գվինեա-Բիսաուի երեխաների կյանքն ամենաշատն է վտանգված կլիմայի փոփոխության ազդեցությունների հետեւանքով, որոնք սպառնում են նրանց առողջությանը, կրթությանը եւ պաշտպանությանը. դա խոցելի է դարձնում նրանց մահացու հիվանդությունների նկատմամբ:

Պատկերն անհավատալիորեն սարսափազդու է

«Առաջին անգամ մենք ունենք համընդհանուր պատկերը՝ որտեղ եւ ինչպես են երեխաները դառնում խոցելի կլիմայական փոփոխության նկատմամբ, եւ այդ պատկերն անհավատալիորեն սարսափազդու է»,- նշել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործադիր տնօրեն Հենրիետա Ֆորը։

Նա ընդգծել է, որ կլիմայական եւ բնապահպանական ցնցումները խաթարում են երեխաների իրավունքների ամբողջ շրջանակը՝ մաքուր օդից, սննդից եւ խմելու ջրից օգտվելու իրավունքներից մինչեւ կրթություն ստանալու, տանիք ունենալու, շահագործումից զերծ լինելու եւ նույնիսկ կյանքի պահպանման իրավունքները։

«Արդեն երեք տարի է՝ աշխարհի երեխաները բարձրաձայնում են սրա մասին՝ գործողություններ պահանջելով։ ՅՈԻՆԻՍԵՖ-ն աջակցում է փոփոխություն բերելուն միտված նրանց այս կոչին հստակ ուղերձով՝ կլիմակայան ճգնաժամը երեխայի իրավունքների ճգնաժամն է»,- հավելել է Ֆորը։

Զեկույցն իրականացվել է հենց երիտասարդների հայտարարած «Դպրոցական դասադուլ հանուն կլիմայի» շարժման երրորդ տարեդարձի շրջանակում՝ «Ուրբաթները հանուն ապագայի» կազմակերպության հետ համագործակցությամբ։

920 միլիոն երեխա ջրի սակավություն է զգում

Զեկույցում ընդգծված է՝ երեխաների՝ կլիմայի փոփոխությունների նկատմամբ ռիսկայնության գործակիցը ցույց է տալիս, որ 240 միլիոն երեխայի կյանք խիստ վտանգված է մակընթացությունների, 330 միլիոն երեխայի կյանք՝ գետի հեղեղումների, 400 միլիոն երեխայի կյանք՝ ցիկլոնների, 600 միլիոն երեխայի կյանք՝ մակաբուծային հիվանդությունների, 815 միլիոն երեխայի կյանք՝ կապարով աղտոտման,  820 միլիոն երեխայի կյանք՝ ջերմային ալիքների, 920 միլիոն երեխայի կյանք՝ ջրի սակավության հետեւանքով: 1 միլիարդ երեխայի կյանք խիստ վտանգված է օդի չափազանց բարձր մակարդակի աղտոտման հետեւանքով:

Թեեւ աշխարհում յուրաքանչյուր երեխայի սպառնում է կլիմայական եւ բնապահպանական այս վտանգներից առնվազն մեկը, ներկայացված տվյալները փաստում են, որ ամենաշատ վտանգված երկրները ենթարկվում են բազմակի եւ գրեթե միաժամանակ տեղի ունեցող ցնցումների, որոնք սպառնում են քայքայել զարգացման առաջընթացը եւ խորացնել երեխաների զրկանքները:

Աշխարհում 850 միլիոն երեխա կամ յուրաքանչյուր 3 երեխայից 1-ը, ապրում է այն տարածքներում, որտեղ կլիմայական եւ բնապահպանական այս ցնցումներից առնվազն չորսը կարող են գրեթե նույն ժամանակ տեղի ունենալ։ 330 միլիոն երեխա, կամ՝ 7 երեխայից 1-ը, ապրում է այն տարածքներում, որտեղ տեղի են ունենում կլիմայական եւ բնապահպանական այս ցնցումներից առնվազն հինգը։

Դժվարությամբ են դիմակայում եւ անպաշտպան են

Երեխաները կշարունակեն ամենաշատը տուժել, եթե ջերմոցային գազերի արտանետումները  նվազեցնող անհապաղ գործողություններ չձեռնարկվեն: Մեծահասակների համեմատ՝ երեխաներին ավելի շատ սնունդ ու ջուր է անհրաժեշտ մարմնի քաշի մեկ միավորի համար, բացի դրանից՝ երեխաները դժվարությամբ են դիմակայում եղանակային ծայրահեղ պայմաններին եւ, ի թիվս այլ գործոնների, ավելի անպաշտպան են թունավոր քիմիական նյութերի, ջերմաստիճանի փոփոխությունների եւ հիվանդությունների դեմ:

ՅՈՒՆԻՍԵՖ-ը կառավարություններին, մասնավոր հատվածին եւ համապատասխան դերակատարներին հորդորում է մեծացնել կլիմայի փոփոխությանը հարմարվողականության եւ դիմակայունության նպատակով կատարվող ներդրումները երեխաների համար հիմնական ծառայություններում, կրճատել ջերմոցային գազերի արտանետումները, երեխաներին տրամադրել կլիմայի փոփոխության վերաբերյալ կրթություն եւ «կանաչ» հմտություններ, որոնք կենսական նշանակություն ունեն կլիմայի փոփոխության ազդեցություններին հարմարվելու եւ դիմակայելու համար, ապահովել, որ կորոնավիրուսի համավարակից հետո վերականգնումը լինի «կանաչ», ցածր ածխածնային եւ ներառական, այնպես, որ կլիմայի ճգնաժամին դիմակայելու եւ դրան արձագանքելու ապագա սերունդների կարողությունը չխաթարվի:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Ռուսական ԱԹՍ-ն գերազանցում է «Բայրաքթարին»
հաջորդը
Խոսրովի անտառի բույրը՝ մեկ բաժակ թեյում

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Բնության հետ ներդաշնակ տնտեսություն․ երեք պատմություն Վայոց ձորից

  • 2

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 3

    Կրթության նոր մեթոդներ, որոնք ձեւավորում են քննադատական ու...

  • 4

    2024-ի հունվարի 1-ից կենսաթոշակը նոր ձեւով կհաշվարկեն

  • 5

    «Աղբահանության վճարի թանկացման որոշումը պետք է վիճարկել դատարանում»․...

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Օգոստոսի 2021
ԵԵՉՀՈւՇԿ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 
« Հլս   Սպտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն