• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Քաբուլից Ալմաթի եւ անառիկ Փանջշեր

aliq 13:32 | 24.08.2021
aliq 13:32 | 24.08.2021
Kabul airport

ՄԱԿ-ը շաբաթավերջին Աֆղանստանից իր եւս 120 աշխատակիցների է տարհանել Ղազախստան: ՄԱԿ-ի ղեկավարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը հայտնել է, որ  տարհանվածների թվում են ՄԱԿ-ի աշխատակիցներ եւ Աֆղանստանում ՄԱԿ-ի գործընկեր մի քանի ոչ կառավարական կազմակերպությունների անդամներ:

Դա երկրորդ նման ավիաչվերթն է վերջին շաբաթվա ընթացքում: Անցյալ շաբաթ ՄԱԿ-ի շուրջ հարյուր աշխատակիցներ Քաբուլից մեկնել են Ալմաթի՝ աշխատանքը հեռավար ռեժիմով շարունակելու նպատակով:

«Թալիբան»-ի հարձակումից առաջ Աֆղանստանում ՄԱԿ-ի տարբեր ներկայացուցչություններում աշխատում էին մոտ 3000 տեղացի եւ ավելի քան 700 օտարերկրացի:

Դյուժարիկը հայտնել է նաեւ, որ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը հրավիրվել է մասնակցելու Աֆղանստանի հարցով Մեծ յոթնյակի հեռավար գագաթնաժողովին:

Դյուժարիկն ընդգծել է, որ գագաթնաժողովում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը միջազգային հանրությանը միասնության կոչ կանի հանուն Աֆղանստանի ժողովրդի շահերի:

Նա նշել է, որ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը մտահոգված է Աֆղանստանում, մասնավորապես Փանջշերի կիրճի շրջանում նոր մարտերի մասին հայտարարություններով:

«Թալիբան» շարժման պաշտոնական ներկայացուցիչ Զաբիհուլլա Մուջահիդը երեկ հայտարարել է, որ պաշարել են Քաբուլից հյուսիս-արեւելք գտնվող Փանջշերի նահանգում տեղակայված դիմադրության ուժերին: Փանջշերը թալիբների վերահսկողությունից դուրս մնացած միակ նահանգ է։

Աֆղանական դաշտային հրամանատար, Աֆղանստանի պաշտպանության նախարար Ահմադ Մասուդը հայտարարել է, որ նահանգի բնակիչները պատրաստ են պաշտպանության եւ չեն հանձնելու Փանջշերը։ Մասուդի հրամանատարության տակ են նաեւ երկրի այլ շրջաններից ժամանած զինվորականներ ու հատուկ ստորաբաժանումների մարտիկներ: Գեներալ Աբդուլ Ռաշիդ Դուստումի գլխավորությամբ ավելի վաղ զինված կազմավորումներ՝ մոտ 10 հազար մարտիկներ են շարժվել Փանջշեր՝ թալիբներին դիմադրություն ցույց տալու համար։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Հենակետը ՀՀ-Նախիջեւան սահմանը չի հսկում
հաջորդը
Եռամսյա հավաքն առանց սմարթֆոնի

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Բնության հետ ներդաշնակ տնտեսություն․ երեք պատմություն Վայոց ձորից

  • 2

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 3

    Կրթության նոր մեթոդներ, որոնք ձեւավորում են քննադատական ու...

  • 4

    2024-ի հունվարի 1-ից կենսաթոշակը նոր ձեւով կհաշվարկեն

  • 5

    «Աղբահանության վճարի թանկացման որոշումը պետք է վիճարկել դատարանում»․...

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Օգոստոսի 2021
ԵԵՉՀՈւՇԿ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 
« Հլս   Սպտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն