• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Տեր է միայն իր քաղաքացիներին

aliq 18:41 | 24.08.2021
aliq 18:41 | 24.08.2021
Mevlüt Çavuşoğlu

Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն հայտնել է, որ թուրքական ուժերն այս պահի դրությամբ Աֆղանստանից տարհանել են ընդհանուր առմամբ 1404 մարդու, որոնցից 1061-ը Թուրքիայի քաղաքացիներ են։

Չավուշօղլուն հավելել է, որ Աֆղանստանից վերադառնալ է ցանկանում Թուրքիայի եւս 200 քաղաքացի։

Թուրքիայի արտգործնախարարը հայտարարել է, որ Թուրքիան մտադիր չէ ապաստան տրամադրել աֆղանստանցի փախստականներին։

«Մենք նախապես հայտնել էինք, որ Թուրքիան այս նպատակով վիզաներ չի տրամադրի։ Լրատվամիջոցներում այս թեմայով բոլոր հրապարակումները իրականությանը չեն համապատասխանում»,- ասել է Չավուշօղլուն։

Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Բեն Ուոլեսը հայտարարել էր,  որ Աֆղանստանում Բրիտանիայի համար աշխատող որոշ աֆղանստանցիներ մինչեւ վիզայի համար անհրաժեշտ փաստաթղթերի ձեւակերպումը կսպասեն երրորդ երկրներում, որտեղ հատուկ այդ նպատակով կենտրոններ կստեղծվեն։ Ուոլեսը այս համատեքստում մասնավորապես նշել էր Թուրքիան ու Պակիստանը, որտեղ, ըստ նրա, աֆղանստանցի փախստականների համար նման կենտրոններ են նախատեսվում։

Թուրքիայում իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության խոսնակ Օմեր Չելիքն էլ հայտարարել է, որ իրենք ի վիճակի չեն Աֆղանստանից ընդունելու նույնիսկ մեկ փախստականի։

Էրդողանի պես նա եւս պնդել է, որ Թուրքիան կացարան չէ աֆղանստանցի փախստականների համար։ Միաժամանակ Չելիքը նշել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ներգրավված է Աֆղանստանի հարցի շուրջ քննարկումներում, նա Աֆղանստանի հարցով հեռախոսազրույցներ է ունեցել Ռուսաստանի ու Գերմանիայի ղեկավարների հետ։

Վերջին շաբաթներին հազարավոր աֆղանստանցիներ տարբեր ճանապարհներով արդեն հատել են Թուրքիայի սահմանը:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Եվս մեկ հայ զինծառայողի աճյուն
հաջորդը
Տարհանել ավելի անվտանգ եւ ավելի շատ մարդու

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Օգոստոսի 2021
ԵԵՉՀՈւՇԿ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 
« Հլս   Սպտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն