• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Աշխարհը պատվաստվում է ուստարվան ընդառաջ

aliq 11:45 | 26.08.2021
aliq 11:45 | 26.08.2021
covid-19 vaccination

Ըստ The Times of Israel-ի՝ Իսրայելում սկսել են կորոնավիրուսի դեմ պատվաստել նաեւ դեռահասներին: Սեպտեմբերից, դպրոցների բացմանը զուգընթաց, 12 եւ  բարձր տարիքի երեխաները ծնողների թույլտվությամբ կկարողանան կորոնավիրուսի դեմ պատվաստում ստանալ հենց ուսումնական հաստատությունում՝ պարապմունքների ժամանակ: Իսրայելի կրթության նախարար Իֆաթ Շաշա-Բիթոնը դեմ է եղել այս ծրագրին, բայց ավելի ուշ համաձայնել է դրան՝ ուսումնական տարվա մեկնարկը չհետաձգելու նպատակով:

Ուսուցիչների եւ մյուս աշխատողների համար կսահմանվի «կանաչ անցագրերի» համակարգ, եւ նրանք կկարողանան աշխատել միայն պատվաստման կամ ՔՈՎԻԴ-19-ի բացասական թեստի հավաստագրի տրամադրման դեպքում:

Իսրայելում 3-12 տարեկան երեխաներին օգոստոսի 23-ից սկսել են կորոնավիրուսի թեստեր անել: Թեստերն անցկացվում են ամբողջ երկրի ավելի քան 400 բնակավայրերում: Ավելի վաղ դեռահասներին ՔՈՎԻԴ-19-ի դեմ սկսել են պատվաստել Ֆրանսիայում, Շվեդիայում, Գերմանիայում, Մեծ Բրիտանիայում եւ եվրոպական այլ երկրներում:

Համավարակի ամբողջ ժամանակաշրջանում Իսրայելում գրանցվել է կորոնավիրուսով վարակման ավելի քան 995 հազար դեպք, հիվանդությունը խլել է շուրջ  6900 մարդու կյանք:

Ըստ «Սպուտնիկ Գրուզիայի»`Վրաստանի առողջապահության փոխնախարար Թամար Գաբունիան հայտնել է, որ Վրաստանում շուտով 12 տարեկանից բարձր երեխաներին կպատվաստեն կորոնավիրուսի դեմ։

«12 տարեկանից բարձր երեխաների պատվաստումը մեզ մոտեցնում է համաճարակի ավարտին։ Պատվաստումների կոմիտեն կդիտարկի այդ հարցը, եւ երկու-երեք շաբաթից որոշում կընդունվի։ Եվրոպական մի շարք երկրներ արդեն այդպես են վարվում, եւ մենք հաշվի կառնենք նրանց փորձը»,- ասել է Գաբունիան։ Փոխնախարարն ընդգծել է, որ 12 տարեկանից բարձր երեխաների պատվաստումը Վրաստանում կիրականացվի միայն ծնողների ցանկությամբ ու որոշմամբ։

Այս պահի դրությամբ Վրաստանում պատվաստվել կարող են 16 տարեկանից բարձրերը։ Վերջին տվյալներով՝ Վրաստանում պատվաստվել է ավելի քան 1 միլիոն մարդ։ Ուսուցիչների ավելի քան 40 տոկոսն արդեն պատվաստվել է կորոնավիրուսի դեմ: Մինչեւ նոր ուսումնական տարվա սկսվելը երկրում պրոֆեսորների եւ ուսուցիչների մեծ մասը պատվաստում կստանա:

Կորոնավիրուսի առաջին դեպքը Վրաստանում հայտնաբերվել է 2020-ի փետրվարի 26-ին:

Իսրայելում մեկ միլիոն մարդ երրորդ չափաքանակ է ստացել

Իսրայելում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի երրորդ չափաքանակ են սկսել ստանալ 40-ից բարձր բնակիչները եւ ուսումնական հաստատությունների աշխատակիցները: Իսրայելի առողջապահության նախարարությունը հայտնել է երրորդ չափաքանակի անհրաժեշտության մասին: Մասնագետները հուսով են, որ դա կհզորացնի օրգանիզմի իմունային պաշտպանությունը շատ բարձր վարակելիություն դրսեւորած «Դելտա» տարբերակի դեմ:

Իսրայելցի մասնագետների համոզմամբ՝ կորոնավիրուսի դեմ երրորդ չափաքանակն անհրաժեշտ է ոչ միայն 40-ից բարձր տարիքի, այլեւ քրոնիկ հիվանդություններ, մասնավորապես սրտի, թոքերի կամ շաքարախտի խնդիրներ ունեցող մարդկանց:

Իսրայելի 9 միլիոն 300 հազար բնակիչներից ավելի քան մեկ միլիոնն արդեն ստացել է երրորդ չափաքանակը, որն, ըստ մասնագետների, կորոնավիրուսի դեմ պաշտպանությունը հասցնում է 86 տոկոսի:

9 ամսում՝ 5 միլիարդ պատվաստում

Աշխարհի բնակչության մոտ մեկ երրորդը ստացել է պատվաստանյութի առնվազն մեկ չափաքանակ: Ըստ Our World in Data-ի՝ շուրջ 9 ամսում հակակորոնավիրուսային պատվաստանյութի մոտ 5 միլիարդ չափաքանակ է կիրառվել ամբողջ աշխարհում։ Սա պատմության մեջ պատվաստումների ամենամեծ արշավն է։

Աշխարհի բնակչության մոտ մեկ երրորդը ստացել է պատվաստանյութի առնվազն մեկ չափաքանակ, եւ գրեթե մեկ քառորդը լիովին պատվաստված է:

Ցածր եկամուտ ունեցող երկրներում մարդկանց միայն 1,4 տոկոսն է ստացել առնվազն մեկ չափաքանակ: Պատկերը հատկապես մռայլ է Աֆրիկայում, որտեղ շատ երկրներում պատվաստումների մակարդակը 1 տոկոսից ցածր է։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Ռուսական զենքի արդիական պահանջարկը
հաջորդը
Թուրքիան բարդ ընտրության առաջ

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Օգոստոսի 2021
ԵԵՉՀՈւՇԿ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 
« Հլս   Սպտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն