• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Ադրբեջանցիները փակել են Կապան-Գորիս միջպետական ճանապարհի մի հատվածը

aliq 12:48 | 26.08.2021
aliq 12:48 | 26.08.2021
Syunik marz road

ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունից հայտնել են, որ օգոստոսի 25-ին՝ 23:00-ի սահմաններում, ադրբեջանական կողմը փակել է Կապան-Գորիս միջպետական ճանապարհի Կարմրաքար-Շուռնուխ հատվածը: Նշված հատվածի տրանսպորտային միջոցները տարհանվել են:

Աշխատանքներ են իրականացվում ճանապարհը բացելու, մարդկանց եւ տրանսպորտային միջոցների տեղաշարժի բնականոն աշխատանքը վերականգնելու ուղղությամբ:

ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը կոչ է անում հետեւելու միայն պաշտոնական լրահոսին:

Միջազգային կառույցները կտեղեկացվեն

ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը հայտնել է, որ ադրբեջանական 50 կամ ավելի զինված ծառայողներ փակել են Սյունիքի մարզի Գորիսից Կապան տանող միջպետական ճանապարհը՝ Դավիթ Բեկ գյուղին մոտ, եւ հրաժարվում են բացելուց:

«Այս արարքները հանցավոր են, սահմանափակել են մարդկանց, ամբողջ քաղաքացիական բնակչության, այդ թվում երեխաների, կանանց, տարեցների ազատ տեղաշարժը: Այս ամենը հավաստող ահազանգեր ենք ստանում քաղաքացիական բնակիչներից, ստուգել ենք ամբողջը»,- ընդգծել է ՄԻՊ-ը։

Նա կրկին շեշտել է, որ ադրբեջանական զինված ծառայողների ներկայությունը ՀՀ Սյունիքի համայնքների միջեւ ճանապարհներին հանցավոր է: Դա ինքնին խախտում է մարդկանց կյանքի, ազատ տեղաշարժման եւ միջազգայնորեն երաշխավորված այլ կենսական իրավունքներ:

«Փաստերից ինձ համար ակնհայտ է, որ սա նախապես պլանավորված բացահայտ հանցագործություն է ՀՀ քաղաքացիական բնակչության դեմ»,- ընդգծել է ՄԻՊ-ը:

Արման Թաթոյանը հայտնել է՝ տեղյակ է, որ ՌԴ սահմանապահ ծառայողները եւ ՀՀ սահմանապահները տեղում վարել են ճանապարհը բացելու բանակցություններ, եւ քաղաքացիկան մեքենաները դուրս են բերվել:

Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանն ընդգծել է, որ վաղ առավոտյան այս միջադեպով հատուկ հաղորդումներ կուղարկվեն համապատասխան միջազգային մարմիններին:

Պաշտպանել մեր զինծառայողների եւ բնակչության կյանքի իրավունքը

Արման Թաթոյանը նշել է, որ պետք է դադարեցնել պետական սահմանի հետ կապված հարցերը միայն ռազմաքաղաքական տեսանկյունից դիտարկելը: Պետությունն այդ կերպ ինքն իրեն դնում է սահմանափակումների մեջ, ստիպված է լինում դիմել միայն միջազգային ռազմաքաղաքական ատյաններ, դառնում է աշխարհաքաղաքական գործընթացների զոհը եւ չի կարողանում պատշաճ պաշտպանել իր բնակչությանը, նրա իրավունքներն ու ազատությունները:

«Ակնհայտ է, որ ադրբեջանական իշխանությունները միայն օգտվում են դրանից: Ադրբեջանական զինված ծառայողներին մեր գյուղերի մոտից եւ ճանապարհներից հեռացնելու գործողությունների հիմքում պետք է դնել մարդու, սահմանային կոնկրետ բնակչի իրավունքների պաշտպանությունը ու այդ հիմքով պետք է օգտագործել միջազգային մեխանիզմները (հատուկ սահմանների հարցով ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ, ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդ, Մարդու իրավունքների եվրոպական դատարան եւ այլն)»,- շեշտել է նա։

ՀՀ ՄԻՊ-ն ընդգծել է, որ մարդու իրավունքների խախտումների փաստերը լիարժեք թույլ են տալիս հիմնավորել՝ ինքնին ադրբեջանցի զինծառայողների ներկայությունը կյանքի, ազատ տեղաշարժման եւ միջազգայնորեն երաշխավորված մյուս կենսական իրավունքների կոպիտ խախտում է:

«Դա Կառավարությանը, մեր պետությանը հնարավորություն կտա լայնորեն օգտվելու մարդու իրավունքների միջազգային մեխանիզմներից, դիվերսիֆիկացնել այդ մեխանիզմները եւ նաեւ այդ կերպ ուժեղացնել քաղաքական ու ռազմական բաղադրիչները:

Դա հնարավորություն կտա նաեւ պաշտպանելու մեր զինծառայողների կյանքի իրավունքը: Անվտանգություն չի նշանակում միայն քաղաքական ու ռազմական, այն առաջին հերթին մարդու, սահմանային բնակչության անվտանգ կյանքի եւ իրավունքների համար է»,- եզրափակել է ՀՀ ՄԻՊ-ը:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Թուրքիան բարդ ընտրության առաջ
հաջորդը
Ինքնախաբեության ճիրաններում

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Բնության հետ ներդաշնակ տնտեսություն․ երեք պատմություն Վայոց ձորից

  • 2

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 3

    Կրթության նոր մեթոդներ, որոնք ձեւավորում են քննադատական ու...

  • 4

    «Աղբահանության վճարի թանկացման որոշումը պետք է վիճարկել դատարանում»․...

  • 5

    2024-ի հունվարի 1-ից կենսաթոշակը նոր ձեւով կհաշվարկեն

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Օգոստոսի 2021
ԵԵՉՀՈւՇԿ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 
« Հլս   Սպտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն