• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Թուրքիայում հայկական եկեղեցին մասամբ սրբավայր կմնա

Անուշ Թրվանց 16:54 | 28.08.2021
Անուշ Թրվանց 16:54 | 28.08.2021
Tashoran

Այսօր Թուրքիայի Մալաթիա նահանգում հանդիսավորությամբ բացվել է «Մալաթիայի Ս. Երրորդություն եկեղեցի- Թաշխորան» մշակույթի կենտրոնը, որի վերանորոգման և վերակառուցման համար գումար է հատկացվել շրջանի բյուջեից:

archbishop Sahak Mashalian
«Ալիք Մեդիա»-ն Պոլսո պատրիարքարանից տեղեկացավ, որ կենտրոնի օծման արարողությանը Պոլսո հայոց պատրիարք Սահակ արք. Մաշալյանի եւ պատրիարքության պատվիրակության հետ ներկա են եղել Մալաթիայի կուսակալը, Մալաթիայի քաղաքապետը, Մալաթիայի հայերի միության նախագահը եւ այլ պաշտոնյաներ:

Tashoran
Նրանք ելույթ են ունեցել հայկական պատմական եկեղեցին մասամբ մշակութային կենտրոնի վերածելու արարողությանը` հիշեցնելով, որ Մալաթիայի նահանգապետարանը  «Սուրբ Երրորդություն» եկեղեցու՝ քաղաքապետարանին պատկանող 429 քմ տարածքը գնել է 20 միլիոն լիրայով, այնուհետեւ գումար ներդրել նորոգման եւ վերաբացման համար: Այս քայլի նպատակը, ըստ թուրքական կառավարիչների, Մալաթիան զբոսաշրջության համար առավել գրավիչ դարձնելն է. զբոսաշրջության ծրագրի շրջանակում նորոգվել է եւս երեք պատմական հուշարձան, որոնց թվում՝ 4-րդ դարից մնացած «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ»  վանքը:

Tashoran
Ստամբուլի «Ժամանակ» օրաթերթն այսօրվա իրադարձության առթիվ գրում է. «Այս համալիրի վերանորոգված լինելը Փոքր Ասիայում հայկական վաղեմի ներկայության տեսակետից կարեւոր խորհրդանիշ է։ Քաղաքապետարանն այն նախատեսել է որպես մշակույթի կենտրոն եւ վերանորոգման ծրագիրն էլ կյանքի է կոչել այդ ձեւաչափի մեջ, սակայն ուրախալի է, որ այն հարյուր տոկոսով չի դադարելու սրբավայր լինելուց»:

Պատրիարքարանը եկեղեցում պարբերաբար արարողություններ է կատարելու շրջանում ապրող քչաթիվ հայերի համար: Այժմ քաղաքապետարանը մշակութային կենտրոնի վերածված եկեղեցու մեջ տեղադրել է եկեղեցու տարածքից գտնված հնագույն տապանաքարեր:

Քանի որ եկեղեցին գտնվում է Հրանտ Դինքի ծննդավայրում, ապա արարողության ընթացքում ոգեկոչվեց նաեւ հայտնի հրապարակախոսի հիշատակը:

Օծված եւ նորոգված կենտրոնում վաղը հայոց պատրիարքն առաջին պատարագը կմատուցի:

Tashoran
Tashoran
Tashoran

Մալաթիա քաղաքի Չավուշօղլու թաղամասի հայկական «Սուրբ Երրորդություն» (թուրքերեն՝ Թաշխորան) եկեղեցին կառուցվել է շուրջ 3 դար առաջ: Այն մի քանի անգամ քանդվել է հարձակումների, բնական աղետների եւ լքվածության պատճառով, իսկ վերջին տարիներին բազմիցս ենթարկվել է գանձագողության:

Անուշ Թրվանց

Երբ լրագրողական աշխատանքի բերումով սկսում ես որոնել՝ որտե՞ղ է թաղված շան գլուխը, եւ հընթացս պարզում՝ որտե՞ղ են ձմեռում խեցգետինները, ուրեմն ճիշտ ճանապարհին ես։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Աջակցություն վավերագրական ֆիլմերին
հաջորդը
Ապահովել են տեղափոխման անվտանգությունը

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Բնության հետ ներդաշնակ տնտեսություն․ երեք պատմություն Վայոց ձորից

  • 2

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 3

    Կրթության նոր մեթոդներ, որոնք ձեւավորում են քննադատական ու...

  • 4

    «Աղբահանության վճարի թանկացման որոշումը պետք է վիճարկել դատարանում»․...

  • 5

    Իրանից կամ Վրաստանից ներկրումը կկարգավորվի ցեմենտի դեֆիցիտը

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Օգոստոսի 2021
ԵԵՉՀՈւՇԿ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 
« Հլս   Սպտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն