• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
Մշակույթ

Աջակցություն վավերագրական ֆիլմերին

Անուշ Իգնատյան 16:30 | 28.08.2021
Անուշ Իգնատյան 16:30 | 28.08.2021
Docmonde

Մարդիկ, որոնք ունեն վավերագրական ֆիլմերի նախագծեր եւ ցանկանում են դրանք կյանքի կոչել, կարող են դիմել «Եվրասիադոկ» ծրագրին։ Այս տարի մասնակցության հայտ կարելի է ներկայացնել մինչեւ սեպտեմբերի 5-ը։

«Եվրասիադոկ»-ը վավերագրական ֆիլմերի պատրաստմամբ զբաղվող «Docmonde» կազմակերպության ծրագրերից է։ Կազմակերպությունը Ֆրանսիայի Լուսաս քաղաքում է։ «Եվրասիադոկ»-ից բացի կա նաեւ «Աֆրիկադոկ», «Ասիադոկ» եւ այլն։

«Եվրասիադոկ» ծրագիրն անցկացվում է մեր տարածաշրջանի երկրներում՝ Հայաստան, Վրաստան, Թուրքիա, Ուկրաինա, Մոլդովա, Բելառուս, Ռուսաստան։ Հայաստանում այն իրականացվում է 2011 թվականից, բայց առավել ակտիվ գործել է 2016-ից։

Ծրագիրը կազմված է երկու փուլից։ Առաջին փուլը տեղական դասընթացներն են, որոնց մասնակցում է հայտ ներկայացրածներից ընտրված վեց հոգի։ Նրանց ընտրում են ֆրանսիացիները, դասընթացն էլ անցկացնում է ֆրանսիացի մասնագետը։ Դասընթացի նպատակն է մասնակիցներին գիտելիք փոխանցել ֆիլմի նկարահանման մասին եւ օգնել նրանց զարգացնելու իրենց նախագծերը։

Docmonde
2020 թվականին դասընթացն ամբողջովին առցանց հարթակում է անցկացվել, այս տարի կա՛մ առցանց կլինի, կա՛մ մասամբ առցանց, մնացած օրերին էլ, կազմակերպված դրամահավաքի շնորհիվ, մասնագետին կհրավիրեն Հայաստան։ Մասնակի ֆինանսավորում տրամադրել են կրթության, գիտության, սպորտի եւ մշակույթի նախարարությունն ու Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատունը։

Դասընթացը տեւում է 12 օր։ Այս տարի նախատեսվում է այն անցկացնել 6 օր, հետո 10 օր ընդմիջում անել ու շարունակել հաջորդ 6-օրյա դասընթացը։ Սա մասնագետին հնարավորություն կտա աշխատելու նախագծերի վրա, կատարելու անհրաժեշտ փոփոխությունները։ Դասընթացի վերջում նախագծերի փորձնական ներկայացում են կազմակերպում։

Երկրորդ փուլում այս 6 նախագծերից 3-ը, երբեմն 4-ը, մյուս երկրների տեղական դասընթացներում ընտրված 3-ական նախագծերի հետ ներկայացվում են համատեղ արտադրության ֆորումում, որտեղ մասնակիցները կարող են տարբեր երկրներից գործընկերներ գտնել։ 8 տարի այն կազմակերպվել է Հայաստանում, 2020-ին անցկացվել է առցանց հարթակում, իսկ այս տարի ֆինանսավորման խնդիր կա, ու դեռ պարզ չէ՝ համատեղ արտադրության հանդիպումը տեղի կունենա, թե ոչ։

Docmonde
Docmonde

«Ուզում ենք գոնե առցանց անցկացնել, որովհետեւ հակառակ դեպքում մի տարի կկորչի, նախագծերը կմնան, իսկ մյուս տարի ավելի մեծ մրցակցության մեջ կլինեն։ Բացի դրանից՝ այս տարվա պատությունները մի տարով կհնանան»,- ասում է Հայաստանում «Եվրասիադոկ»-ի ներկայացուցիչ Արեւիկ Ավանեսյանը։

Համատեղ արտադրության ֆորումում գրեթե բոլոր նախագծերի համար գործընկերներ գտնվում են: Եթե այդ պահին էլ չեն լինում, ապա հետագայում այդ ցանցի միջոցով հնարավոր է լինում որեւէ մեկին գտնել։ «Սա իրականում բարդ գործընթաց է, պետք է քո երկրում ֆինանսավորում գտնես, գործընկերդ էլ՝ իր երկրում։ Հետո պայմանագիր պիտի ստորագրվի։ Բայց սրա առավելությունն այն է, որ նկարահանված ֆիլմն արդեն միայն քո երկրում չի ցուցադրվում։ Այն մասնակցում է միջազգային փառատոների, ցուցադրվում է արտասահմանյան հեռուստաալիքներով, եւ ստացվում է, որ դու տարածում ես քո պատմությունը, քո մշակույթը»,- ասում է Արեւիկ Ավանեսյանը։

2016-ից մինչեւ հիմա «Եվրասիադոկ»-ի դասընթացներին Հայաստանում մասնակցել է 28 հոգի, ընտրվել է 20 նախագիծ, դրանցից 7-ն արդեն պատրաստ է, 13-ն էլ արտադրության ընթացքում է։ Մինչեւ 2016 թվականը հայկական նախագծերի չհաջողելու պատճառն այն էր, որ դրանք կենտրոնացած էին անցյալի վրա՝ ցեղասպանություն, պատերազմ, իսկ այս ծրագրում պետք են ֆիլմեր, որոնք պատմում են այսօրվա մասին։

Arevik AvanesyanՄի հաջողված ֆիլմ կա, որը բավականին լավ ընթացք է ունեցել, կոչվում է «Մեծ սպասումներ», հեղինակը գյումրեցի Սոնա Սիմոնյանն է։ Այն պատմում է Գյումրու երիտասարդների մասին ու ցույց է տալիս, թե ինչպես են նրանք վերապրում երկրաշարժը, թեեւ այդ ժամանակ դեռ ծնված չեն էլ եղել։ Մի ֆիլմ էլ կա 90 տարեկան տատիկի ու նրա 4-ամյա թոռնիկի մասին։ Հեղինակը զուգահեռներ է տանում ցեղասպանությունից փախած տատիկի ու Սիրիայից փախած երեխայի միջեւ՝ այսպիսով անդրադարձ կատարելով նաեւ անցյալին»,- պատմում է Արեւիկ Ավանեսյանը։

Հայաստանում պատմելու ու նկարելու շատ բան կա։ Նույնիսկ եթե մեզ թվա, թե դրանք սովորական երեւույթներ են, դրսի կինոդիտողների համար կարող են շատ հետաքրքիր լինել։ Ֆիլմերից մեկը՝ «Ավլելով Երեւանը», փողոց ավլող 40 տարեկան կնոջ մասին է, որը գիշերներն այդ գործն է անում, ցերեկներն էլ կարի գործարանում է աշխատում, որ իր մեծ ընտանիքը պահի։

Դրամահավաքի միջոցով նախատեսվում է նաեւ կայք ստեղծել, որտեղ կներկայացվեն «Եվրասիադոկ»-ի մասնակիցների ֆիլմերի պատմությունները, զարգացման ընթացքը, հաջողությունները։ Մի առանձին ընդհանուր բաժին էլ կլինի հայկական վավերագրական ֆիլմերի համար։ Տեղեկություն կտրամադրվի հաջողություն ունեցած ֆիլմերի մասին, որոնք «Եվրասիադոկ»-ի հետ կապ չունեն, նաեւ դրամաշնորհների մասին, որոնց մարդիկ կարող են դիմել։

Այս տարի ֆիլմերի վրա կա նաեւ պատերազմի ազդեցությունը, դիմորդների մեծ մասը հենց այդ թեմային է անդրադարձել։ Աշխարհին ճշմարտությունը ցույց տալու համար վավերագրական ֆիլմերը հրաշալի միջոց են։ Անցած տարի էլ դասընթացի մեկնարկը համընկել է պատերազմի սկսվելուն, ու մասնակիցներից մեկը, որի նախագիծն Ամուլսարի մասին էր, թեման փոխել է ու նախագիծ կազմել պատերազմի վերաբերյալ։

Անցած տարի համատեղ արտադրության ֆորումի կարեւորագույն մրցանակներից մեկը ստացել է Տավուշի սահմանամերձ գյուղերից մեկում ապրող ձկնորսի մասին պատմող ֆիլմը։ Պատերազմի սկսվելուց հետո ընտանիքը կերակրող ձկնորսը մեկնել է մարտի դաշտ։ Գերմանիայից առաջարկ է ստացվել՝ հաջորդ տարի ֆիլմը ներկայացնելու Լեյպցիգի հեղինակավոր կինոփառատոնում։

Արեւիկ Ավանեսյանն ասում է՝ Հայաստանում առհասարակ վավերագրական ֆիլմերը նկարահանվում են հեղինակների էնտուզիազմի շնորհիվ։ Կան երկրներ, որոնց հետ համատեղ ֆիլմեր են արտադրվում, սակայն պետական մակարդակով համատեղ արտադրության պայմանագրեր չկան։ Դրա հետեւանքով ֆինանսական խնդիր էլ է առաջանում․ եթե որեւէ երկրից գումար ես ստանում, այն հարկվում է թե՛ այնտեղ, թե՛ քո երկրում, իսկ եթե պայմանագիր լինի, գումարը կհարկվի միայն այն երկրում, որտեղից այն եկել է։

«Կարծում եմ՝ վավերագրական ֆիլմեր նկարահանելը հիմա Հայաստանի համար շատ կարեւոր է։ Մենք այսպես տարածում ենք մեր մշակույթը։ Դա նաեւ կարեւոր է բիզնեսի տեսանկյունից․ զարգացնում ենք հայ արտադրողին։ Դրսի հետ աշխատելու դեպքում ֆինանսական աջակցություն ենք ունենում։ Կրթական առումով դրական ազդեցություն կա․ ցանկացած մարդ, որ մասնակցում է այս ծրագրին, հետո լրիվ այլ մակարդակի ֆիլմեր է նկարում»,- ասում է Արեւիկ Ավանեսյանը։

Ի տարբերություն խաղարկային ֆիլմերի՝ վավերագրական ֆիլմերը ֆինանսական ավելի քիչ միջոցներ են պահանջում։ Հիմա վավերագրական ֆիլմերի նկարահանմանն աջակցելը կարող է նպաստել հետագայում խաղարկային ֆիլմերի նկարահանմանը․ մարդիկ կարող են օգտագործել իրենց ստացած փորձն ու գիտելիքը։

«Եվրասիադոկ»-ի շրջանակում նկարահանած ֆիլմերը առցանց հարթակում հիմա հասանելի չեն, քանի որ դեռ ցուցադրվում են փառատոներում ու վաճառվում են։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Հին աղետի վերքն ու նորի սպասումը
հաջորդը
Թուրքիայում հայկական եկեղեցին մասամբ սրբավայր կմնա

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Օգոստոսի 2021
ԵԵՉՀՈւՇԿ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 
« Հլս   Սպտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն