• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Խտրական վերաբերմունքից մինչեւ «ներառական շուրջպար»

aliq 22:29 | 28.08.2021
aliq 22:29 | 28.08.2021
Didem Arslan Yilmaz

Դիարբեքիրի փաստաբանների պալատը դատապարտել է հեռուստաեթերում քրդերեն խոսքն արգելած թուրք հեռուստահաղորդավարուհի Դիդեմ Արսլան Յըլմազի քայլը։ «Այս եւ նման մեթոդները ցավոք ցույց են տալիս,  որ անցյալի սահմանափակման, ժխտման ու ուծացման քաղաքականությունը շարունակվում է»,- ասված է փաստաբանների պալատի հայտարարության մեջ։

Դիարբեքիրի փաստաբանները հիշեցրել են, որ նախկինում էլ Թուրքիայի Ազգային մեծ ժողովում քրդերեն խոսքը արձանագրություններում չի ներառվել՝ նշվելով որպես «անհայտ լեզու»։ Նրանք ընդգծել են, որ Թուրքիայի շուրջ 25 միլիոն քաղաքացիների մայրենի լեզու քրդերենի՝ երկրի պետական ու հանրային հաստատությունների կողմից որպես «անհայտ, անհասկանալի» լեզու բնութագրումն անընդունելի է։

«Աշխարհի ամենահարուստ լեզուներից մեկի՝ քրդերենի նկատմամբ այս ու նման միջոցների կիրառումը հանրության շրջանում արդարացի անհանգստություն ու բողոք է առաջացնում։ Դիարբեքիրի փաստաբանների պալատը դատապարտում է քրդերենի վերաբերյալ նման բնութագրումներն ու կամայական սահմանափակումները։ Պահանջում ենք, որ այս եւ նման քայլերի պատասխանատուների նկատմամբ անհրաժեշտ օրինական ու վարչական հետաքննություն սկսվի։ Հայտարարում ենք, որ Դիարբեքիրի փաստաբանների պալատը հետեւելու է այդ գործընթացների արդյունավետ կատարմանը»,- ասված է հայտարարության մեջ։

Ոչ թե խնդրի անվանումը, այլ խնդրի զոհը

Թուրքիայի նախկին արտգործնախարար (2009-2014), նախկին վարչապետ (2014-2016), իսկ այժմ ընդդիմադիր «Ապագա» կուսակցության հիմնադիր ղեկավար Ահմեթ Դավութօղլուն խոսել է քրդական խնդրից։

Թուրքիայի հարավարեւմտյան Հաքքարի նահանգ կատարած եռօրյա այցի ընթացքում նա մասնավորապես ասել է. «Քրդերը ոչ թե խնդրի անվանումն են, այլ այդ խնդրի զոհը։ Անհրաժեշտ է, որ յուրաքանչյուր քաղաքացի ապրի հավասար պայմաններում»։

Դավութօղլուն շեշտել է որ Թուրքիայում իրենց քաղաքական ուժի իշխանության գալուց հետո կվերացնեն բոլոր այդ հալածանքները։

«Մենք չենք գալիս միավորելու,- ասել է Դավութօղլուն,- մենք գալիս ենք միավորվելու։ Մենք այստեղ ենք, որպեսզի երիտասարդներին բերենք խորհրդարան: Երիտասարդների տեղը լեռները չեն, այլ խորհրդարանը»։

Մասնակցել է  քրդերի շուրջպարին

Հաքքարի նահանգի Յուքսեքովա շրջանի քրդաբնակ Բավը գյուղի ճամբարում տեսախցիկներն արձանագրել են, թե ինչպես է Թուրքիայի նախկին վարչապետը քրդական երաժշտության ներքո մասնակցում քրդական շուրջպարին։ Ընդ որում, Դավութօղլուն շուրջպար է բռնել տեղի քրդական աշիրեթի ներկայացուցիչների հետ։

Ըստ թուրքական աղբյուրների՝ Բավը գյուղի բնակչությունն իրեն համարում է Իրաքյան Քրդստանի առաջնորդ Մասութ Բարզանիի  ընտանիքի անդամ։

Ահմեթ Դավութօղլու այդ ժեստը դարձել է քրդական եւ թուրքական մամուլի բուռն քննարկման առարկա։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Հայաստանյան պատվաստումները ԵՄ-ում դեռեւս վավեր չեն
հաջորդը
Թիրախային կրակ են բացել Թաղավարդի ուղղությամբ

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Օգոստոսի 2021
ԵԵՉՀՈւՇԿ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 
« Հլս   Սպտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն