• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Ադրբեջանի հայ ռազմագերիները՝ բռնի անհետացման զոհ

aliq 21:52 | 30.08.2021
aliq 21:52 | 30.08.2021

ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը Բռնի անհետացումների միջազգային օրվա առթիվ իր ուղերձում կրկին բարձրաձայնել է Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների եւ քաղաքացիական անձանց իրավունքների վերականգնման խնդիրը: Ադրբեջանական իշխանությունները հերքում են տասնյակ հայ զինծառայողների եւ քաղաքացիական անձանց գերեվարման փաստը, որի առնչությամբ կան հստակ ապացույցներ, ուստի այդ անձինք ինքնաբերաբար համարվում են բռնի անհետացման զոհ:

Արարատ Միրզոյանն ընդգծել է, որ պաշտոնական Բաքուն բացահայտորեն արհամարհում է նաեւ ՄԻԵԴ-ի համապատասխան որոշումները՝ Ադրբեջանում գերեվարված հայ զինվորականների եւ պատանդառված քաղաքացիական անձանց մասին տեղեկություն տրամադրելու վերաբերյալ: Կոպտորեն խախտելով միջազգային մարդասիրական իրավունքի, Ժնեւի կոնվենցիաների եւ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 8-րդ կետի պահանջները՝ Ադրբեջանը շարունակում է խոչընդոտել գերիների վերադարձը։

Նախարարը շեշտել է, որ ի շարունակություն Ադրբեջանի բարձրաստիճան ղեկավարության կողմից վարվող հայատյացության հետեւողական քաղաքականության՝ Ադրբեջանում գտնվող հայ գերիներն ու պատանդները ենթարկվում են խոշտանգումների, անմարդկային եւ նվաստացուցիչ վերաբերմունքի: Արդեն արձանագրված են նաեւ նրանց կյանքի իրավունքից զրկելու դեպքեր: Շարունակվում են հայ ռազմագերիների ապօրինի եւ շինծու դատավարությունները:

Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիների եւ պատանդառված քաղաքացիների իրական թվերի եւ պահման վայրերի թաքցնելը պատերազմական եւ մարդկության հանդեպ հանցագործությունների կատարման անհերքելի վկայություն են: Այս առումով հիշարժան է Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպության՝ Հայաստան եւ Արցախ կատարած այցի արդյունքում հրապարակված զեկույցում Ադրբեջանի կողմից հայ գերիների նկատմամբ նվաստացուցիչ վերաբերմունքի եւ խոշտանգումների որակումը՝ որպես պատերազմական հանցագործություն:

«Գնահատելի է բազմաթիվ այլ իրավապաշտպան կազմակերպությունների՝ ներառյալ Freedom House-ի կողմից խնդրին անդրադարձը, մասնավորապես Ադրբեջանի իշխանություններին ուղղված պահանջը՝ ողջ ծավալով համագործակցել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի հետ՝ հայ գերիների մասին ամբողջական տեղեկատվություն տրամադրելու, նրանց իրավունքների պաշտպանությունն ապահովելու հարցում»,- ընդգծել է արտգործնախարարը:

Արարատ Միրզոյանը երախտիքի խոսք է ուղղել Եվրոպական խորհրդարանին, ինչպես նաեւ մի շարք երկրների, այդ թվում՝ Նիդերլանդների, Սլովակիայի, Իտալիայի, Բելգիայի, Լյուքսեմբուրգի խորհրդարաններին, բազմաթիվ պետությունների ղեկավարներին, բարձրաստիճան հոգեւորականներին, տասնյակ իրավապաշտպաններին, մարդու իրավունքների ջատագովներին, աշխարհահռչակ մշակութային եւ արվեստի գործիչներին, խորհրդարանականներին, միջազգային կազմակերպություններին եւ անհատներին, որոնք, պայքարելով մարդու կյանքի իրավունքի եւ արժանապատվության հարգման բարձրագույն արժեքների համար, իրենց  հայտարարությունների, կոչերի, ընդունված բանաձեւերի, ելույթների եւ հորդորների միջոցով բարձրաձայնում են հայ գերիների խնդիրը եւ պահանջում վերջիններիս անհապաղ ազատ արձակումն ու հայրենադարձումը:

«Հետեւելով օրվա խորհրդին՝ կոչ ենք անում մեր միջազգային գործընկերներին, ինչպես նաեւ իրավապաշտպան կառույցներին ակտիվացնել միջազգային ճնշումը Ադրբեջանի իշխանությունների վրա՝ պահանջելով հարգել  միջազգային մարդասիրական իրավունքի նորմերն ու անհապաղ ազատ արձակել Ադրբեջանում ապօրինաբար եւ անմարդկային պայմաններում պահվող հայ ռազմագերիներին եւ քաղաքացիական անձանց»,- եզրափակել է ՀՀ ԱԳ նախարարը:

2010-ի դեկտեմբերի 21-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ընդունեց բանաձեւ, որով իր խորին մտահոգությունն արտահայտեց աշխարհի տարբեր վայրերում բռնի կամ ոչ կամավոր անհետացումների, այդ թվում բռնի կամ ոչ կամավոր ձերբակալությունների կապակցությամբ եւ օգոստոսի 30-ը հռչակեց որպես Բռնի անհետացումների զոհերի միջազգային օր։

Բռնի անհետացումների զոհերը փաստացի զրկված են բոլոր իրավունքներից՝ ազատության, անձի անվտանգության, ինքնության, արդար դատավարության: Հաճախ նրանք զրկվում են նաեւ կյանքի իրավունքից:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Ամերիկյան ՀՕՊ-ը ոչնչացրել է հրթիռները
հաջորդը
Ինչպես սատանան՝ խունկից

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 3

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Օգոստոսի 2021
ԵԵՉՀՈւՇԿ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 
« Հլս   Սպտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն