• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
Մշակույթ

«Արծաթապար». կրկնօրինակված զարդաքանդակներ

Անուշ Առաքելյան 19:00 | 31.08.2021
Անուշ Առաքելյան 19:00 | 31.08.2021
Levon Kuchatyan

Շնագլուխ կենդանիների առջեւ գլխիվայր շրջված օձերի պատկերներ. հայկական բանահյուսության մեջ շնակերպ առասպելական այս կենդանիները «արալեզ»՝ շնաձեւ ոգիներ են կոչվում: Հնում հայերը հավատում էին, որ երկնքում ապրող արալեզները, ռազմադաշտում զոհված հերոսների վերքերը լիզելով, նրանց վերակենդանացնում էին: Շունը նաեւ պահապան լինելու, պատկերագրության մեջ՝ կողպեքի իմաստ ունի:

«Այստեղ արալեզները շղթայել են օձերին՝ փակելով չարիք գործելու նրանց ճանապարհը, քանի որ օձը քրիստոնեական գաղափարաբանության մեջ չարի իմաստն ունի»,- արծաթյա զարդաքանդակների սյուժետային տեսարանն այսպես է մեկնաբանում արծաթագործ Լեւոն Կուչատյանը: Արծաթագործը տեւական ժամանակ ուսումնասիրել է Իրանում գտնվող Սուրբ Թադեոս առաքյալի վանքի քանդակները՝ ստեղծելով դրանց արծաթյա կրկնօրինակները, որոնք էլ տեղ են գտել կաշվե գոտիների վրա: Գոտիները Իրանի դեսպանատան մշակույթի կենտրոնում են ցուցադրված:

Levon Kuchatyan
Levon Kuchatyan
Levon Kuchatyan
Levon Kuchatyan

Հայկական պատկերագրության մեջ մեծ տարածում գտած տարրերից՝ առյուծների տեսարաններից, արքայական զինանշաններից մինչեւ բուսական քանդակային ներդիրներ, սրբացված զինվորների եւ հոգեւորականների քանդակներ… Վեցերորդ դար թվագրվող վանքը բացառիկ է իր զարդաքանդակներով: Արծաթագործ Լեւոն Կուչատյանն ասում է, որ առջեւում դեռ շատ աշխատանք կա անելու, ամենայն պատասխանատվությամբ է մոտեցել գործին՝ չշեղվելով քանդակների հորինվածքից:

Levon Kuchatyan
Դեռեւս երեք գոտի է պատրաստել, ընդհանուր նախատեսված է 12-ը՝ առաքյալների թվով: Նախագիծն իրականացրել է «Ավանդույթ եւ արդիականություն» կրթամշակութային հասարակական կազմակերպությունը ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ եւ «Տերյան» մշակութային կենտրոնի հետ համագործակցությամբ:

«Ավանդույթ եւ արդիականություն» կրթամշակութային ՀԿ-ի խորհրդի անդամ, ծրագրի ղեկավար Օվսաննա Մարգարյանն ասում է, որ դժվար էր հատկապես արծաթագործի ընտրությունը. «Մտածում էինք ում հետ աշխատել, որ առավել արդյունավետ լինի համապատասխան գրականության ուսումնասիրման, զարդանախշերը ընտրելու եւ մշակելու տեսանկյունից, ի վերջո ընտրությունը կանգ առավ Լեւոն Կուչատյանի վրա»:

Կազմակերպությունը մտադիր է պատրաստել նաեւ առաքյալների հանդերձներ: Գոտիները հանդերձների հետ մշտական ցուցադրության կտեղափոխվեն Սուրբ Թադեոս առաքյալի վանք: Ծրագրի ղեկավարը չի բացառում, որ կկազմակերպեն նաեւ ուխտագնացություն դեպի Սուրբ Թադեոսի վանք, որը 1960-ականներից հռչակավոր սրբավայր է իրանահայության համար: ԻԻՀ-ում կայացած հեղափոխությունից հետո իշխանությունները կարեւոր են համարում հայկական սրբավայրերի պահպանությունը, վանքի վերականգնողական-նորոգչական բոլոր աշխատանքները հայաստանյան մասնագետների վերահսկողությամբ են կատարվում: Անցյալ տարի նորոգել են վանքի ծածկն ու փոխել դուռը:

Sb. Tade monastery
«Երկու տարի առաջ որոշեցինք պատմական Հայաստանի հայկական մշակութային կոթողներից մեկի զարդաքանդակների արծաթյա կրկօրինակները ստեղծել: Ծրագիրը ձգձգվեց հայտնի պատճառներով: Փաստը, որ 2020 թվականին ՀՀ եւ ԻԻՀ «Սուրբ Թադեոս առաքյալի վանքի ուխտագնացությունը» համատեղ հայտը գրանցվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում` որպես նյութական եւ ոչ նյութական մշակութային ժառանգության համադրման բնորոշ դրսեւորում, ապացույցն էր այն բանի, որ ճիշտ ուղու վրա ենք: Սա էլ կլինի շարունակությունը կարեւոր այդ քայլի»,- ասում է ծրագրի ղեկավարը:

Ի դեպ, Ս. Թադեի, Ս. Ստեփանոս Նախավկայի եւ Ծործորի վանքերը 2008 թվականին ՅՈՒՆԵՍԿՕ-ն ընդգրկել է «Համաշխարհային մշակութային ժառանգության» ցանկում եւ առել պահպանության տակ: Բուն գաղափարն իրականացնելուց հետո ծրագրի ղեկավարը չի բացառում, որ կանցնեն լայն արտադրության:

Ցուցադրությունը նախարարության «Արծաթապար» խորագրով մրցութային դրամաշնորհային ծրագրի ամփոփումն է: Միտված է ոչ միայն հայկական արծաթագործական արվեստի պահպանությանն ու կենսունակության ապահովմանը, այլեւ հայ-իրանական մշակութային համագործակցությանը:

S. Tabatabahi
Միջոցառմանը ներկա էր ՀՀ-ում ԻԻՀ դեսպանության մշակույթի կենտրոնի խորհրդական Սեյյեդ Հոսեյն Թաբաթաբային։ Նա հայտնեց, որ հայ-իրանական դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակի նախօրեին նախատեսել են մեծ միջոցառումներ՝ գրական կամուրջ, ազգային կինոկենտրոնի հետ համագործակցությամբ՝ իրանական կինոյի օրեր, նկարչական մրցույթ, միջազգային գիտաժողով՝ արեւելագիտության ինստիտուտի հետ համագործակցությամբ:

«Տարածաշրջանում քաղաքակրթության, մշակույթի կրող լինելը դրված է Հայաստանի եւ Իրանի ուսերին, հատկապես մեր օրերում, երբ նման խառնաշփոթ է ստեղծված, ու դրան տրվում է «կրոնական տարաձայնություն» անունը: Իրանն ու Հայաստանը նման մշակութային միջոցառումներով պետք է ցույց տան, որ խաղաղ երկխոսությունը առկա է, կրոնական տարաձայնություն չի կարող լինել, եթե դու կրողն ես մշակույթի ու քաղաքակրթության»,- ասում է Սեյյեդ Հոսեյն Թաբաթաբային:

Անուշ Առաքելյան

Մասնագիտությամբ լեզվաբան եմ, բայց հիմնական զբաղմունքս եղել է լրագրությունը։ Սկսելով «Շողակաթ» հեռուստաընկերությունից՝ մշտապես լուսաբանել եմ մշակութային իրադարձություններ՝ խնդիր ունենալով արվեստի երեւույթները չթողնել ստվերում։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Սասուն Միքայելյանը շահեց դատը ՄԻԵԴ-ում
հաջորդը
Վերջնական որոշումը ՌԴ-ից կախված չէ

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Օգոստոսի 2021
ԵԵՉՀՈւՇԿ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 
« Հլս   Սպտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն