• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Անվիճելի ապացույցներ 80 մարդու գերեվարման մասին

aliq 20:13 | 01.09.2021
aliq 20:13 | 01.09.2021
European Parliament

Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիների՝ ՄԻԵԴ-ում շահերի ներկայացուցիչ, իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը հայտնել է, որ եւս 80 մարդու գերեվարման առնչությամբ անվիճելի ապացույցներ կան։

Ըստ իրավապաշտպանի` Բաքվում դատավարությունների մասնակից են դարձել հաստատված ռազմագերիները, եւ այս պահին բոլոր ռազմագերիների մասնակցությամբ դատավարություններն ավարտված են, բոլորի առնչությամբ կան նշանակված պատիժներ՝ 4, 6, 10, 15, 20 տարի ազատազրկմամբ:  Սիրանուշ Սահակյանը շեշտեց, որ կան նաեւ այլ դատավարություններ, որոնք չեն առնչվում հայ ռազմագերիներին, բայց կապված են Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ։

Սահակյանն ընդգծել է, որ բավարար ապացույցներ չկան՝ գերեվարումից հետո որքան ժամանակ են ողջ մնացել կամ հիմա ողջ են արդյոք։ «Այս պաշտոնական 45-ից զատ եւս 80 ռազմագերիներ պետք է իրականում վերադարձվեին Հայաստանին»,–նշել է նա։

Իրավապաշտպանը նկատել է, որ գերիների հարցով պասիվություն կա, եւ դրանով պայմանավորված` իշխանությունները լռում են, կան նաեւ զարգացումներ, որոնք չեն կարող նպաստել խնդրի լուծմանը, մասնավորապես սահմանամերձ հատվածներում տեղի ունեցող միջադեպերը։

Սահակյանը, սակայն, հույս է հայտնել, որ Ադրբեջանում դատապարտված հայ ռազմագերիները չեն մնա այնտեղ 15-20 տարի, այլ ավելի կարճ ժամանակ հետո կվերադառնան Հայաստան։

Հիշեցնենք, որ նախորդ տարվա նոյեմբերին ռազմական գործողությունների դադարեցման պահից ադրբեջանական գերությունից Հայաստան է վերադարձել 81 մարդ։

Այժմ, երկրի իշխանությունների տվյալներով, Ադրբեջանում պահվող գերիների թիվը 60 է, մինչդեռ չճշտված տեղեկություններով` նրանց թիվը հասնում է 110-ի։

Ավելի վաղ ՄԻԵԴ-ում Հայաստանի կառավարության ներկայացուցչի գրասենյակի իրավաբան, փորձագետ Իգոր Միրզախանյանը նշել էր, որ մարտի 10-ի դրությամբ Եվրադատարանը 249 գերիների հարցով զբաղվելու որոշում է ընդունել, սակայն քանի որ նրանց մի մասը վերադարձել է Հայաստան, այժմ ՄԻԵԴ-ը զբաղվում է 188-ի հարցով։ Պաշտոնական Բաքուն, սակայն, հաստատել է ադրբեջանական բանտերում պահվող 72  գերիների մասին միայն:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Թալիբների իշխանազավթումն՝ Արեւմուտքի պարտություն
հաջորդը
Եվս 2 աճյուն Ջրականում

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Սեպտեմբերի 2021
ԵԵՉՀՈւՇԿ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930 
« Օգս   Հկտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն