• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • русская редакция
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • русская редакция
ՀայաստանՄենք

Վայոց ձորի հինգ դպրոցում առաջին դասարանցի չկա

Մարիամ Սարգսյան 12:30 | 09.09.2021
Մարիամ Սարգսյան 12:30 | 09.09.2021
School Martiros village

Վայոց ձորի 45 դպրոցներից հինգում նոր ուսումնական տարվա առաջին զանգը հնչել է միայն հին աշակերտների համար: Մարզի Մոզրով, Մարտիրոս, Հորբատեղ, Հորս, Վարդահովիտ գյուղերի դպրոցներում առաջին դասարանցիներ չկան:

Մոզրովի՝ 4 աշակերտով եւ 2 ուսուցչով դպրոցը

Մոզրովի դպրոցում 3-րդ տարին է՝ նոր աշակերտ չկա: Այստեղ 4 աշակերտ է սովորում, որոնցից մեկը՝ 4-րդ դասարանում, մեկը՝ 8-րդ դասարանում: Միայն 6-րդ դասարանում դասընկերներ կան: Դպրոցի 30 տարվա տնօրեն Արամ Մելքոնյանն ասում է՝ նոր աշակերտներ չեն էլ լինելու. գյուղում նախադպրոցական տարիքի երեխաներ չկան:

School Mozrov village
«Այս տարի մեկ նոր աշակերտ պետք է ունենայինք, բայց ուսումնական տարվա մեկնարկից մի քանի ամիս առաջ երեխայի ընտանիքը վաճառեց անասունները, վարկ վերցրեց ու տեղափոխվեց Արարատի մարզ, որ երեխան այնտեղ գնա դպրոց: Դա սովորական է դարձել»,- ասում է Մելքոնյանը:

Գոհար Հարությունյանը մեկն է այն աշակերտներից, որ դպրոց գնալուն ընդառաջ ընտանիքի հետ Մոզրովից Գլաձոր է տեղափոխվել՝ ավելի որակյալ կրթություն ստանալու համար: «Գյուղում հասակակից երեխաներ չկային, ստիպված էի լինելու մենակ մնալ: Դրանից հետո ամառային արձակուրդներս Մոզրովում էի անցկացնում՝ տատիկիս տանը, բայց մշտական տեղափոխվել չեմ կարողանա»,- պատմում է Գոհարը:

30 տարվա ընթացքում Մոզրովի դպրոցը 80-100 աշակերտ է ավարտել, բայց նրանցից միայն մի քանիսն են վերադարձել գյուղ: Անգամ եթե վերադառնան ու գյուղատնտեսությամբ զբաղվեն, նորմալ եկամուտ չեն ունենա, անջրդի հողեր են։

«Մոզրովում մնացել են մեծահասակները: Երիտասարդներին ամուսնացրել, «ճանապարհել ենք կյանք»: Այս գյուղը լավն է, բայց երիտասարդի մնալու տեղ չէ, ոչ մի պայման չկա»,- ասում է դպրոցի տնօրենը, որ երիտասարդ ժամանակ է թողել Երեւանի աշխատանքն ու կնոջ հետ տեղափոխվել հայրենի գյուղ:

Արամ Մելքոնյանի կինը՝ Քնարիկ Հովսեփյանը եւս դպրոցում է աշխատում, դասվար է: Դպրոցում ամուսիններով են մնացել: Արամ Մելքոնյանն էլ մաթեմատիկա է դասավանդում: Ամեն առավոտ ամուսիններով գնում են դպրոց, իրենց 4 աշակերտի հետ փոքր ընտանիքի նման աշխատանքային օրն անցկացնում ու վերադառնում տուն:

Երկուսն էլ 63 տարեկան են, Արամ Մելքոնյանն ասում է՝ այս տարի էլ կաշխատեն ու կգնան վաստակած հանգստի, «տարիքն էլ չի ներում»:

Նախորդ 5 տարիներին այստեղ երեք ուսուցիչ է եղել, բայց մեկն այս տարվանից տեղափոխվել է հարեւան գյուղի դպրոց: Հայոց լեզվի ու գրականության ուսուցիչը աշակերտներին նաեւ գերմաներեն, ռուսաց լեզու է դասավանդել:

Այս տարվանից արդեն դպրոցն անցել է հեռավար կրթության ձեւաչափի: Հայաստանի տարբեր փոքր դպրոցներ միավորվել են ու հեռավար դասեր են անցկացնում։

Սահմանամերձ Մարտիրոս եւս չեն վերադառնում

Սահմանամերձ Մարտիրոսի միջնակարգ դպրոցում սեպտեմբերի 1-ը մեկնարկել է 64 աշակերտով, բայց առաջին շաբաթվա ընթացքում 3 աշակերտ դուրս է եկել դպրոցից: Տնօրեն Երջանիկ Մարտիրոսյանն ասում է՝ դպրոցում երկար տարիներ աշակերտների միջին թիվը 75 է եղել, բայց տարեցտարի նվազում է:

School Martiros village
Շրջանավարտների 70-80 տոկոսը սովորում է միջին մասնագիտական կամ բարձրագույն ուսումնական հաստատություններում, սակայն նրանցից շատ քչերն են վերադառնում գյուղ, իսկ թե գալիս են, ապա կարճաժամկետ:

Երջանիկ Մարտիրոսյանի կարծիքով, երիտասարդների՝ գյուղ չվերադառնալու պատճառը պարզ է՝ աշխատանք չկա: «Մարտիրոսում հիմնականում անասնապահությամբ են զբաղվում, իսկ այլ աշխատատեղեր կան միայն գյուղապետարանում ու դպրոցում»,- ասում է նա:

School Martiros village
Սահմանամերձ գյուղի դպրոցում 21 ուսուցիչ է աշխատում, որոնց մեծ մասը Մարտիրոսից է: Հինգ ուսուցիչներ էլ հարեւան գյուղերից ու Վայք քաղաքից են Մարտիրոս գնում: Սեպտեմբերին քիմիայի եւ կենսաբանության նոր ուսուցիչ է ընդունվել դպրոց: Տնօրենը հպարտորեն նշում է՝ երիտասարդ ուսուցիչը համալսարանն ավարտել, վերադարձել է:

Դպրոցի պահպանումը՝ գյուղի պահպանում

Վայոց ձորի մարզպետարանի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության գլխավոր մասնագետ Ավագ Գաբրիելյանն ասում է՝ դպրոցները պահելով պետությունը ոչ միայն երեխաների կրթության խնդիրն է լուծում, այլեւ գյուղերի դատարկման դեմ է պայքարում:

«Դպրոցները փակել կամ միավորել հնարավոր չէ: Գյուղում դպրոց չեղավ, այն մեռած է: Դպրոցով գյուղը գոնե «շնչում» է: Բացի այդ՝ հարեւան գյուղերի դպրոցները 15-20 կմ հեռու են, ձմռանը ճանապարհները տեւական ժամանակ փակվում են, իսկ երեխաներն ամբողջ ուսումնական տարվա ընթացքում անիվների վրա չեն կարող լինել»,- ասում է նա:

Թե ինչպես են փոքր դպրոցների աշակերտների համար որակյալ կրթություն ապահովում, Գաբրիելյանն արձագանքում է՝ որակը կադրերից է կախված: Եթե կան որակյալ ուսուցիչներ, հեռավոր գյուղում լինի, թե կենտրոնում, կապահովվի որակյալ կրթություն:

Մարզում հիմնականում ճշգրիտ գիտությունների դասավանդման խնդիր կա: Գաբրիելյանն ասում է՝ այս պահին մասնագետների պակաս չկա, բայց կլինի տեսանելի ապագայում՝ 1-2 տարում: Մարզում քիմիա, կենսաբանություն, ֆիզիկա, մաթեմատիկա առարկաների ուսուցիչներ կան, որոնք շուտով թոշակի կանցնեն, ու նրանց տեղը համալրողներ չեն լինելու:

«Նախկինում կար գործուղումների պրակտիկա. նորավարտ մասնագետներին ուղարկում էին մարզեր, ասում՝ աշխատիր մի քանի տարի, հետո դիպլոմ կստանաս: Այսօր այդ պրակտիկան չկա, ազատ մրցույթով է: Դպրոցներ ենք ունեցել, 2-3 անգամ մրցույթ ենք հայտարարել, բայց հավակնորդ չի եղել, որ ուսուցչի հաստիքն զբաղեցնի»,-ասում է Ավագ Գաբրիելյանը:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
ԱՀԿ-ն հորդորում է դիմակ դնել
հաջորդը
ՀԱՊԿ-ը պատրաստ է ցանկացած սցենարի

խմբագրական

1993-ին Լավրովը ՄԱԿ-ում էր, չգիտե՞ր

Ուկրաինա | Պատերազմ

Ռուսաստանը թանկարժեք մահ է սփռում. Դմիտրի Չուբենկո

Promotion Image

Ուկրաինա․ մարդկային պատմություններ

«Պատերազմը ստիպեց արժեւորել կյանքի ամեն ակնթարթը»

լրահոս

  • Ռուսաստանը եւ Ուկրաինան ռազմագերիների են փոխանակել

    21:00 | 04.02.2023
  • Միջնորդի դերի կորուստն անխուսափելիորեն կհանգեցնի սրացման․ ՌԴ քաղաքագետ

    19:08 | 04.02.2023
  • Վիրահայերը պահանջում են առանց քննության քաղաքացիության վերականգնում

    16:16 | 04.02.2023
  • ԱՄՆ-ն առաջին անգամ ռուսական ակտիվներ է փոխանցել Կիեւին

    15:35 | 04.02.2023
  • ՀՀ-ում չարորակ ուռուցքներից մահացության ցուցանիշն աճել է 50%-ով

    13:12 | 04.02.2023

ընտրանի

  • 1

    «Հնդկաստանի հետ ավելի ամուր կապեր հաստատելը կարեւոր է»

  • 2

    Պատերազմական դրվագներ։ Արթուր Միրզոյան

  • 3

    Հարաբերականության տեսություն՝ ըստ «հայրենի» իշխանությունների

  • 4

    Առգրավված ձուկը հատկացվել է խնամքի հաստատություններին

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Սեպտեմբերի 2021
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930  
« Օգս   Հկտ »

© 2023 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա