• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

ՀԱՊԿ-ը պատրաստ է ցանկացած սցենարի

aliq 12:52 | 09.09.2021
aliq 12:52 | 09.09.2021
Collective Security Treaty Organization

Ըստ ռուսական ՏԱՍՍ գործակալության՝ Բելառուսի Անվտանգության խորհրդի պետքարտուղար Ալեքսանդր Վոլֆովիչը չի բացառել, որ Աֆղանստանում անկանխատեսելի  իրավիճակի սրման դեպքում ՀԱՊԿ անդամ երկների զինվորականները կտեղակայվեն Տաջիկստանում՝ հանրապետության սահմանների պահպանման համար։

Վոլֆովիչն ընդգծել է, որ Աֆղանստանում իրադարձությունները կարող են հանգեցնել անդրազգային մարտահրավերների եւ սպառնալիքների աճի: Պետքարտուղարը հավելել է, որ անհրաժեշտ է լրացուցիչ ջանքեր գործադրել դիվանագիտական եւ ռազմաքաղաքական հարաբերությունների ամրապնդման ուղղությամբ՝ Դաշնակից պետության, ՀԱՊԿ-ի, Շանհայի համագործակցության կազմակերպության շրջանակներում, ինչպես նաեւ արտասահմանյան գործընկերների հետ երկկողմ ձեւաչափով:

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) միացյալ շտաբի պետ Անատոլի Սիդորովն էլ ռուսական «ՌԻԱ Նովոստի» գործակալությանը տված հարցազրույցում նշել է, որ կազմակերպությունը պետք է պատրաստ լինի Աֆղանստանում իրադարձությունների զարգացման ցանկացած սցենարի եւ այտեղից եկող հնարավոր սպառնալիքներին հակազդելուն:

«Այժմ ամբողջ աշխարհին մտահոգում է՝ ինչպես կզարգանա իրավիճակն Աֆղանստանում եւ այդ երկրի շուրջ։ Մեր կազմակերպության որոշ անդամ պետություններ անմիջականորեն սահմանակից են Աֆղանստանին։ Մեր խնդիրն է պատրաստ լինել իրավիճակի ցանկացած զարգացման։ Դրա համար էլ զորավարժությունների համապատասխան թեմա է որոշվել։ Հիմնականում դա ահաբեկչական սպառնալիքի դեմ պայքարն է։ Մենք տեսնում ենք, որ խնդիրներ կան Աֆղանստանի հետ մեր պետությունների սահմանին։ Այնտեղ վիճակն անկայուն է։  ՀԱՊԿ-ը պատրաստ է կանխելու ցանկացած սպառնալիք»,- ասել է Սիդորովը Ղրղզստանում անցկացվող «Ռուբեժ-2021» զորավարժությունների ժամանակ։

ՀԱՊԿ հաջորդ զորավարժությունները տեղի կունենան հոկտեմբերին Տաջիկստանում՝ Աֆղանստանի հետ սահմանին։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Վայոց ձորի հինգ դպրոցում առաջին դասարանցի չկա
հաջորդը
Պատերազմի դասերը Human Rights Watch-ի աչքերով
Promotion Image

ՀԵՏԱԿՆԹԱՐԹ | 26 սեպտեմբեր 2020

Promotion Image

ԲԼԱ-ԲԼԱ-ԲԼԱ …

Promotion Image

Ուկրաինա․ մարդկային պատմություններ

Մեր պայքարը հայրենիք վերադառնալու համար էր

լրահոս

  • Վարդան Ղուկասյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել

    21:39 | 04.10.2023
  • Եվրախորհրդարանը ԵՄ-ից կպահանջի պատժամիջոցներ կիրառել Բաքվի նկատմամբ

    21:28 | 04.10.2023
  • Արցախցիների շուրջ 98 %-ը հաշվառված է. Նազելի Բաղդասարյան

    20:43 | 04.10.2023
  • Թեհրանը դեմ է Զանգեզուրի միջանցքի բացմանը. Մոհամմադ Ջամշիդի

    20:39 | 04.10.2023
  • Պետք է անհապաղ վերսկսել խաղաղ բանակցությունները. Ալիեւի օգնական

    20:04 | 04.10.2023

ընտրանի

  • 1

    Առանց Արցախի, անտուն եւ անհույս

  • 2

    Երբ Փաշինյանն է անկախության պայքարի առաջնորդը

  • 3

    Ուժեղ լինելու օրինակ տանք. 44-օրյա պատերազմում զոհվածի քույր

  • 4

    Ամերիկահայ պրոֆեսորի շատ կարեւոր առաջարկը

  • 5

    Հռոմի ստատուտը չափազանց կարեւոր պաշտպանական շերտ է

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Սեպտեմբերի 2021
ԵԵՉՀՈւՇԿ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930 
« Օգս   Հկտ »

© 2023 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա