• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Փոխադարձ դատապարտումների հորձանուտում

aliq 18:18 | 01.10.2021
aliq 18:18 | 01.10.2021
Armenia, Russia, Azerbaijan prosecutors

Արցախյան վերջին պատերազմի 1 տարին լրանալուն ընդառաջ հակամարտող կողմերի ռազմաքաղաքական ղեկավարության, քաղաքական կուսակցությունների եւ քաղհասարակության ներկայացուցիչների ու անհատների՝ հակառակորդ կողմին ուղղված փոխադարձ մեղադրանքների հոծ պատկերն ամբողջանալու փոխարեն ավելի է խճճվում, երբ այդ քաղաքական «ազատ ոճի»  դատապարտումներին գումարվում են երկու երկրների դատախազությունների՝ պատերազմում կատարված հանցագործությունների մասին հրապարակած՝ որոշակի պատիժ կամ այլ վարչաիրավական հետեւանք նախատեսող մեղադրանքները։

800 մեղադրյալ՝ ավելի քան 2150 պատերազմական գործերով

ՀՀ գլխավոր դատախազությունից հայտնել են, որ դատախազազության հսկողության ներքո շուրջ մեկ տարի քննվող ավելի քան 2150 հազար պատերազմական գործերից 41-ն արդեն ուղարկվել է դատարաններ։ 44-օրյա պատերազմի ժամանակ կատարված հանցանքների համար մեղադրվում է ավելի քան 800 անձ։

Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը հայտնել է, որ Ադրբեջանի զինված ուժերի կողմից կատարված հանցագործությունների մասով շատ լուրջ խնդիրներ կան անձանց նույնականացման վերաբերյալ գործողությունների մասով եւ նրանց մեղքը հիմնավորելու կամ ապացույցներ ձեռք բերելու իմաստով։

Ըստ Աբրահամյանի՝ ապացույցները փորձ է արվում ձեռք բերելու զանազան աղբյուրներից։ «Ինտենսիվ աշխատում են նաեւ քննչական մարմինները այն անձանց հետ, որոնք վերադառնում են գերությունից Հայաստան, նրանց վերաբերյալ եւս տեղեկություններ ստանալու համար»,- ընդգծել է նա։

Խորհրդականը նշել է, որ մոտ 40-ի չափ մեղադրյալներ ներգրավվել են Ադրբեջանի կողմից ագրեսիվ պատերազմի եւ դրա ընթացքում արգելված զենքերի կամ զինատեսակների կիրառման, հումանիտար իրավունքի կոպիտ խախտումների եւ այլ հանցագործությունների փաստերով։ «Նրանց շրջանակներում կան նաեւ Ադրբեջանի զինված ուժերի բարձրաստիճան պաշտոնատար անձինք»,- ընդգծել է Հայաստանի գլխավոր դատախազի խորհրդականը։

76 քրեական գործ, 300 հայաստանցու հետախուզում

Ադրբեջանի գլխավոր դատախազ Քյամրան Ալիեւը հայտարարել է, թե Ղարաբաղյան վերջին պատերազմում «ադրբեջանցիների դեմ կատարված հանցագործությունների համար միջազգային հետախուզություն է հայտարարվել 24 հայի նկատմամբ»:

Քյամրան Ալիեւը նշել է, թե Գլխավոր դատախազությունում հարուցվել է 76 քրեական գործ՝ «Հայրենական պատերազմի ժամանակ ադրբեջանցիների դեմ կատարված հանցագործությունների կապակցությամբ»։

«Դրանցից 39-ը կապված է խաղաղ բնակչության դեմ կատարված հանցագործությունների հետ: Այս ուղղությամբ մեր աշխատանքը շարունակվում է միջազգային մակարդակով: Բացի դրանից՝ Ղարաբաղյան առաջին պատերազմի ընթացքում, ինչպես նաեւ հրադադարի ռեժիմի ժամանակ մեր զինծառայողների նկատմամբ կատարված հանցագործությունների կապակցությամբ հետախուզում է հայտարարվել Հայաստանի շուրջ 300 քաղաքացիների նկատմամբ»,- հայտարարել է Ադրբեջանի գլխավոր դատախազը։

Հանդիպեցին, ցրվեցին… մեղադրեցին

Ադրբեջանի գլխավոր դատախազն անդրադարձել է Ղազախստանի մայրաքաղաք Նուր-Սուլթանում՝ ռուսական կողմի նախաձեռնությամբ տեղի ունեցած Ադրբեջանի, Ռուսաստանի եւ Հայաստանի գլխավոր դատախազների հանդիպմանը:

«Հանդիպմանը պայմանավորվածություն ձեռք բերվեց մեր համագործակցությունը շարունակելու մասին։ Այս համագործակցության հիմնական նպատակն է ապահովել կայունություն տարածաշրջանում, նվազեցնել լարվածությունը եւ անհրաժեշտության դեպքում տրամադրել փոխադարձ օգնություն: Քննարկվել են նաեւ այլ հարցեր, մենք նրանց կողմից ստացել ենք դիմումներ, որոնք այժմ քննարկվում են»,- հայտարարել է Քյամրան Ալիեւը:

Սպառնում է օտարերկրյա ընկերություններին

Ադրբեջանի գլխավոր դատախազ Քյամրան Ալիեւն այսօր հայտարարել է,  թե օտարերկրյա ընկերությունները պատասխանատվության կենթարկվեն «բռնազավթման ընթացքում Ղարաբաղում ապօրինի գործունեության համար»:

«Ձեռնարկվում են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ բռնազավթման ընթացքում Ղարաբաղում անօրինական բիզնեսով զբաղվող օտարերկրյա ընկերություններին պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ»,- ըստ «Թրենդ» գործակալության՝ գրել է Քյամրան Ալիեւը «Ադրբեջան» թերթում հրապարակված հոդվածում:

Պատրաստեց Ռոբ Մանուկյանը

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Ուզում են սահմանափակել մամուլի ազատությունը
հաջորդը
Հայանպաստ Հոլիվուդը

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հոկտեմբերի 2021
ԵԵՉՀՈւՇԿ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
« Սպտ   Նյմ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն