• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
Մշակույթ

ԱԲԳ. Չափման իմ միավորը գույնն է

Անուշ Առաքելյան 17:00 | 04.10.2021
Անուշ Առաքելյան 17:00 | 04.10.2021

caricature«Ղարաբաղի հարցն էին քննարկում քաղբյուրոյում, հեռուստատեսությամբ էր հեռարձակվում: Ադրբեջանական ԽՍՀ ԿԿ Կենտկոմի առաջին քարտուղար Աբդուրահման Վեզիրովի ելույթից այնքան զայրացա, որ զայրույթս պարպելու մի ձեւ գտա. երկու ծաղրանկար նկարեցի:

30 տարեկան էի, հետաքրքրված էի ծաղրանկարով: Առաջին գործերս որոշեցի տանել «Գարուն» ամսագրի խմբագրություն:

Նկարիչ-ձեւավորող Արտակ Բաղդասարյանն ու Գրիգոր Խաչատրյանը հավանեցին գործերը, խոստացան տպել, հետո մակագրելու հարց առաջացավ: Ազգանվանս առաջին երեք տառերով ստորագրեցի՝ ԱԲԳ: Մեծամտությունս մակագրությամբ սկսվում, դրանով էլ ավարտվում է»,- ասում է գեղանկարիչ, քանդակագործ Սամվել Աբգարյանը:

«Ետհայացք» խորագրով նրա ցուցահանդեսը «Դալան» պատկերասրահում է բացվել: Մինչեւ քանդակին ու գեղանկարին անդրադառնալը Սամվել Աբգարյանը պատմեց կյանքի այն փուլի մասին, երբ ծաղրանկարչությունն իր համար միակ արտահայտչամիջոցն էր:

caricature S. Abgaryan
caricature S. Abgaryan
caricature S. Abgaryan

 

«Սովետմիության խորհրդանիշ մուրճ-մանգաղ էի պատկերել, միայն թե մուրճի փոխարեն քարի դարի կացին՝ իբրեւ հետամնացության նշան: Համակարգը հոգեվարքի մեջ էր, վտանգավոր ժամանակներ էին, բայց եւ այնպես «Գարունը» խիզախեց, գործը տպագրվեց: 

caricature S. Abgaryan

«Հիմա կա ազատություն, միայն թե անտերության վերածված, դա է տարբերությունը: Ոչ ոքի պետք չէ՝ դու ինչ ես անում, ոչ ոքի հետաքրքիր չէ քո արվեստը: Թեեւ արվեստագետն ինքը պետք է միջավայր ստեղծի, համախոհներ գտնի, որպեսզի դաշտ ձեւավորվի: Եթե դա չլինի, պետությունն ինչ էլ անի, ոչինչ չի կարող փոխել: Բայց եւ այնպես, գոնե դրան նպաստող քայլեր կարող է ձեռնարկել, որպեսզի կոնցեպտուալ արվեստը՝ որպես ալտերնատիվ մտածողության ճանապարհ, նպաստի ե՛ւ երկրի զարգացմանը, ե՛ւ հասարակական կարծիքի ձե՛ւավորմանը»:

Սամվել Աբգարյանը տարբեր պարբերականներում է աշխատել, 2003-ին էլ 4-5 ընկերներով հիմնադրել են Հայաստանի երգիծանկարիչների ասոցիացիան: Մինչեւ վերջին տարիները ծաղրանկարիչների ասոցիացիան ցուցադրություններ էր կազմակերպում, միավորում դաշտը:

Ծաղրանկարի նկատմամբ սկզբում պատշաճ վերաբերմունք չկար , հաճախ ամսագրի դատարկ էջը լցնելու համար էին ծաղրանկար պատվիրում, այդ էջը «ծակ» էր կոչվում, հետո տենդենցը փոխվեց, ամեն պարբերական իր ծաղրանկարիչն ուներ: «Այսօր քիչ պարբերականներ են ծաղրանկարներին տեղ տալիս իրենց էջերում, նկարիչների համար այն ապրուստի միջոց լինել չի կարող»,- ասում է Սամվել Աբգարյանը: Հիմա հազվադեպ է անդրադառնում ծաղրանկարչությանը, այն ամենօրյա ռեժիմ է պահանջում, դրա մեջ պետք է անընդհատ լինել: Այսօր քանդակն ու գեղանկարն են զբաղեցնում նրա միտքը:

Նկարիչը երկար տարիներ կոնցեպտուալ արվեստով է զբաղվել, աբստրակտ գրաֆիկաները հիմնականում ցուցադրվել են ՆՓԱԿ-ում, ունեցել է նաեւ կոնցեպտուալ ներկայացում, որը պատմում էր «2000-ականների «մեր շիվար» վիճակի մասին»: Վերջին ցուցահանդեսը 2018 թվականին էր, այն օրերին, երբ Ազգային ժողովում վարչապետ էին ընտրում: «Սեւ-սպիտակ» խորագիրը զուգադիպեց ժամանակների հետ:

Եղել է շրջան, երբ Սամվել Աբգարյանն աշխատանքները Վերնիսաժում էր ցուցադրում, հետո հասկացել է, որ Վերնիսաժը ստիպում է նկարչին փոխզիջման գնալ, երբեմն էլ տրորում է նկարչին: Իսկ ազատ ստեղծագործողի, աբստրակցիոնիստի համար օրվա պահանջարկին ենթարկվելը պարզապես ինքնաոչնչացում է:

«Վերացական արվեստը մտածելու, խորության նկարչություն է: Այսինքն՝ այն քեզ մղում է ներհայեցողության, ստիպում է որոնել, մտածել, երեւակայել ու լողալ այդ տարածության մեջ: Աբստրակտ նկարը մտածելու, փնտրելու մարտահրավեր է»,- ասում է Սամվել Աբգարյանը:

Samvel Abgaryan
Samvel Abgaryan
Samvel Abgaryan

Ցուցահանդեսին ներկա ընկերներից նկարիչ Հարություն Չալիկյանը տպավորված էր «Հարլեյ Դեւիդսոն» եւ «Յամահա» գրաֆիկական աշխատանքներով, ընկերոջն էլ առաջարկեց դրանք նաեւ անգլերեն մակագրել, որ «զբոսաշրջիկն իմանա, թե Հայաստանում իրենց «ձի»-ն ինչպիսի գեղարվեստական գործի կարող է վերածվել»:

Չալիկյանը կարծում է, որ մեր քաղաքն ունի Աբգարյանի քանդակների կարիքը: Եթե նման գործեր ունենայինք, ասում է,  մոդեռնը հասկանալու մտածողություն ձեւավորած կլինեինք արդեն:

Սարի թաղում՝ սեփական տներից մեկում է ապրում Սամվել Աբգարյանը, մետաղական մնացորդներ, մեխեր, պտուտակներ միշտ էլ գտնվում են նկուղում, խորդանոցում: Մինչ մետաղները կյանք են ստանում, երկար ճանապարհ են անցնում: Աբգարյանը երկաթագործությունը սկսել է կոնցեպտուալ արվեստին զուգահեռ. «Եթե գեղանկարում աբստրակցիոնիստ եմ, ապա քանդակի դեպքում կոնցեպտուալ եմ: Այդ ազատությունը, ինքդ քո սահմանները գծելու հնարավորությունն եմ միշտ սիրել, այդպես եմ ե՛ւ առօրյա կյանքում, ե՛ւ ստեղծագործելիս»:

Խաչմերուկային գործեր շատ ունի տանը, դրանք կարող են մեկնակետ լինել. «Ուզածդ ուղղությամբ կարող ես գնալ: Կարող ես ե՛ւ կրկնել, ե՛ւ շարքի վերածել, կարող ես աջ կամ ձախ գնալ, ընտրությունը քոնն է»:

Samvel Abgaryan«Թագավոր, թագուհի» գործն է ցույց տալիս: Մեկնաբանում է ՝ այր ու կին մի մարմին, որոնց միջեւ միշտ կոնֆլիկտ կա, ամեն հայ ընտանիքում կինը թագուհի է, ամուսինը՝ թագավոր, մեկը մյուսին լրացնող, հայ ընտանիքի ուժը դրանում է: Աբգարյանն առաջարկում է քանդակները դիտարկել մեկ ամբողջականության մեջ:

Երկու ձողի վրա ամբողջ աշխարհի ծանրությունը տանող «Քայլ» քանդակն է, քանդակագործը որոշել էր անունը փոխել, որ քաղաքական ընկալումներ չլինեին: 

Ցուցահանդեսի առանցքային քանդակը «Մանիֆեստ»-ն է, առաջին հայացքից սովորական չափիչ, բայց այդպես է միայն փակ վիճակում, բուն ասելիքը մեջն է, երբ այն բացում ես. ամբողջ մետրը նկարազարդված է: «Սա էլ թվերից հրաժարումն է, այս կերպ մերժում եմ թվերը, չափման իմ միավորը միայն գույնն է»,- ասում է Սամվել Աբգարյանը:

Անուշ Առաքելյան

Մասնագիտությամբ լեզվաբան եմ, բայց հիմնական զբաղմունքս եղել է լրագրությունը։ Սկսելով «Շողակաթ» հեռուստաընկերությունից՝ մշտապես լուսաբանել եմ մշակութային իրադարձություններ՝ խնդիր ունենալով արվեստի երեւույթները չթողնել ստվերում։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Բաքվի արձագանքը Թեհրանին եւ Թեհրանի պատասխանը
հաջորդը
Զոհվել է Մուհամեդ մարգարեի ծաղրանկարի հեղինակը

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հոկտեմբերի 2021
ԵԵՉՀՈւՇԿ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
« Սպտ   Նյմ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն