• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Թուրքական զnրքերը պետք է հեռանան

aliq 23:45 | 04.10.2021
aliq 23:45 | 04.10.2021
Sergey Lavrov & Sameh Shoukry

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Եգիպտոսի ԱԳՆ-ի ղեկավարի հետ մամուլի ասուլիսի ժամանակ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին զգուշացրել է, որ թուրքական զnրքերը պետք է դուրս գան Սիրիայից:

«Ես չեմ անդրադառնա Թուրքիայի նախագահի խոսնակի հայտարարությանը, ես հղում կանեմ հենց  Էրդողանի հայտարարություններին, որտեղ նա բազմիցս հրապարակային հայտարարել էր, որ Սիրիան անկախ պետություն է, եւ Թուրքիան լիարժեք հարգանք կցուցաբերի Սիրիայի տարածքային ամբողջականության նկատմամբ»,- ընդգծել է Լավրովը:

Թուրքիայի եւ ՌԴ-ի նախագահների միջեւ Սոչիում օրերս տեղի ունեցած բանակցությունները, ըստ դիտորդների, թուրքական կողմի համար բավական բարդ էին ընթացել:

Պուտինն Էրդողանին ստիպում է լուծել Իդլիբի հարցը

Ըստ թուրքական «Cumhuriyet» պարբերականի՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նոր գործողություններով Ռեջեփ Թայիփ Էրդողանին ստիպել է լուծել Իդլիբի խնդիրը:

Հոդվածի հեղինակ Օրհան Բուրսալին գրել է, որ Անկարայի հովանավորությունը վայելող Դամասկոսի ապստամբների քաղաքական ապագան աղոտ է: Թուրք լրագրողն այն համոզմունքն է հայտնել, որ  քաղաքականությունը պետք է հիմնված լինի հավանական երեւույթների վրա, իսկ անհավանականը ստիպողաբար առաջ տանող քաղաքականությունը դատապարտված է ցավալի պարտության։

Բուրսալին, վերլուծելով Սոչիի հանդիպումից երկու օր անց սիրիական հայտնի M-4 մայրուղում Ռուսաստանի վերսկսած գործողությունները, գրել է, որ դրանք վկայում են ճանապարհային անվտանգությունն ապահովել ձգտող Պուտինի վճռականության մասին:

Էրդողանը Սոչիից վերադառնալիս հայտարարել էր, որ ինքն ու Պուտինը խոսել են Սիրիայի հարցի մշտական, վերջնական եւ կայուն լուծում գտնելու անհրաժեշտությունից:

Պուտինի գործողությունների հետեւողականությունն, ըստ թուրք վերլուծաբանի, նպատակ ունի ապահովելու, որ Էրդողանը միջոցներ ձեռնարկի այդ խոստումները հնարավորինս արագ կատարելու համար:

Սիրիայի Իդլիբ նահանգն ահաբեկչական տարբեր խմբավորումների վերահսկողության տակ է, եւ Սիրիայի բանակը մտադիր է նահանգի որոշ շրջանները մաքրել Իրաքի եւ Սիրիայի իսլամական պետության (ԻԼԻՊ-ի), Ալ-Նուսրայի ճակատի եւ այլ ահաբեկչական խմբավորումների ներկայությունից:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
ԵՄ-ն աջակցում է Մինսկի խմբի ջանքերին
հաջորդը
Ֆարսի վերածված ողբերգություն

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հոկտեմբերի 2021
ԵԵՉՀՈւՇԿ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
« Սպտ   Նյմ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն