• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Հայաստանի եւ Իրանի համագործակցությունը կարող է լավ օրինակ ծառայել

aliq 21:35 | 05.10.2021
aliq 21:35 | 05.10.2021
A. Mirzoyan

ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը իրանական «ԻՐՆԱ» գործակալությանը տված հարցազրույցում նշել է, որ  տարածաշրջանում լարվածության նվազեցման եւ կայունության հաստատման հարցում Իրանի դերակատարումն ու ներուժն ակնհայտ են, եւ դրա վառ օրինակն է ՀՀ սահմանների անձեռնմխելիության վերաբերյալ Իրանի արտահայտած հստակ դիրքորոշումը:

«Իրանի ներգրավվածության ընդլայնումը դրական ազդեցություն կունենա ոչ միայն մեր երկու երկրների բարեկամության եւ փոխշահավետ գործընկերության համատեքստում, այլեւ կծառայի ի շահ տարածաշրջանի խաղաղ, անվտանգ եւ բարեկեցիկ ապագայի: Հայաստանը բարձր է գնահատում Իրանի հետ երկկողմ բարիդրացիական հարաբերությունները»,- շեշտել է Միրզոյանը։

ՀՀ արտգործնախարարն ընդգծել է, որ Հայաստանի եւ Իրանի համագործակցությունը կարող է լավ օրինակ ծառայել խաղաղության, զարգացման, քաղաքակրթությունների միջեւ երկխոսության օրակարգով առաջնորդվող երկրների համար:

Պատասխանելով  «3+3» նախաձեռնությանը Հայաստանի մոտեցման հարցին՝ Միրզոյանը նշել է, որ Հայաստանը ելնում է այն դիտակետից, որ  տարածաշրջանային համագործակցության ցանկացած ձեւաչափ կարող է արդյունավետ լինել, եթե այն բավարարում է մի քանի պայմանների։

Մասնավորապես, ըստ Արարատ Միրզոյանի, ցանկացած ձեւաչափ պետք է հիմնվի դրանում ներգրավված պետությունների միջեւ փոխհարաբերություններում դրական միտումներ մատնանշող զարգացումների վրա:

Հակառակ պարագայում, ինչպես նշել է Միրզոյանը, դա կարող է հանգեցնել պետությունների երկկողմ հարաբերություններում առկա խնդիրների տեղափոխմանը բազմակողմ ձեւաչափ, ինչն էլ կարող է հանգեցնել թե՛ այդ բազմակողմ ձեւաչափի, թե՛ երկկողմ երկխոսության խաթարմանը:

Անդրադառնալով հայ–ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակին` Միրզոյանը հավելել է, որ ադրբեջանական կողմի սադրիչ վարքագիծն իր ազդեցությունն է ունենում ոչ միայն Հայաստանի, այլեւ տարածաշրջանի մյուս երկրների վրա, ինչին առերեսվեցինք, օրինակ, տարանցիկ փոխադրումների նկատմամբ իրականացվող անթույլատրելի քայլերով: ԱԳ նախարարն ընդգծել է նաեւ, որ թեեւ նոյեմբերի 9/10-ի Հայաստան-Ռուսաստան-Ադրբեջան եռակողմ հայտարարությունով դադարեցվեցին ռազմական գործողությունները, սակայն իրավիճակը դեռեւս փխրուն է:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Թաթուլ Հակոբյանի զրույցը Էդգար Խաչատրյանի հետ
հաջորդը
Հասանելի՝ պոլիկլինիկաներում եւ շարժական կետերում

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հոկտեմբերի 2021
ԵԵՉՀՈւՇԿ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
« Սպտ   Նյմ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն