• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ԽմբագրականՆերքինՔաղաքականություն

Ռոբերտ Քոչարյան․ առաջին բոլշեւիկը

Մհեր Արշակյան 17:00 | 06.10.2021
Մհեր Արշակյան 17:00 | 06.10.2021
poster Putin

Հայաստանի քաղաքական ուժերը կարծես թե հասկացել են, որ պետք է հրաժարվեն ԼՂ հարցով իշխանափոխության հասնելու մտքից։ Հայ ժողովուրդը պատերազմում կրած պարտությունը համարում է իրենը, ոչ թե Փաշինյանինը։ Փաշինյանն իր մարդն է, ահա ինչու նրա պաշտոնանկության պահանջով ժողովուրդը փողոց դուրս չեկավ։

Ընդհանրապես արտահերթ ընտրությունների գնալու դիրիժորական փայտիկը շարունակում է գտնվել իշխանության ձեռքին, հենց այս պատճառով է Ռոբերտ Քոչարյանը հայտարարում, որ իշխանության հրաժարականին հասնելու համար իրենք պետք է քայլեն տնից տուն, որպեսզի յուրաքանչյուրին հասցնեն իշխանափոխության անհրաժեշտությունը։ Կարճ ասած՝ Քոչարյանն էլ գիտի, որ իշխանության դեմ դեռ պետք է բազմաթիվ հանցանշաններ հավաքել շարժում սկսելու համար, պարտությունը հանցանշան չէր։

Իշխանափոխության թեման Հայաստանում չի ուրվագծվում։ Այլ խոսքով՝ քաղաքական տարբեր մարտահրավերների տակ ճկած Հայաստանում օրակարգը կարող է լինել ցանկացած հարցի մասին, ընդհուպ Ղարաբաղի հողերը օր առաջ հետ բերելու, բայց իշխանություն հեռացնելը թեմա չէ։

Թե ինչու այսպես ստացվեց, ըստ իս քննարկելու բան էլ չէ, հանձին Ռոբերտ Քոչարյանի ժողովուրդը ուղղակի չուզեց իր ընտրությունը զիջել մեկին, որն իրեն այլեւս ընտրության հնարավորություն չէր տա։

Եվ ահա Քոչարյանը «գտել» է Հայաստանի համար «փրկչական» մի գաղափար, որի արդյունավետության մեջ դեռ ինքն էլ պիտի համոզվի, դա Հայաստանի «խորհրդայնացման» գաղափարն է, մեր պետականությունն, ըստ նրա, քննություն չբռնեց, այդ պետականությունն իշխանության է բերել մի խելագարի, որը հանձնեց Ղարաբաղը, ու կարծես թե հերթը Հայաստանինն է։

Ռոբերտ Քոչարյանն այս մասին դեռ բացեիբաց չի խոսում, բայց Հայաստանում չկա մի քաղաքական առաջնորդ, որը վիճարկում է մեր պետականությունը։ Ռոբերտ Քոչարյանը միակ մարդն է, որը «հասկացել» է՝ պետք է գտնել Ղարաբաղին չզիջող ապոկալիպտիկ մի թեմա, որը Հայաստանում կարող է արագացնել իշխանության փոփոխությունը։ Դա այսօր առնվազն Ռուսաստան-Բելառուս միությանը միավորվելու հավանականությունն է, որի մասին դեռ պետք է մտածել։

Հասկացա՞ք, դեռ պետք է մտածել, թե ինչքանով է նպատակահարմար պետականությունից հրաժարվելը։ Այսինքն՝ այսօր կարելի է մտածել այդ մասին, վաղը իսկապես կարելի է բերել ապացույցներ, որ պետականությունը մեզ ձեռք չի տալիս։ «Մենք պետք է հասկանանք՝ մեր անկախությունն ինչքան է վտանգված հիմա, եւ ինչ հեռանկարներ կան»,- վերջին ասուլիսում նշել է Հայաստանի երկրորդ նախագահը։

Բայց Հայաստանի «խորհրդայնացման» պահանջը դեռ պետք է հասունացվի եւ հաստատ ո՛չ ներսից։ Ռոբերտ Քոչարյանը սա գիտի։ Ու ինչ-որ մեկը նրան պիտի կարողանա ասել, որ եւս մի աղետ է պետք Հայաստանին այդ «գաղափարը» գեներացնելու համար։ Այսինքն՝ եւս մի պատերազմ, թուրքական մի ներխուժում, որին Հայաստանն ինքնուրույն դիմակայել չի կարողանա։ Հայաստանի ճանապարհներին խոշոր վահանակներն արդեն ազդարարում են, չէ՞, որ մենք «հավերժ Ռուսաստանի հետ ենք»։ Ընդ որում՝ Պուտինի պատկերով։

Կարճ ասած՝ Ռոբերտ Քոչարյանը մարգարեի առոգանությամբ հայ ժողովրդին պետք է հավատացնի, որ էսօր-էգուց թուրքերը հարձակվելու են։ Անկախության գիտակցություն ունեցող հասարակությունում նա այլեւս իշխանության երես չի տեսնի։ Առաջիկայում մենք հակաանկախական հռետորաբանության վկան կլինենք։

Mher Arshakyan
Մհեր Արշակյան

Ժամանակի ընթացքում հասկանում ես, որ Աստված քեզ ստեղծել է այնպիսին, որ ինքը լինի: Ճիշտ այդպես նա ստեղծել է փողոցային շանը: Երբ դու կերակրում ես նրան, Աստված կա, երբ չես կերակրում, չկա, հասկանում ես, որ մարմինն արդեն իսկ հնարավորություն է, երկրորդ այդպիսի հնարավորություն չի լինելու:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Քննարկում ԵՄ աջակցության փաթեթի վերաբերյալ
հաջորդը
Համագործակցության եռակողմ համաձայնագիր

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հոկտեմբերի 2021
ԵԵՉՀՈւՇԿ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
« Սպտ   Նյմ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն