• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Նազարբաեւի գաղտնի կենսագիրն ու նախկին պառլամենտականը

aliq 22:41 | 14.10.2021
aliq 22:41 | 14.10.2021
Jonathan Aitken Nazarbayev

Բրիտանական «The Guardian» պարբերականը գրել է, որ տխրահռչակ «Պանդորայի թղթապանակ»-ի տվյալներով՝ Ղազախստանի կառավարությունը գաղտնի 166 հազար ֆունտ ստեռլինգ է վճարել բրիտանացի նախկին քաղաքագետ, գրող Ջոնաթան Այթքենին՝ Ղազախստանի նախկին նախագահ Նուրսուլթան Նազարբաեւի մասին կենսագրական գիրք գրելու համար:

Այթքենը բրիտանական պառլամենտի եւ Մեծ Բրիտանիայի կառավարության նախկին անդամ է: Նրա քաղաքական կարիերան դրամատիկ վախճան է ունեցել 1996-ին, երբ դատարանում ստել է՝ թաքցնելով, թե ով է իրականում վճարել փարիզյան «Ritz» հյուրանոցի իր բնակության վարձը: Ավելի ուշ պարզվել է, որ վճարողը Սաուդյան Արաբիայի թագավորի որդին է եղել:

«Ritz» հյուրանոցի մասին հրապարակման համար Այթքենը «The Guardian» պարբերականի դեմ դատական հայց էր ներկայացրել, սակայն սուտ ցուցմունքների համար ազատազրկվել էր: Հակառակ այս հանգամանքի՝ Այթքենն առաջվա պես ազդեցիկ հանրային դեմք է: Մեծ քաղաքականությունը լքելուց հետո նա սկսել է զբաղվել  համաշխարհային պատմության կարկառուն դեմքերի կենսագրության ուսումնասիրմամբ:

«2020-ի ապրիլին Ջոնաթան Այթքենը թռավ Վաշինգտոն՝ Ղազախստանի նախկին նախագահ Նուրսուլթան Նազարբաեւի մասին գովաբանական կենսագրական նոր գրքի շնորհանդեսին մասնակցելու համար: Շնորհանդեսի իր ելույթում Այթքենը մոռացավ հիշատակել մի շատ կարեւոր դրվագ. Ղազախստանի կառավարության համար աշխատող փիար ընկերությունը գաղտնի կերպով գիրք էր պատվիրել եւ վճարել դրա հոնորարը. «Պանդորայի թղթապանակ»-ի տվյալներով՝ Այթքենն իր գրական աշխատանքի դիմաց 166 հազար ֆունտ ստեռլինգ է ստացել»,- գրել է «The Guardian»-ը:

Հետաքննության հեղինակները պնդում են, որ գումարը փոխանցել էր Պանամայում գրանցված եւ Հոնկոնգում հաստատված «WorldPR» ընկերությունը՝ Հոնկոնգի եւ Բրիտանական Վիրջինյան կղզիներում գործող «Aitken Consultancy & Research Services Limited»-ի միջոցով: Ըստ «Պանդորայի թղթապանակ»-ի՝ ընկերությունը վճարել էր նաեւ Այթքենին՝ վաշինգտոնյան շնորհանդեսի եւ Սպիտակ տնից երկու թաղամաս հեռավորությամբ «Capital Hilton» հյուրանոցի համարի վարձը:

Այթքենն ավելի վաղ պնդել է, թե Ղազախստանի կառավարությունից գրքի համար հոնորար չի ստացել:

«Պանդորայի թղթապանակ» անունով հայտնի մեծածավալ փաստաթղթերի արտահոսքը բացահայտել է մի շարք երկրների նախկին եւ գործող ղեկավարների գաղտնի ունեցվածքը։ Հետաքննող լրագրողների միջազգային կոնսորցիումի (ICJ) հրապարակումներում նշվում են 35 գործող եւ նախկին քաղաքական գործիչների, ավելի քան 100 երկրի շուրջ 300  պաշտոնյաների անունները:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Բեյրութում հրաձգությունից 6 մարդ է զոհվել
հաջորդը
Արցախում վիրավորվել է վեց զինծառայող

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հոկտեմբերի 2021
ԵԵՉՀՈւՇԿ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
« Սպտ   Նյմ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն