• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

ՏԻՄ ընտրությունների նախնական ամփոփում

aliq 11:45 | 18.10.2021
aliq 11:45 | 18.10.2021
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով

Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ամփոփել է հոկտեմբերի 17-ին ՏԻՄ ընտրություններին մասնակցած՝ Հայաստանի 9 համայնքներից 6-ի նախնական արդյունքները:

Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, նախնական արդյունքներով, պարտվել է Մեղրիում ու Գորիսում: Մեղրիում հաղթել է Արամ Սարգսյանի գլխավորած «Հանրապետություն» կուսակցությունը, Գորիսում՝ Առուշ Առուշանյանի դաշինքը: Ընտրական խախտումների համար մեղադրվող 30-ամյա Առուշանյանն ընտրություններին մասնակցել է կալանավայրից:

Ըստ նախնական տվյալների` Տաթեւ եւ Տեղ համայնքներում հաղթել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, Գյումրիում` «Բալասանյան» դաշինքը։ Դիլիջանում եւս հաղթել է «Քաղաքացիական պայմանագիրը», որի քաղաքապետի թեկնածուն՝ Դավիթ Սարգսյանն էլ կլինի Դիլիջանի նոր քաղաքապետը։

Ընտրությունները համամասնական ընտրակարգով են անցկացվել Շիրակի, Սյունիքի եւ Տավուշի մարզերի 6 համայնքներում, որտեղ քաղաքացիներն ընտրել են միայն կուսակցություններին ու դաշինքներին։

Շիրակի մարզկենտրոն Գյումրի քաղաքում, ինչպես նաեւ Սյունիքի մարզի խոշորացված Գորիս, Մեղրի, Տաթեւ ու Տեղ համայնքներում եւ Տավուշի մարզի Դիլիջան համայնքում բնակիչներն ընտրեցին ավագանու անդամների ու քաղաքապետների։

Արագածոտնի, Արմավիրի եւ Լոռու մարզերի 3 համայնքներում անցկացվել են մեծամասնական ընտրակարգով հերթական ընտրություններ: Նշված երեք համայնքներից մեկում ընթացան ավագանու անդամի ընտրություններ, երկուսում՝ համայնքի ղեկավարի եւ ավագանու անդամի ընտրություններ:

ՏԻՄ ընտրություններին մասնակցել է ընտրողների 33.23 տոկոսը

Ըստ ԿԸՀ-ի՝ Հայաստանի 9 համայնքներում անցկացված ՏԻՄ ընտրություններին մասնակցել է քվեարկելու իրավունք ունեցող 166753 քաղաքացիներից 55410-ը կամ 33.23 տոկոսը։

Մասնակցության ամենացածր տոկոսը Գյումրիում է, որտեղ քվեարկելու իրավունք ունեցող 109453 քաղաքացուց ընտրությանը մասնակցել է 26417-ը։

Ֆերիկ համայնքում քվեարկելու իրավունք ունեցող 269 քաղաքացուց քվեարկությանը մասնակցել է 77–ը, Շերամ համայնքում` 521-ից 135-ը, Ֆիոլետովոյում՝ 805-ից 224-ը։

Գորիսում քվեարկելու իրավունք ունեցող 20696 քաղաքացուց քվեարկությանը մասնակցել է 10400-ը, Տաթեւում`4173 քաղաքացուց 2615-ը։

Տեղ համայնքում 3890 ընտրության իրավունք ունեցող քաղաքացուց քվեարկել է 2359 քաղաքացի։

Մեղրիում 8572 քաղաքացուց ընտրության է մասնակցել 5098-ը։

Դիլիջանում քվեարկելու իրավունք ունեցող 18374 քաղաքացիներից քվեարկությանը մասնակցել է 8085-ը։

Նոր ընտրություններ անցկացնելու որոշումը պայմանավորված է համայնքների խոշորացման գործընթացով, որից հետո Հայաստանում կձեւավորվեն թվով 79 համայնքներ:

ԿԸՀ-ի որոշմամբ այս տարի Հայաստանի տարբեր համայնքներում ՏԻՄ ընտրություններ են նշանակված նաեւ նոյեմբերի 14-ին եւ դեկտեմբերի 5-ին:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Ֆրեզնոն եւ բժիշկները՝ հայ զինվորի կողքին
հաջորդը
Հայ ազգային կոնգրեսի կոչը կառավարությանը

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Բնության հետ ներդաշնակ տնտեսություն․ երեք պատմություն Վայոց ձորից

  • 2

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 3

    Կրթության նոր մեթոդներ, որոնք ձեւավորում են քննադատական ու...

  • 4

    2024-ի հունվարի 1-ից կենսաթոշակը նոր ձեւով կհաշվարկեն

  • 5

    «Աղբահանության վճարի թանկացման որոշումը պետք է վիճարկել դատարանում»․...

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հոկտեմբերի 2021
ԵԵՉՀՈւՇԿ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
« Սպտ   Նյմ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն