• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ԽմբագրականՆերքինՔաղաքականություն

ՔՊ-ի պյուռոսյան հաղթանակը

Մհեր Արշակյան 20:45 | 18.10.2021
Մհեր Արշակյան 20:45 | 18.10.2021
Gyumri

ՏԻՄ ընտրություններն ազատ էին եւ արդար։ Նույնիսկ ավելի ազատ ու արդար, քան ԱԺ վերջին ընտրությունները։ Այս ընտրություններին երեւաց իշխանության հիմնական ռեսուրսը՝ բանակը։ Հենց բանակն էլ որոշել էր ԱԺ ընտրություններում ՔՊ-ի ջախջախիչ հաղթանակը։ Մինչդեռ երեկվա ընտրություններում բանակը չկար։ Եվ, ըստ իս, այս ընտրություններում ՔՊ-ն իսկապես հաղթեց։

Հավանաբար հենց այսպիսի հաղթանակը նկատի ուներ Նիկոլ Փաշինյանը, երբ անցյալ տարվա սեպտեմբերի 27-ին հենց նոր բռնկված պատերազմի առիթով ասում էր՝ եթե նույնիսկ պարտվենք, եկե՛ք պայմանավորվենք, որ մենք մեզ պարտված չենք համարի։ Դե հիմա թող չհամարի։

ՔՊ-ն այս ընտրություններում չփայլեց նաեւ այն պատճառով, որ ֆորմալ առումով հակառակորդ չուներ, չկար Ռոբերտ Քոչարյանը կամ թեկուզ Սերժ Սարգսյանը։ Մերժվողը չկար։ Ահա ինչու շատ համայնքներում մերժվեց հենց ՔՊ-ն։ Այս ընտրություններում երեւաց Նիկոլ Փաշինյանի հիմնական զենքը՝ ժողովուրդը նրա հետ է, երբ նա մերժում է, իսկ երբ հանգիստ է թողնում ժողովրդին, վերջինս մերժում է նրան։

Իրավիճակի աբսուրդը շատ սուր արտահայտվեց Գյումրիում. այնտեղ Փաշինյանը պարտվեց գոյություն չունեցող առաջնորդի։ «Բալասանյան» դաշինքի առաջնորդ Սամվել Բալասանյանը ընտրացուցակում չկար։ Փաշինյանի ՔՊ-ն այնտեղ հավաքեց ընդամենը 29,56 տոկոս քվե, եւ դա՝ 25 հազար ընտրողի պարագայում։ Այսինքն՝ 109 հազար ընտրող ունեցող Գյումրիում ՔՊ-ն հավաքել է ընդամենը 4485 քվե։

Ես չգիտեմ, թե մինչեւ հիմա հեղափոխությունն ինչ էր անում Գյումրիում, բայց հեղափոխությունից 3 տարի հետո գյումրեցին առանց ընտրակաշառքի, առանց փողի եւ առանց ընտրակեղծարարության այլ մեթոդների մերժում է մի ուժի, որը համենայնդեպս ընտրական որեւէ կեղծիքով աչքի չի ընկել։

Շատ ավելի զվարճալի էր Դիլիջանում ՔՊ թեկնածուի հաղթանակը։ Ընդ որում, հաճելի է դա, թե ոչ, այնտեղ Նիկոլ Փաշինյանի կողմնակիցն ուղղակի ջախջախել է իր մրցակիցներին։ Բայց 4591 հոգի Դիլիջանում իր քվեն տվել է բենզալցակայանի նախկին աշխատակից մեկին, որն անձնական տվյալների ձեւաթղթում իր սեռի դիմաց գրել է «արու»։ Դիլիջանցիները հետեւաբար իրենց քվեն տվել են ոչ Դավիթ Սարգսյանին, այլ հենց ՔՊ-ին։ Բայց քաղաքը կղեկավարի «արուն»։ Նախկին քաղաքապետ, նախկին ԲՀԿ-ական Ժորա Սահաբալյանը մի քիչ այլ կարծիքի է. Դիլիջանում ոչ մեկն էլ քաղաքական ուժին քվե չի տալիս, նա քվեն տալիս է անձին։ Բայց այս թեման այսքանով փակենք։

Գորիսի ընտրությունները նույնիսկ քննարկելու թեմա չեն։ Հենց այս խոշորացված համայնքի ընտրություններն են ցույց տալիս, որ ԱԺ ընտրություններում նույնպես Փաշինյանը պարտվել է, եթե քվեներից հանում ենք բանակի ձայները։ Փաշինյանը պարտվել է նաեւ Շուռնուխում, որտեղ հաղթել էր ԱԺ ընտրություններին։ Իսկ Տաթեւում, ընդհակառակը, հաղթել է։ Գիտե՞ք ինչու։ Գորիս-Կապան ճանապարհի գրեթե անանցանելիությունը նոր կյանք է տվել Տաթեւին, որտեղով արդեն երթեւեկում են Սյունիքի խորքեր մեկնող մեր քաղաքացիները։ Տաթեւը դարձել է կյանքի ճանապարհ։ Դժվար է ասել, որ Փաշինյանի հաղթանակը տաթեւցիների շնորհակալությունն է վարչապետին։ Պետք էլ չէ։

Բոլոր դեպքերում ՏԻՄ ընտրությունները Հայաստանի պատմության մեջ կարելի է գնահատել երբեւէ ամենաարդար ու չկեղծված ընտրությունները։ Այդպես պատմության մեջ հաղթել է մեկ էլ Պյուռոսը։

Mher Arshakyan
Մհեր Արշակյան

Ժամանակի ընթացքում հասկանում ես, որ Աստված քեզ ստեղծել է այնպիսին, որ ինքը լինի: Ճիշտ այդպես նա ստեղծել է փողոցային շանը: Երբ դու կերակրում ես նրան, Աստված կա, երբ չես կերակրում, չկա, հասկանում ես, որ մարմինն արդեն իսկ հնարավորություն է, երկրորդ այդպիսի հնարավորություն չի լինելու:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Կրկին կայցելի Հարավային Կովկաս
հաջորդը
Կորոնավիրուսից մահացել է ԱՄՆ նախկին պետքարտուղարը

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Բնության հետ ներդաշնակ տնտեսություն․ երեք պատմություն Վայոց ձորից

  • 2

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 3

    «Աղբահանության վճարի թանկացման որոշումը պետք է վիճարկել դատարանում»․...

  • 4

    Իրանից կամ Վրաստանից ներկրումը կկարգավորվի ցեմենտի դեֆիցիտը

  • 5

    Շիրակի մայր բուհը վերջապես ռեկտոր ունեցավ

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հոկտեմբերի 2021
ԵԵՉՀՈւՇԿ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
« Սպտ   Նյմ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն