• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
Մշակույթ

Ես ստեղծում եմ

aliq 14:30 | 19.10.2021
aliq 14:30 | 19.10.2021
լուս․ Բագրատ Սարոյանի

Անուշը ստեղծում է, ի հայտ է բերում սերը, մարդուն, իր թիմի հետ վերածնում է հին հայկական երգերը, եւ դրանք այսօր սիրելի են նաեւ Հայաստանից դուրս։

Նրանք ճամփորդում են Հայաստանի գյուղերով. սկսել են երկու տարի առաջ Հայաստանի հյուսիսից։ Ճամփորդում եւ գտնում են հայկական ավանդական երգերը, գտնում մարդուն, գտնում եւ թողնում են, որ ինքնակարգավորվի այն ամբողջը, որ «Սաղսարա»-ն է։

Անուշ, ես ուզում եմ սկսել Բուքովսկու կապույտ թռչունից եւ հարցնել. ի՞նչ հնարավորության է սպասում քո ներսի կապույտ թռչունը։

Կապույտ թռչունը հենց ինքը հնարավորությունն է. երբեմն ծայրահեղ կերպով ձայնակցող, երբեմն էլ՝ պարփակված, պաշտպանված… Ինքն է, որ ներսից մղում է եւ հնարավորինս փորձում չբախվել դրսին… Ինքն է, որ ազատության է մղվում, բայց բանակցում ենք եւ հանդարտվում… Ինչ վիճակում էլ լինի կապույտ թռչունը, Բուքովսկու ասած, լացելու չափ սիրուն է, այնուամենայնիվ։

Որտեղի՞ց է սկսվում քո պատմությունը, եւ ինչի՞ մասին է այն։

Համաշխարհային քարտեզը մի օր կտրտելու եւ ինժեներ-կոնստրուկտոր պապիս հրահանգով այն նորից հավաքելուց է սկսվում, երբ դեռ կարդալ չգիտեի, բայց գույներով էի զանազանում երկրները խորհրդային տարիների այդ ահռելի քարտեզի վրա… Եվ ձմեռների սպասող աղջկա պատկերներից է սկսվում պատմությունը, ով իր երազները նկարում էր պատուհաններին ու հետո բակի երեխաների համար հեքիաթ հորինում։ Հետո մայրս է՝ միշտ խնայող եւ խնամող, քույրս, ընտանիքս մի խոսքով, որ 90-ականներին բացառիկ կենցաղավարություն ուներ Վանաձորում։ Մնացածն արդեն ուրիշ բանի մասին է, ոչ սկիզբ։

«Գնալու տեղ միշտ կա. ներսն է». քո՝ իմ սիրած մտքերից։ Ի՞նչ ես դու փնտրում այդ ներսում։

Երբ արտաքին փորձարկումներն անցնում են համակարգային սահմանները, ձեռքդ ներս ես տանում. այնտեղ կա մի բան, եթե կուզեք, կապույտ թռչունը, որի համար չկա ո՛չ ինստիտուցիոնալ, ո՛չ կապիտալիստական, ո՛չ էլ անգամ միջանձնային դիսցիպլինար հարաբերությունը։ Կա տարածք, որն անընդհատ լցվում է, եւ կարեւոր մի պահի առնչություն է սկսվում հավաքածիդ հետ։ Հնարավոր է՝ ներսումդ երկար մնաս եւ կորցնես ապրումի ընդունված ձեւերը… Բայց ներսային մոլորությունն ուրիշ բան է, զարմանալի ձեւով շոյող ու ոգեւորող, անգամ եթե դրսի ճանապարհներից եւ ոչ մեկը որոշ ժամանակ չի երեւում։

Կարեւոր մի պահի առնչություն է սկսվում հավաքածիդ հետ… Ենթադրում եմ՝ այդ հավաքածդ օգնել է նաեւ «Սաղսարա»-ին։

«Սաղսարան» ինքնակարգավորվող օրգանիզմ է… Որովհետեւ առնչվում է մի բանի, որն արդեն վաղուց գոյություն ունի եւ փոխանցվում է։ Ինքնակարգավորվող ընթացք է «Սաղսարա»-ն։

Որտեղի՞ց է սկսվում «Սաղսարա»-ն եւ ու՞ր է տանում։

«Սաղսարա»-ն սկսվել է երկու մարդու հրաշալի էներգիայով եւ շարունակվել մյուսների ջանքերով…

Saghsara

Լուսանկարը՝ Սեւադա Համբարչյանի

Եվ քանի որ «Սաղսարա»-ն ընթացք է, այն տրամաբանական, բայցեւ մարդու անմիջական միջամտության շնորհիվ շարունակելու է ապրել այնքան, որքան իրապես ազնիվ կլինի որպես ընթացք ու վավերագրություն, որպես առնչություն, որը կենտրոնից դուրս ապրող, իր կենտրոնն ունեցող մարդու հետ է։

Հարցազրույցներից մեկում սաղսարացիներից մեկն ասել էր, որ գյուղերում մարդիկ փակող շերտեր չունեն, կամ քիչ են դրանք։ Ի՞նչ ես կարծում, ինչո՞ւ է մարդը ստեղծում այդ շերտերը։

Հարցը բազմաշերտ է, ես փորձեմ իմ անկյունից ասել…

Պաշտպանության համար մարդը ստեղծում է պատեր, բայց փխրուն, ձեռքով փոփոխելու պատեր, այնպիսի պատեր, որոնք կարելի է տեղին բառով ու տաք ձեռքով չեզոքացնել։ Գյուղերում պաշտպանության ընկալումն ուրիշ շերտեր ունի. այդտեղ պատեր չկան, բայց կա մի բան, որը տեսանելի չէ ու շարունակում է պաշտպանել։

Ո՞րն է այդ պաշտպանիչ ու ոչ տեսանելի շերտը։

Դրա համար պիտի կիսես ապրումը, որ ընդունես այդ սահմանը, ընկալես պաշտպանության այդ ձեւը. դա ներս ընդունելու եւ ուսումնասիրելու նուրբ գիծն է, որը, ինչպես նշեցի, երբեւէ չի երեւում։

Դժվա՞ր է ստեղծել/ստեղծագործել Հայաստանում։

Դժվար է, երբ այդպես ես մտածում։

Ո՞րն է փրկությունը մեր երկրի, որի գյուղերն այնքան խնամքով վավերագրում եք։

«Փրկություն» բառը խանգարում է պատասխանելու։ Ես չգիտեմ։ Գիտեմ այն, որ պիտի սիրենք իրար ու պիտի չափազանց սիրենք այն, ինչ ունենք։ Մեր ունեցածին խնամքով վերաբերվելու համար նախ պիտի գտնել այն մեկին, ով գիտի՝ ինչ է ունեցածը։

«Բալկոն»-ը արդեն չորս տարի է՝ երրորդ տարածություն է ստեղծում ամենատարբեր մարդկանց համար. հարցազրույցներ, պոեզիա, սեւ, հիասքանչ կատու, ձայն, օդ, խիստ տարբեր զրույցներ եւ կին, որի սարքած բալկոնը նույնպես սկսել է շնչել։

Ո՞ր սերն է, որ ստիպում է ստեղծել։

Ես սիրում եմ մարդուն՝ իր ապրումներով, սխալներով, հատկապես սխալներով… Եվ նաեւ այն մեկին, ով գիտի, որ լույսը բացվելու է, եւ հրաշալին դա է… Եվ այն մեկին, ով չափազանց ռացիոնալ է եւ մոլորված… Բայց, հա՜, չկա մի բան, որն իր հավերժական պտույտի մեջ սկիզբն ու վերջը կորցնի, եթե վստահաբար սիրում է։ Ջուրն այդպես սիրում է հողը։

Սիրո ո՞ր ձեւակերպումն է «Բալկոն»-ը։

«Բալկոն»-ը այն տեղն է, որտեղ մարդը հայտնվում է կամայական մի պահի, բայց իմ սպասումի հետեւանքով… Եվ այդ մարդը չափազանց ազատ է այդ երրորդ տարածությունում, որովհետեւ վստահում ես այն մեկին, ով քեզ երկար է սպասել։

cat Morfi

Երբ լսում եմ «Բալկոն»-ի մասին, զուգահեռ միշտ Մորֆին է` սեւ կատուդ։ Ինչո՞վ ես դու նման Մորֆիին։

Երկուսս էլ միշտ կարոտում եւ սպասում ենք, բայց հավատարիմ ենք մեր տարածքին։

Քո գրեթե բոլոր պատասխաններում սերն է մարդու հանդեպ… Ի՞նչ կարող են մարդիկ սովորել կատուներից։

Մորֆին երկու հատկություն ունի, որ չափազանց շատ եմ կարեւորում. մեկը հավասարակշռությունն է, մյուսը՝ համբերությունը։ Այս երկրորդը չափազանց կարեւոր է… Հատկապես, եթե հավերժական սպասումի գիտակցումն ունես։

Դու հաճախ ես խոսում վերադարձներից. ինչպիսի՞ն են քո վերադարձները։

Ես պտույտի մեջ գտնվող մարդ եմ եւ չգիտեմ՝ վերադարձը որն է. գիտեմ՝ տեղն է, որտեղ եմ, բայց նաեւ՝ տեղը, որտեղ էի… Ես միշտ եմ դաշտերում, որոնք ինձ հետ կապ ունեն, եւ նրանց դաշտերում եւս, ում սիրում եմ։

Եվ ոչինչ չի՞ ստիպում կորցնել այդ տեղը, դուրս գալ այդ պտույտից։

Եթե քո աջ ձեռքը գայթակղվի, ամեն բան պիտի անես, որ ձախը հակառակին գնա։ Անընդհատ հավասարակշռության մեջ մնալու հնարավորությունն է, որ ստիպում է չմեղադրել։ Երբ չմեղադրեցիր, դուրս չես մնա։

Եվ վերջում՝ հե՞շտ է հավատալ այն ամենին, ինչ ստեղծում ես։

Ես հավատացյալ մարդ եմ։ Եվ եթե մի պահ դադարեմ հավատալուց, կվախենամ ինքս ինձ հետ եւ առավելապես մյուսների հետ առնչվելուց։

Հարցազրույցը՝ Վիկտորիա Սամուելի

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Պատրաստ է շահագործման ժամկետի երկարաձգման
հաջորդը
Ֆիզիկական գոյության բայաթին

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հոկտեմբերի 2021
ԵԵՉՀՈւՇԿ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
« Սպտ   Նյմ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն