• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Պատրաստ է շահագործման ժամկետի երկարաձգման

aliq 14:02 | 19.10.2021
aliq 14:02 | 19.10.2021
Nuclear Power Plant Armenia

Հայկական ատոմային էլեկտրակայանը հայտնել է, որ ՀԱԷԿ-ի թիվ 2 էներգաբլոկը գործարկվել եւ միացել է ՀՀ միասնական էներգահամակարգին:

ՀԱԷԿ-ի արդիականացման ու շահագործման ժամկետի երկարաձգման ծրագրի շրջանակում ավարտվել է պլանային-նախազգուշական վերջնական վերանորոգումը (ՊՆՎՎ 2021): Սա ամենաերկար եւ ամենակարեւոր ՊՆՎՎ-ն է, որը նախորդում է ՀՀ Կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի կողմից մինչեւ 2026-ը շահագործման արտոնագիր տալու մասին որոշման ընդունմանը:

Շուրջ 600 մասնագետների ջանքերով

ՊՆՎՎ 2021-ի շրջանակում 2-րդ էներգաբլոկի ռեակտորի իրանի մետաղի թրծաթողման եւ տարեկան պլանային վերանորոգմանած աշխատանքներին մասնակցել են Հայկական ԱԷԿ-ի գրեթե բոլոր ստորաբաժանումների աշխատակիցները, ինչպես նաեւ Ռուսաստանի, Բելառուսի, Ուկրաինայի, Խորվաթիայի, Չեխիայի, Սլովակիայի եւ այլ երկրների շուրջ 600 մասնագետ:

ՀԱԷԿ-ում էներգաբլոկի ռեակտորի իրանի մետաղի թրծաթողումը հաջողությամբ իրականացումը կնպաստի թիվ 2 էներգաբլոկի շահագործման նախագծային ժամկետի երկարացմանն ու անվտանգության մակարդակի բարձրացմանը:

Մոնտաժվել է 42 կմ մալուխ, 520 միավոր սարքավորում՝ հիմնանորոգվել

Կատարվել են ՀԱԷԿ-ի պատմության մեջ եզակի, աննախադեպ մեծ ծավալի աշխատանքներ: Մասնավորապես իրականացվել են շուրջ 730 մ խողովակաշարի եւ շուրջ 270 միավոր խողովակաշարային փականների մոնտաժման աշխատանքներ, 420 նոր եռակցվածք, ինչպես նաեւ շուրջ 4700 եռքակարանի՝ չքայքայող մեթոդներով ստուգում/վերահսկում, անցկացվել եւ մոնտաժվել է շուրջ 42 կմ երկարության մալուխ եւ այլն:

ՀԱԷԿ-ի թիվ 2 էներգաբլոկի շահագործման նախագծային ժամկետի երկարացման ավարտական փուլի աշխատանքներին զուգահեռ ընթացել են տարեկան պլանային վերանորոգման նախատեսված աշխատանքները՝ շուրջ 520 միավոր սարքավորման հիմնանորոգում, ինչպես նաեւ մոտ 330 միավոր սարքավորման միջին եւ ընթացիկ վերանորոգում եւ այլն:

Տարված աշխատանքները թույլ են տալիս վառելիքի նույն ծախսով էլեկտրաէներգիայի արտադրությունն ավելացնել 10-15%-ով:

Զուգահեռ վերանորոգվել է Արմավիր-Արշալույս երկաթգիծը

Արդիականացման աշխատանքների իրականացման համար կայան է հասցվել շուրջ 150 երկաթուղային վագոն Մոսկվայից, Կրասնոյարսկից, Խարկովից, Զապորոժիեից, Սանկտ Պետերբուրգից եւ այլ քաղաքներից․ ԱԷԿ-ի տուրբոգեներատորի համար 180 տոննա կշռող ստատոր եւ ռոտոր, մոտ 25 մետր երկարության գոլորշու տուրբիններ, տրանսֆորմատորներ եւ այլ խոշոր ու ծանր սարքավորումներ: Առաքումը ՀԱԷԿ իրականացվել է ցամաքային տրանսպորտով, ծովով, ինչպես նաեւ երկաթուղային տրանսպորտով՝ արդեն ՀԱԷԿ-ում։ Բոլոր անհրաժեշտ սարքավորումները տեղափոխելու համար վերանորոգվել է Արմավիր-Արշալույս երկաթգիծը, որը տանում է դեպի ատոմակայան։

Միայն ռեակտորի կորպուսն է անհնար արդիականացնել կամ փոխարինել

Այս տարի ավարտվել են նախագծի ավարտական աշխատանքները. արդիականացվել է ռեակտորի ակտիվ գոտու վթարային սառեցման համակարգը, վերանորոգվել է միջուկային վառելիքի հնեցման ավազանը։

Միակ բանը, որ ԱԷԿ-ում չի կարելի արդիականացնել կամ փոխարինել, ռեակտորի կորպուսն է՝ Միջուկային էներգետիկական սարքավորման հիմնական անփոխարինելի տարրը։ Դրա համար կայանում 2020-2021 թվականների ընթացքում պատրաստվել են ռեակտորի կորպուսի վերականգնողական թրծաթողմանը։

«ՀԱԷԿ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանը նշել է, որ այժմ ՀԱԷԿ-ը պատրաստ է շահագործման ժամկետի երկարաձգման։

ԱԷԿ-ում արդիականացման աշխատանքների առանցքային կապալառուն «Ռուսատոմ Սերվիս» ԲԸ-ն է, որը «Ռոսատոմ» պետական կորպորացիայի էլեկտրաէներգետիկ դիվիզիոնի մաս է կազմում:

Երկրորդ էներգաբլոկը վերագործարկվել է 6․5 տարում

Հայկական ԱԷԿ-ը միակն է Հարավային Կովկասի տարածքում եւ արտադրում է Հայաստանում արտադրվող ամբողջ էլեկտրաէներգիայի ավելի քան մեկ երրորդը: Ատոմային էներգետիկայի ոլորտում Ռուսաստանի եւ Հայաստանի առանցքային նախագիծը Հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման եւ արդիականացման նախագիծն է:

Հայաստանը կուտակել է Հայկական ԱԷԿ-ի շահագործման բացառիկ փորձ։ Երկրորդ էներգաբլոկը վերագործարկվել է 6․5 տարվա ընթացքում կոնսերվացման մեջ մնալուց հետո:

Կայանը կարեւոր դեր է խաղում Հայաստանի էներգահամակարգի եւ հանրապետության սոցիալ-տնտեսական ամբողջ կյանքի զարգացման համար։

Հայկական ԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարաձգման նախագծի գլխավոր կապալառուն «Ռուսատոմ Սերվիս» ԲԸ-ն է, որի հիմնական խնդիրներն են պաշարի վերականգնումը եւ կայանի աշխատանքի երկարաձգումը, դրա անվտանգության եւ արդյունավետության մակարդակի բարձրացումը:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Չիվայի հյուրընկալ գաստրոբակը
հաջորդը
Ես ստեղծում եմ

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հոկտեմբերի 2021
ԵԵՉՀՈւՇԿ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
« Սպտ   Նյմ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն