• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Միջանկյալ միջոցի կիրառման անբավարար պահանջ

aliq 12:30 | 20.10.2021
aliq 12:30 | 20.10.2021
International Court of Justice

Հաագայում՝ ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում (ICJ), ավարտվել են հոկտեմբերի 18-19-ին անցկացվող Ադրբեջանի՝ Հայաստանի դեմ հակընդդեմ հայցի վերաբերյալ լսումները:

Հայաստանը ՄԱԿ-ի դատարանին խնդրել է ամբողջությամբ մերժել ՀՀ-ի դեմ միջանկյալ միջոցներ կիրառելու Ադրբեջանի պահանջը:

Օգտագործում է ապատեղեկատվություն տարածելու հայտնի տեխնիկան

Հայկական կողմի շահերը ներկայացնող Լարի Մարտինը շեշտել է, որ Ադրբեջանը, դիմումը ներկայացնելով, հույս ունի, թե դատարանը հավասարության նշան կդնի այս երկու դիմումների միջեւ եւ երկու կողմերի վրա հավասար պարտավորություններ կդնի: Ակնհայտ է, որ հավասարության նշան դնելու հիմք չկա:

Լարի Մարտինն ընդգծել է, որ Ադրբեջանն օգտագործում է ապատեղեկատվություն տարածելու հայտնի «what about you» տեխնիկան եւ կարծես իրենց է հարցնում՝ իսկ ի՞նչ կասեք դուք:

Մարտինը շեշտել է, որ ադրբեջանական պնդումները մերկ են, որեւէ բավարար փաստարկ չկա, որի հիման վրա կարելի է միջանկյալ միջոց կիրառել ՀՀ-ի նկատմամբ։

Այդ տարածքների միայն մի փոքր հատվածն է ականապատ

Հայաստանի շահերը ներկայացնող Շոն Մըրֆին հերքել է ադրբեջանական կողմի պնդումը, թե հայկական կողմը Լեռնային Ղարաբաղում հատուկ է տեղադրել ականներ, որպեսզի դրանք վնասեն էթնիկ ադրբեջանցիներին, որոնք հենց այդ պատճառով չեն կարողանում վերադառնալ իրենց ծննդավայր։

«Ականը պայթելիս խտրականություն չի դնում՝ վնասում է էթնիկ կոնկրետ խմբի՞, թե՞ ընդհանրապես վտանգ է ներկայացնում հանրության համար: Այնպես որ, այս դիմումի հիմքում չի կարող ընկած լինել կոնկրետ էթնիկ խմբին վնասելու դիտավորությունը, ինչպես ներկայացնում է ադրբեջանական կողմը»,- ըստ «Առավոտ»-ի՝ ի պատասխան հայտարարել է Մըրֆին։

Շոն Մըրֆին շեշտել է, որ ապացուցման բեռն այս դեպքում ընկած է Ադրբեջանի վրա: Նա նշել է, որ 2020-ի նոյեմբերի, 2021-ի հունիսի ընթացքում Ականազերծման միջազգային գործակալությունը ականազերծումներ է կատարել նշված բնակավայրերում, եւ նրանց ներկայացրած քարտեզից երեւում է, որ այդ տարածքների միայն մի փոքր հատվածն է ականապատ, ոչ թե Ադրբեջանի ներկայացրած ձեւով, թե իբր Լեռնային Ղարաբաղը շրջապատված է ականներով:

Եզրափակելով Մըրֆին ընդգծել է, որ Ադրբեջանի պահանջները բավարար չեն միջանկյալ միջոցի կիրառման համար:

Խնդրել է մերժել Ադրբեջանի պահանջները

ՄԱԿ-ի միջազգային դատարանում ՀՀ-ի շահերը ներկայացնող Եղիշե Կիրակոսյանը, եզրափակելով հայկական կողմի հակադարձումները եւ բանավոր լսումների ընթացքում հնչած ելույթները, Հաագայի դատարանին խնդրել է մերժել Ադրբեջանի դիմումը եւ չկիրառել միջանկյալ միջոց:

Կիրակոսյանն ընդգծել է, որ Ադրբեջանի պահանջները չեն բավարարում այն պայմաններին, որոնք թույլ են տալիս դատարանին օգտագործել միջանկյալ միջոցներ կիրառելու իր իրավունքը։ «Մենք համոզված ենք, որ դատավորներն իրենք էլ կհամոզվեն դրանում»,- ասել է նա:

Դատարանի նախագահը հայտարարել է, որ Հաագայի դատարանը Հայաստանի եւ Ադրբեջանի դիմումների վերաբերյալ որոշում կընդունի հնարավորին չափ շուտ:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Առանց զրույցի ճանապարհ չունենք
հաջորդը
Մի շաբաթից Ֆեյսբուք չենք ասի

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 3

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հոկտեմբերի 2021
ԵԵՉՀՈւՇԿ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
« Սպտ   Նյմ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն