• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Հայ-ռուսական տնտեսական համագործակցության հարցեր

aliq 23:59 | 20.10.2021
aliq 23:59 | 20.10.2021
friendship between Armenia and Russia

ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը Ռուս-հայկական միջտարածաշրջանային 8-րդ համաժողովի մասնակիցներին ուղղված տեսաուղերձում հայտարարել է, որ Ռուսաստանն ու Հայաստանը բոլոր հնարավորություններն ունեն բազմապլանային փոխգործակցության կայուն եւ դինամիկ զարգացման համար, ինչպես առեւտրատնտեսական եւ հումանիտար ոլորտներում, այնպես էլ լայնածավալ ենթակառուցվածքային նախագծերի իրականացման ժամանակ:

Օվերչուկը վստահեցրել է, որ Եվրասիական տնտեսական միության շրջանակում Ռուսաստանն ու Հայաստանը համատեղ ջանքերով հետեւողականորեն շարժվելու են ինտեգրացիոն միավորման զարգացման ճանապարհով՝ պայմաններ ապահովելով պետությունների տնտեսությունների կայուն զարգացման համար։

Նա հայտնել է, որ, հաշվի առնելով տարածաշրջանների միջեւ կամուրջներ կառուցելու անհրաժեշտությունը, որպես ռազմավարական խնդիր, պատրաստվել է 2022-2027 թվականների Միջտարածաշրջանային համագործակցության ծրագիրը:

Ավելի քան 40 խոշոր ռուսական ընկերություն ՀՀ-ում

ՌԴ տնտեսական զարգացման նախարար Մաքսիմ Ռեշետնիկովը միջտարածաշրջանային ֆորումի ժամանակ հայտնել է, որ ռուսական ներդրումների մասնաբաժինը հայկական տնտեսության մեջ գերազանցում է 40 տոկոսը, Հայաստանում աշխատում է ավելի քան 40 խոշոր ռուսական ընկերություն:

Ռեշետնիկովը շեշտել է, որ Ռուսաստանը շահագրգռված է առեւտրի եւ ներդրումների ակտիվ զարգացմամբ, իսկ ռուսական բիզնեսը կարող է ամենաարդյունավետ լուծումներն առաջարկել տրանսպորտային, էներգետիկ, սոցիալական ենթակառուցվածքների, թվային տնտեսության, լոգիստիկայի, էներգաարդյունավետության ոլորտներում:

1 միլիարդ դոլար՝ ՀՀ տնտեսության մեջ

Ռուսական ընկերությունները մտադիր են առաջիկայում 1 միլիարդ դոլար ներդնել Հայաստանի տնտեսության մեջ:

Երեւանում Հայ-ռուսական միջտարածաշրջանային ֆորումի շրջանակում լրագրողների հետ ճեպազրույցում Ռուսաստանի տնտեսական զարգացման փոխնախարար Դմիտրի Վոլվաչը հայտնել է, որ ներդրումները կլինեն էներգետիկայի, ենթակառուցվածքների եւ տրանսպորտի ոլորտներում։

Փոխնախարարն ընդգծել է, որ 2021-ին երկկողմ ապրանքաշրջանառության ծավալներն աճել են 17 տոկոսով, այն դեպքում, երբ համավարակի տարում 4 տոկոսի անկում էր գրանցվել։

«Մեր համագործակցությունը զարգանում է ներդրումների ոլորտում՝ ավելի քան 2.2 միլիարդ դոլարի համատեղ կուտակված ներդրումներ Ռուսաստանից Հայաստան:  Մենք գիտենք, որ կան 1 միլիարդ դոլարի հստակ ծրագրեր, որոնք մոտակա ժամանակահատվածում կներդրվեն Հայաստանի տնտեսության մեջ»,- շեշտել է Վովլաչը։

ՌԴ տնտեսական զարգացման փոխնախարարն ընդգծել է, որ ներդրումները շատ կարեւոր կլինեն Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ տնտեսական, սոցիալական եւ մշակութային հարաբերությունների զարգացման համար:

Հայ-ռուսական ութերորդ միջտարածաշրջանային ֆորումի լիագումար նիստը մեկնարկել է հոկտեմբերի 19-ին Երեւանում։

Ռուս-հայկական միջտարածաշրջանային համաժողովներն անցկացվում են 2011-ից եւ միտված են երկու պետությունների տարածքային միավորների միջեւ համագործակցության ընդլայնմանը:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
ԱՄՆ-ը ֆինանսական առաջարկ չի արել
հաջորդը
Այսքան կորստից հետո բարիանալ էր պետք

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 2

    Բնության հետ ներդաշնակ տնտեսություն․ երեք պատմություն Վայոց ձորից

  • 3

    Իրանից կամ Վրաստանից ներկրումը կկարգավորվի ցեմենտի դեֆիցիտը

  • 4

    «Աղբահանության վճարի թանկացման որոշումը պետք է վիճարկել դատարանում»․...

  • 5

    Շիրակի մայր բուհը վերջապես ռեկտոր ունեցավ

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հոկտեմբերի 2021
ԵԵՉՀՈւՇԿ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
« Սպտ   Նյմ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն