• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Գերիների անհետացման եւ սպանության վերաբերյալ նոր գործեր ՄԻԵԴ-ում

aliq 17:45 | 24.10.2021
aliq 17:45 | 24.10.2021
Armenian Legal Center for Justice & Human Rights

Վաշինգտոնում գործող «Արդարադատության եւ մարդու իրավունքների հայկական իրավական կենտրոնը» (ALC) հայտարարել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում հայ ռազմագերիների «հարկադիր անհետացման»՝ ադրբեջանական գերության մեջ անհետացած 20 անձանց վերաբերյալ 16 նոր գործերի ներկայացման մասին։

Համագործակցելով Երեւանում գործող «Միջազգային եւ համեմատական իրավունքի կենտրոնի» հետ՝ ALC-ն հիմնավոր ապացույցներ է ներկայացրել, որ այդ անձինք կալանավորվել եւ գերեվարվել են ադրբեջանական ուժերի կողմից 2020-ի արցախյան պատերազմի ժամանակ, սակայն Ադրբեջանի կողմից նրանց ներկայիս կարգավիճակի մասին լրացուցիչ տեղեկություններ չեն հրապարակվել։

ALC-ն ընդգծել է, որ միջազգային հումանիտար իրավունքի եւ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով այդ անհետացումները «հարկադիր անհետացման» միջադեպեր են, եւ Ադրբեջանը պարտավոր է հետաքննել ու հրապարակել այդ անձանց վերաբերյալ տեղեկությունները։

Միջազգային իրավունքով «հարկադիր անհետացումը» պատերազմական շարունակական հանցագործություն է, եւ որպես այդպիսին՝ այն տեւում է այնքան ժամանակ, քանի դեռ զոհի ճակատագրի եւ գտնվելու վայրի մասին հստակ տեղեկություն չի տրամադրվել։

ALC-ի հարուցված այս նոր գործերը ՄԻԵԴ-ին մղում են պարտադրելու Ադրբեջանին հետաքննել ոչ միայն այդ անձանց անհետացումները, այլեւ խաղաղ բնակչության վրա Ադրբեջանի համատարած հարձակումների դեպքերը:

Իրավական այս գործողությունների նպատակն է նաեւ ընդգծել, որ Ադրբեջանը տիրապետում է այդ անձանց մասին տեղեկություններին եւ մինչեւ այժմ չի ճանաչել նրանց գերությունը եւ այդ տեղեկությունները չի փոխանցել զոհերի ընտանիքներին:

«Հայկական իրավական կենտրոնը» եւ «Միջազգային եւ համեմատական իրավունքի կենտրոնը» նաեւ երկու նոր գործ են ներկայացրել Ադրբեջանի կողմից 10 հայ ռազմագերիների սպանության համար՝ համաձայն Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 2-րդ հոդվածի:

ՄԻԵԴ ներկայացված անհերքելի ապացույցներով այս 10 հայ զինվորականները ողջ եւ անվնաս գերի են վերցվել ադրբեջանական ուժերի կողմից։ Այնուամենայնիվ, անազատության մեջ գտնվելու ժամանակ նրանք անմարդկային խոշտանգումների եւ դաժան սպանության են ենթարկվել։ Հայ 10 ռազմագերիներից 9-ը գերության մեջ սպանվել են ռազմական գործողությունների դադարեցումից եւ 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հրադադարի մասին հայտարարությունից հետո։

«Ադրբեջանը միջազգային հանրության կողմից պետք է պատասխանատվության ենթարկվի հայության նկատմամբ շարունակական ագրեսիայի եւ ռազմական հանցագործությունների համար։ Գերության մեջ գտնվող բոլոր հայերը պետք է ազատ արձակվեն առանց նախապայմանների, հետագա բանակցությունների կամ փոխանակումների։ Հարկադիր անհետացումների եւ սպանությունների վերաբերյալ այս նոր գործերը եւս մեկ քայլ են ադրբեջանական գերության մեջ գտնվող հայ ռազմագերիների պաշտպանության գործում»,- ՄԻԵԴ ներկայացված նոր գործերի առիթով նշել է Հայկական իրավական Կենտրոնի ղեկավար Քեն Խաչիկյանը։

«Միջազգային եւ համեմատական իրավունքի կենտրոնը» մանրամասն տեղեկություններ եւ ապացույցներ է հավաքել եւ փաստագրել 2020-ի սեպտեմբերից մինչեւ 2021-ի մայիս ընկած ժամանակահատվածում ադրբեջանական կողմից գերեվարված հայերի մասին: Այս փաստահավաք աշխատանքի հիման վրա իրավապաշտպան կազմակերպությունների համագործակցությամբ ՄԻԵԴ-ում բազմաթիվ գործեր են հարուցվել։ Կազմակերպությունները շարունակում են հետամուտ լինել Ադրբեջանի գերության մեջ գտնվող բոլոր հայ գերիների ե՛ւ ազատությանը, ե՛ւ իրավունքներին:

Անհետացած հայ ռազմագերիներ

Սերգեյ Անանյան, Արթուր Ասատրյան, Խաչատուր Ավետիսյան, Նարեկ Բորյան, Ռոբերտ Ղազարյան, Արամ Հովսեփյան, Կարեն Իսկանդարյան, Հայկ Խաչատուրով, Գագիկ Խաչատրյան, Հայկո Խաչատրյան, Տիգրան Մանասյան, Միքայել Մկրտումյան, Իրինա Մուսայելյան, Գուրգեն Սաֆարյան, Արարատ Սաքանյան, Մարտիկ Սարգսյան, Լեւոն Սարգսյան, Կարեն Սարգսյան, Իվան Սողոմոնյան, Նորայր Սողոմոնյան։

Սպանված հայ ռազմագերիներ

Արթուր Մանվելյանը կամավոր մասնակցել է Արցախի պաշտպանությանը 2020 թվականի սեպտեմբերի վերջից։ 2020-ի հոկտեմբերի 7-ին Մեխակավանի մոտ տեղի ունեցած մարտական գործողությունների ժամանակ Մանվելյանը վիրավորվել է, այնուհետեւ սպանվել ադրբեջանցի զինծառայողի կողմից։ Կրակոցների պահը տեսագրել են նրան սպանած ադրբեջանցի զինծառայողները, տեսանյութը լայն տարածում է գտել համացանցում։

Ռազմական գործողությունների դադարեցումից եւ հրադադարի մասին եռակողմ հայտարարությունից հետո հայ զինվորները մնացել էին Արցախի Հադրութի Հին Թաղեր գյուղում։ Ադրբեջանցի զինվորների հարձակման արդյունքում թվով ինը հայ զինվորներ ենթարկվել են խոշտանգումների եւ սպանվել։ Նրանք են Հարություն Անդրիասյանը, Սարգիս Հարությունյանը, Անդրանիկ Շահնազարյանը, Արմեն Մարտիրոսյանը, Սմբատ Ավետիսյանը, Ռոման Մարգարյանը, Հարություն Մկրտչյանը, Գեւորգ Արշակյանը եւ Գարիկ Բարսեղյանը: Արդյունքում բոլոր ինը հայ զինծառայողները ենթարկվել են խոշտանգումների եւ դաժանաբար սպանվել։

ՀՀ ՔԿ պաշտոնական տվյալներով Արցախյան 44–օրյա պատերազմի հետեւանքով Արցախում եւ ՀՀ-ում զոհված զինծառայողների եւ քաղաքացիական անձանց ընդհանուր թիվը 3788 է։ Հոկտեմբերի 4-ի դրությամբ անհայտ է 224 զինծառայողի եւ 22 քաղաքացիական անձի գտնվելու վայրը։ Մինչ օրս Ադրբեջանը ՀՀ–ին է հանձնել 113 գերեվարվածի։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
«Թուրքիան չճանաչողը պետք է հեռանա»
հաջորդը
«Էլուր» ազգագրական

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 3

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հոկտեմբերի 2021
ԵԵՉՀՈւՇԿ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
« Սպտ   Նյմ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն