• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Ռազմական հեղաշրջում Սուդանում

aliq 13:53 | 25.10.2021
aliq 13:53 | 25.10.2021
Sudan revolution

Աֆրիկայի խոշոր պետություններից մեկում` Սուդանում, անցած գիշեր ռազմական հեղաշրջում է տեղի ունեցել։ Ըստ AP գործակալության՝ զինվորականները ձերբակալել են մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում՝ կառավարության անդամների մի մասին։«Al-Jazeera»-ն մանրամասնել է, որ ձերբակալված են կապի, տեղեկատվության, ֆինանսների, արդյունաբերության նախարարներ, Խարթում գավառի նահանգապետը եւ երկրի Անցումային ինքնավար խորհրդի անդամ։ Ձերբակալված նախարարներից մեկի դուստրը հայտնել է, որ իր հայրը ձերբակալվել է Միացյալ ջոկատների անդամների կողմից։

BBC-ի տեղեկություներով՝ ձերբակալվածների թվում է նաեւ երկրի վարչապետ Աբդալա Համդոկը, որը հրաժարվել է  զինվորականների գործողություններին աջակցելուց, ինչից հետո տեղափոխվել է անհայտ ուղղությամբ։ «Al Hadath» հեռուստաընկերությունը հայտնել է, որ նա տնային կալանքի տակ է։

Ըստ Reuters գործակալության՝ Սուդանի զինված ուժերի ստորաբաժանումները վաղ առավոտյան գրոհել են նաեւ պետական հեռուստաընկերության շենք՝ ձերբակալելով աշխատակիցներին։ Բանակը նաեւ վերահսկողություն է սահմանել մայրաքաղաքի բոլոր կարեւորն ռազմավարական օբյեկտների նկատմամբ։

«Al Arabiya» հեռուստաալիքի տվյալներով Խարտումում լիովին անջատված են շարժական կապը եւ ինտերնետը: Նաեւ բացակայում է ստացիոնար հեռախոսային կապը:

Հեղաշրջման մասին տեղեկությունների ի հայտ գալուց հետո Խարթումում բողոքի ակցիաներ են սկիզբ առել։ Ցուցարարները փակել են Խարթումի մի քանի փողոցներ, անվադողեր են այրում։ Բողոքի ցույցի մասնակիցները պահանջում են վերականգնել երկրի օրինական իշխանությունը։

Սուդանում 2019-ի իշխանափոխությունից հետո երկիրը կառավարում էր զինվորականներից եւ քաղաքացիական գործիչներից կազմված ժամանակավոր խորհուրդը։ Վերջին շրջանում խորհրդի քաղաքացիական եւ բանակային հատվածների միջեւ հարաբերությունները զգալիորեն սրվել էին։

Նոյեմբերին լրանում է Սուդանի անցումային Ինքնիշխան խորհրդի լիազորությունների ժամկետը, եւ խորհուրդը  իշխանությունը պետք է փոխանցի քաղաքացիական կառավարությանը։

Սուդանի մի քանի քաղաքներում ավելի վաղ եւս տեղի էին ունեցել բողոքի ցույցեր, որոնց մասնակիցները պահանջում էին, որ զինվորականները իշխանությունը փոխանցեն քաղաքացիական կառավարությանը:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Պահեստազորայինների ռազմական հավաքներ Ադրբեջանում
հաջորդը
Սեդա Բիբերյանը՝ Ֆրանսիայի Պատվո լեգեոնի շքանշանակիր

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Հայաստանի անկախության գաղափարն են ուզում սպանել. Գեւորգ Գիլանց

  • 2

    Քաղաքականություն վաճառողներ եւ շվարած գնորդներ

  • 3

    Եվս մեկ զինծառայողի աճյուն Վարանդայում

  • 4

    Ռազմական հեղաշրջում Սուդանում

  • 5

    Ծաղիկներ մուգ երկնքի տակ

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հոկտեմբերի 2021
ԵԵՉՀՈւՇԿ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
« Սպտ   Նյմ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն