• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

245 միլիոն վարակակիր, 5 միլիոն մահ

aliq 23:02 | 25.10.2021
aliq 23:02 | 25.10.2021
World Health Organization

Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավար Թեդրոս Գեբրեյեսուսը հայտարարել է, թե կորոնավիրուսը կնահանջի, երբ աշխարհը որոշի վերջ տալ դրան, համավարակի հաղթահարումը մեր ձեռքերում է։  Գեբրեյեսուսը նշել է, որ կորոնավիրուսի վարակին հաղթելու համար կան բոլոր անհրաժեշտ գործիքները, դրանց թվում` բժշկական, սակայն հարկ եղած ձևով չեն օգտագործվում։

«Աշխարհն այդ գործիքները լավ չի օգտագործում։ Օրական մահանում է շուրջ 50 հազար մարդ, եւ համաճարակը հեռու է ավարտից։ Եվ սրանք միայն այն մահերն են, որոնց մասին հաղորդվում է»,- պատվաստումը նկատի ունենալով՝ հայտարարել է ՄԱԿ-ին կից առողջապահական կառույցի ղեկավարը:

Վարակի դեմ միակ արդյունավետ այդ միջոցը մի դեպքում անհասանելի է տասնյակ աղքատ երկրներում, մյուս դեպքում հասանելի է, սակայն պատվաստման տեմպերը չեն բավարարում, ինչի հետեւանքով համավարակի հերթական ալիքը շարունակում է արագորեն տարածվել աշխարհով մեկ։

Շուրջ մեկուկես տարի շարունակվող համավարակն արդեն խլել է մոտ 5 միլիոն մարդու կյանք, վարակակիրների թիվը հասնում է 245 միլիոնի։ Մինչ օրս վարակի դեմ մեկ չափաքանակ պատվաստանյութ է ստացել աշխարհի բնակչության շուրջ 48 տոկոսը։ Աշխարհում միայն Արաբական Միացյալ Էմիրություններին է հաջողվել պատվաստել իր բնակչության գրեթե 100 տոկոսին, առաջատարների հնգյակում են Պորտուգալիան, Կուբան, Չիլին, Իսպանիան։

Համավարակային իրավիճակը ծանր է հատկապես Արեւելյան Եվրոպայում։ Թեեւ այս տարածաշրջանում ապրում է աշխարհի բնակչության ընդամենը չորս տոկոսը, սակայն Արեւելյան Եվրոպային բաժին է հասնում ընդհանուր վարակակիրների թվի 20 տոկոսը։ Մահվան բարձր ցուցանիշներ են արձանագրվում Ռուսաստանում, Ուկրաինայում, Ռումինիայում։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
5,9 կիլոմետրանոց ճանապարհահատվածի 1 կիլոմետրը
հաջորդը
Ներքին գործերին չմիջամտելու խոստում

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Բնության հետ ներդաշնակ տնտեսություն․ երեք պատմություն Վայոց ձորից

  • 2

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 3

    Կրթության նոր մեթոդներ, որոնք ձեւավորում են քննադատական ու...

  • 4

    2024-ի հունվարի 1-ից կենսաթոշակը նոր ձեւով կհաշվարկեն

  • 5

    «Աղբահանության վճարի թանկացման որոշումը պետք է վիճարկել դատարանում»․...

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հոկտեմբերի 2021
ԵԵՉՀՈւՇԿ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
« Սպտ   Նյմ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն