• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
Մշակույթ

 «Պոլիֆոնիա». թափոնից՝ արվեստ

Անուշ Առաքելյան 13:00 | 26.10.2021
Անուշ Առաքելյան 13:00 | 26.10.2021
exhibition Polyphonia

Բարոկկո երաժշտության հանճարեղ հայտնագործություններից մեկը պոլիֆոնիան էր: Պոլիֆոնիկ երաժշտությունը բազմաձայնության տեսակ է, որում ամբողջություն կազմող ձայները հավասարազոր են: ՆՓԱԿ-ում մեկնարկած «Պոլիֆոնիա» խորագրով ինստալյացիոն արվեստի ամենամյա փառատոնի համադրող Էդգար Ամրոյանը զուգահեռներ է անցկացրել պոլիֆոնիկ երաժշտության եւ թափոններից ստեղծված ժամանակակից արվեստի նմուշների միջեւ:

Նա համարում է, որ երկուսն էլ միաձուլում են քաղաքակրթության ու պրագմատիզմի հետեւանքները, ինչպես նաեւ կյանքի ու էսթետիկայի նկատմամբ ընկալումները: Ըստ Էդգար Ամրոյանի՝ թափոններից ստեղծված ինստալյացիան իր մեջ գեղագիտություն է պարունակում, անգամ եթե տեսքից հակաէսթետիկ է: Թափոններն այդ կերպ նոր կյանք են ստանում՝ ստեղծելով ժամանակակից հարմոնիա, որը գուցե հեռավոր ժամանակների աղոտ արձագանքն է։

«Թափոնները արվեստի նմուշների վերածելու ընթացքն ինձ հիշեցրեց այդ պոլիֆոնիկ երաժշտությունը, թափոնները գործարանային արտադրանքներն են, այսինքն՝ մարդու կեցության արդյունքը, որն ի վերջո վերածվում է աղբի, իսկ երբ արվեստագետը դրան դիպչում է, թափոնը դառնում է ստեղծագործություն»,- ասում է Էդգարը:

Ցուցադրության թեման առաջարկել է ՆՓԱԿ-ը, աշխատանքները երեք ամիս են տեւել: Նախագծին աջակցել է «Women’s Fund Armenia»-ն՝ Հայաստանում կանանց հիմնադրամը: Համադրող Էդգար Ամրոյանն ասում է՝ թափոնների հետ աշխատանքը փորձել են նրբորեն անել, խուսափել բնապահպանական խնդիրներ վերհանելուց, չհատել արվեստի եւ էկոլոգիայի աննկատ սահմանը:

Այստեղ նկարիչների, քանդակագործների մտորումներն են քաղաքային եւ արդյունաբերական թափոնների մասին: ՆՓԱԿ-ի տնօրեն Սիլվա Չոբանյանն ասում է. «Թեեւ բոլորս խոսում ենք պլաստիկի վտանգների մասին, դեմ ենք դրան, բայց եթե խոստովանենք, առօրյայում մենք չենք կարող խուսափել դրա օգտագործումից, թեկուզ հենց բյուջետային իմաստով: Թեման միշտ արդիական է, իսկ ժամանակակից արվեստն ամեն դեպքում պետք է ժամանակակից խնդիրներին անդրադարձ կատարի»:

Ստեղծագործողների համար սա հնարավորություն է տեղափոխվելու այլ տիրույթ, աշխատելու սահմանափակ նյութերով, տվյալ դեպքում թափոններով՝ չհեռանալով արվեստային իրենց աշխարհից:

exhibition Polyphonia
«Մի անգամ դուրս եկա կանգառ, քարի վրա բանալի էր դրված, չվերցրի, երկրորդ անգամ անցնելիս հասկացա, որ այն ոչ ոքի պետք չէ, վերցրի: Երբ միտքդ ձեւավորվում է, հասկանում ես, որ բանալին ոչ թե դուռ է բացում, այլ մետաֆորիկ մտքի է հանգեցնում: Ինձ մոտ առաջացավ այն միտքը, որ կարելի է թափոններից արվեստի գործեր ստեղծել: Եթե սեր ու երեւակայություն չունես, քեզ համար ամեն իր կարող է անպետք լինել»,- ասում է Հակոբ Բալայանը:

Գործածությունից դուրս եկած Pentium մեկ համակարգիչն ու մի քանի մետաղ Հակոբի թեթեւ ձեռքով վերածվել են «Երազողը» քանդակի, որի հիմքում արհեստական բանականության գաղափարն է: Ըստ հեղինակի՝ կգա մի օր, երբ համակարգիչներն էլ մարդու նման կմտածեն կամ երազել կկարողանան:

Հակոբը կարծում է, որ արհեստական բանականությունը մոտ ապագայում գուցե փոխարինեն մարդուն. «Մի կողմից՝ ինձ դա վախեցնում է, մյուս կողմից էլ, կարծում եմ, էվոլյուցիայի տեսանկյունից բնական ընթացք է»:

exhibition Polyphonia
Քանդակագործ, նկարիչ Ստելլա Գրիգորյանն իր ինստալյացիոն աշխատանքով դիտողին հրավիրում է ուրբանիզացիոն պարի: Աշխատանքը ստանալու համար տարբեր արտադրական թափոններ է օգտագործել՝ փայլաթիթեղ, ՀԴՄ կտրոններ, նաեւ փրփրաթիթեղ (пенопласт), որն, ըստ Ստելլայի, ինքնին արդեն կարիք չունի մշակման, նախնական տեսքով ունի ձեւավորված կառուցվածք: Իր ինստալյացիայում Ստելլան ե՛ւ գովերգում է արդյունաբերական արտադրանքը, ե՛ւ որպես ստեղծագործող մերժում այն. «Իմ աշխատանքը այսօրվա քաղաքական, սոցիալ–տնտեսական խնդիրների հետ է առնչվում, որն, այսպես թե այնպես, անդրադառնում է արվեստի խնդիրների վրա: Փրփրաթիթեղից դիմաքանդակներն էլ մարդկանց ընկճվածությունն են արտահայտում»:

exhibition Polyphonia
90 պլաստիկե շշեր, որոնք այդպես էլ բնությանը չեն ձուլվի, տասնամյակներ կմնան հողի վրա՝ ոչ միայն աղտոտելով բնությունը, այլեւ զբաղեցնելով նրան պատկանող տարածքը: «180» է կոչվում Լիլիթ Ստեփանյանի աշխատանքը, որը ցույց է տալիս պլաստիկի առաջացրած էկոլոգիական խնդիրները: Ի վերջո, բնությունն իր զորեղ ուժով կվերցնի՞ իրեն պատկանելիքը, թե, այնուամնեայնիվ, մարդն իր միջամտությամբ կկանխի էկո աղետները, Լիլիթը պատասխանում է իր մյուս «BUT» կոչվող աշխատանքում, որտեղ պլաստիկի անխնա օգտագործումը խեղդում է բնությունը:

Փառատոնի մասնակիցները չեն առաջարկում լուծման ուղիներ, ասում են՝ գուցե պետությունները տնտեսապես այնքան զարգանան, որ թափոնների ուտիլիզացիան այլեւս խնդիր չլինի, եւ էկոլոգիական աղետները կանգ առնեն՝ չունենալով նման մասշտաբներ, գուցեեւ բնությունը հասցնի մի օր սեփական ուժերով վերականգնվել: Ստեղծագործողներին միայն մնում է թափոններին երկրորդ կյանք հաղորդել, ինչպես դա անում էին Վարուժանն ու Վահագնը՝ տեղում, եռակցման միջոցով քանդակ ստեղծելով:

exhibition Polyphonia
Մինչեւ դեկտեմբերի 15-ը յուրաքանչյուրն ունի նման հնարավորություն:

Անուշ Առաքելյան

Մասնագիտությամբ լեզվաբան եմ, բայց հիմնական զբաղմունքս եղել է լրագրությունը։ Սկսելով «Շողակաթ» հեռուստաընկերությունից՝ մշտապես լուսաբանել եմ մշակութային իրադարձություններ՝ խնդիր ունենալով արվեստի երեւույթները չթողնել ստվերում։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Հաագա դիմելու համար Հայաստանն ուշացել է
հաջորդը
Գրավիչ ոլորտներ ռուսական ներդրումների համար

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Բնության հետ ներդաշնակ տնտեսություն․ երեք պատմություն Վայոց ձորից

  • 2

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 3

    Կրթության նոր մեթոդներ, որոնք ձեւավորում են քննադատական ու...

  • 4

    2024-ի հունվարի 1-ից կենսաթոշակը նոր ձեւով կհաշվարկեն

  • 5

    «Աղբահանության վճարի թանկացման որոշումը պետք է վիճարկել դատարանում»․...

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հոկտեմբերի 2021
ԵԵՉՀՈւՇԿ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
« Սպտ   Նյմ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն