• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ԽմբագրականՆերքինՔաղաքականություն

Հաագա դիմելու համար Հայաստանն ուշացել է

Մհեր Արշակյան 12:45 | 26.10.2021
Մհեր Արշակյան 12:45 | 26.10.2021
International Court of Justice

Հայտնի է, որ Հայաստանը Հաագայի Արդարադատության միջազգային դատարանում գործ է հարուցել Ադրբեջանի դեմ՝ Ռասայական խտրականության բոլոր ձեւերի բացառման միջազգային կոնվենցիայի խախտումների առնչությամբ։

Հայաստանը պնդում է, որ «տասնամյակներ շարունակ Ադրբեջանը ռասայական խտրականության է ենթարկել հայերին», եւ որ «պետության կողմից հովանավորվող հայատյաց այս քաղաքականության հետեւանքով հայերը ենթարկվել են սիստեմատիկ խտրականության, զանգվածային սպանությունների, խոշտանգումների եւ այլ նվաստացումների»։

Կարծես թե ամեն ինչ ճիշտ է։ Նույնիսկ շատ ճիշտ է։ Բայց, հուսով եմ, համը չեմ հանի, եթե ասեմ, որ հայցը գրեթե անիմաստ է։ Այն մեր «բարոյական» հաղթանակների շարքից է, եթե անգամ փոխհատուցումը լինելու է խիստ նյութական։ Բանն այն է, որ այս հայցը Հայաստանը շատ ավելի շուտ պետք է ներկայացներ։ 44-օրյա պատերազմից անհամեմատ ավելի վաղ, դիցուք, 1995 թվականից սկսած ցանկացած տարում։

Վերջին 30 տարում Ադրբեջանը երբեք չի թաքցրել, որ ատում է հայերին, ինչ ասես «արժե» Ռամիլ Սաֆարովի կացինը Հաագայի դատարանում, որպեսզի Ադրբեջանին թեկուզ այդ տարում՝ 2004-ին, մեղադրեինք ռասայական խտրականության բոլոր ձեւերի մեջ։ Պարզ է, որ արցախյան պատերազմին նախորդել էր նաեւ Սումգայիթը, 1990 թվականի հունվարին՝ նաեւ Բաքվի ջարդերը։

Մենք պետք է հայց ներկայացնեինք եւ հենց այդ հայցով պատճառաբանեինք Ղարաբաղի անկախության անհրաժեշտությունը։ Հենց այդպես Կոսովոն ստացավ իր անկախությունը Սերբիայից։ 2009-ի դեկտեմբերի 1-ին Հաագայի միջազգային դատարանը քննության առավ Կոսովոյի միակողմանի անկախության հռչակման օրինականությունը։ Ընդ որում՝ հարցադրումը Սերբիայից էր, նրանք էին դիմել ՄԱԿ-ին, որպեսզի անօրինական ճանաչվի 2008-ի փետրվարի 17-ին Կոսովոյի անկախությունը։

Կոսովոյի հիմնական փաստարկն այն էր, որ Սերբիայի կազմում չէին երաշխավորվում ալբանացիների իրավունքները։ Հաագայի դատարանն 8 ամիս հետո որոշեց, որ Կոսովոյի անկախությունը օրինական է։ Այնտեղ էլ պատերազմ ու ջարդեր էին եղել, ընդ որում՝ փոխադարձ ջարդեր։

Հայաստանը երբեք չի դիմել Հաագային, որովհետեւ անկախության գործընթացն ավելի շուտ համարում էր Մինսկի խմբի գործը։ Մինսկի խումբն, ըստ սպասումների, պիտի գտներ մի լուծում, որը կբավարարեր ե՛ւ մեզ, ե՛ւ արցախցիներին, ե՛ւ ադրբեջանցիներին։ Մինսկի խումբը չգտավ այդ լուծումը։

Ղարաբաղի հարցը Կոսովոյի անկախությունից տարբերում էր այն, որ դատարան դիմելու պահին Կոսովոյի անկախությունն արդեն ճանաչել էր 63 երկիր։ Բայց այդ անկախությունը ճանաչվել էր հենց այն տրամաբանությամբ, որ մի երկրի կազմում կոսովոցի ալբանացիներն ու սերբերն «անհամատեղելի» են։

Փաստն այն է, որ իրավական այդ գործընթացին Հայաստանն այդպես էլ չդիմեց, փոխարենը դիմել է այս տարվա սեպտեմբերին, երբ միջազգային հանրությունը հստակ պատասխանն ունի՝ Ադրբեջանը վերականգնել է իր տարածքային ամբողջականությունը, որի մի մասը մոտ 30 տարի հայերի ձեռքում էր։

Ինչո՞ւ է Ալիեւը խոսում օր առաջ խաղաղության գործընթաց սկսելու մասին։ Հենց այն բանի համար, որ Հաագայում չհասկանան, թե հայերի ուզածն ինչ է։

Mher Arshakyan
Մհեր Արշակյան

Ժամանակի ընթացքում հասկանում ես, որ Աստված քեզ ստեղծել է այնպիսին, որ ինքը լինի: Ճիշտ այդպես նա ստեղծել է փողոցային շանը: Երբ դու կերակրում ես նրան, Աստված կա, երբ չես կերակրում, չկա, հասկանում ես, որ մարմինն արդեն իսկ հնարավորություն է, երկրորդ այդպիսի հնարավորություն չի լինելու:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
57 մահ մեկ օրում
հաջորդը
 «Պոլիֆոնիա». թափոնից՝ արվեստ

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Բնության հետ ներդաշնակ տնտեսություն․ երեք պատմություն Վայոց ձորից

  • 2

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 3

    «Աղբահանության վճարի թանկացման որոշումը պետք է վիճարկել դատարանում»․...

  • 4

    Կրթության նոր մեթոդներ, որոնք ձեւավորում են քննադատական ու...

  • 5

    Իրանից կամ Վրաստանից ներկրումը կկարգավորվի ցեմենտի դեֆիցիտը

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հոկտեմբերի 2021
ԵԵՉՀՈւՇԿ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
« Սպտ   Նյմ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն