• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ԽմբագրականՆերքինՔաղաքականություն

Տեսա՞ք ինչ եղավ

Մհեր Արշակյան 14:00 | 11.11.2021
Մհեր Արշակյան 14:00 | 11.11.2021
Protest action Yerevan

Զարմանալի ընդդիմություն ունենք, ոչինչ չի իմաստավորում։ Կռվում է իրողությունների դեմ, որոնք կանխել հնարավոր չէ։ Հիմա էլ իշխանափոխության երկրորդ ալիք են փորձում բարձրացնել Գորիս-Կապան ճանապարհին ադրբեջանական մաքսակետեր տեղակայելու փաստի առիթով։

Իսկ ի՞նչ էին սպասում նրանք։ Ադրբեջանը, քանի դեռ ուժեղ է, փորձում է պետություն կայացնել, որոնցից մեկն էլ սահմանային անցակետերի կարգավորումն է։ Ընդդիմությունը զարմացած է, որ «թշնամին ողջ աշխարհի առջեւ ցուցադրում է իր ուժը»։ Հլը մի րոպե մոռացեք, որ թշնամի է։ Չպե՞տք է դներ այդ անցակետերը։ Ինքը անցակետերի բացակայությունից ոչինչ չի շահում, իսկ դրանք տեղադրելուց շահում է, ինչո՞ւ չպետք է դնի։ Հայաստանի իշխանությունը քանի՞ գլուխ ունի, որ խանգարի, առավել եւս ինչո՞ւ պետք է խանգարի։ Հակառակորդը պետություն է, իր տարածքում կարգավորում է այն խնդիրները, որոնք Հայաստանն էլ իր տարածքում պետք է կարգավորի։ Հայաստան-Վրաստան սահմանում մաքսային անցակետեր չկա՞ն։ Կամ՝ Հայաստան-Իրան սահմանին։

Գիտե՞ք ինչու ժողովուրդն, այնուամենայնիվ, ոտքի չի կանգնում, ինչու ոտքի չի կանգնում նույն սյունեցին, որի տարածքի մի հատվածը մյուսից բաժանվում է ադրբեջանական մաքսային անցակետով։ Որովհետեւ մաքսային անցակետը պետական ատրիբուտ է, ոչ թե խրամատ։ Կանգնեք եւ ասեք, թե ինչ պիտի անի այս իշխանությունը Սեւ լճում դիրքերը գրաված ադրբեջանցիների դեմ։ Կամ՝ Գեղարքունիքի սարերը գրաված ադրբեջանցիների դեմ։ Դրանք Հայաստանի օկուպացված հատվածներն են։ Չեք խոսում, որովհետեւ ասողը դուք չեք, ասելու էին ձեր փոխարեն։

Բայց ամենասարսափելին այն է, որ դուք էլ, Փաշինյանն էլ լավ գիտեք, թե ինչ եք անում։ Փաշինյանը գիտի, որ դուք ոչ մի հակափաստարկ չունեք իր կառավարության ձախողումներին։ Ու գիտի, որ իր ձախողումներն անցյալ տարվա նոյեմբերի 9-ի մետաստազներն են, իսկ նոյեմբերի 9-ի գնահատականը ԱԺ ընտրություններով փակվել է։ Հանձինս ձեզ այս մարդը հակառակորդ չունի։

Այս տարվա հունիսի 20-ից հետո խորհրդարանական ընդդիմություն դարձած ուժերը նոր բան ունե՞ն ասելու, նույնիսկ սոցիալական խայտառակ իրավիճակը չեն կարողանում ծառայեցնել իրենց նպատակներին։ Ինչո՞ւ։ Որովհետեւ նրանք ուզում են հաղթել այնպես, ինչպես հույս ունեին հաղթել Ղարաբաղում օտարի օգնությամբ, ինչպես կոմունիստները հաղթեցին անցյալ դարի 20 թվականի նոյեմբերին։ Հաղթանակի ներքին էներգետիկա այս ընդդիմությունը չունի։

Այնքան էլ անկեղծորեն են զարմանում, որ Ադրբեջանն այս ամենն անում է ՀՀ իշխանությունների թողտվությամբ։ Որ իշխանություններն անշնորհք են, դա 44-օրյա պատերազմը հասունացնելը ցույց տվեց, բայց պարտությունից հետո ի՞նչ պիտի անի, այս իշխանությո՞ւնն է կառուցել Գորիս-Կապան ճանապարհը։ Նույնիսկ Լեւոն Տեր-Պետրոսյանի իշխանությունը չի կառուցել։ Փոխեիք երթուղին։ 20 տարի իշխում էիք, ներդրումներ էիք բերում, վագրաձեւ տնտեսական թռիչքներ էիք արձանագրում։ Դուք գոնե լսե՞լ եք «թիթեռնիկի էֆեկտի» մասին։ Այդ էֆեկտն աշխատեց 1998-ի փետրվարի 3-ին։ Ու աշխատում է մինչեւ հիմա։ Կարծում էիք, թե իշխանափոխություն էր հանուն հաղթանակի ամրագրման, չէ՞։ Տեսա՞ք ինչ եղավ։

Mher Arshakyan
Մհեր Արշակյան

Ժամանակի ընթացքում հասկանում ես, որ Աստված քեզ ստեղծել է այնպիսին, որ ինքը լինի: Ճիշտ այդպես նա ստեղծել է փողոցային շանը: Երբ դու կերակրում ես նրան, Աստված կա, երբ չես կերակրում, չկա, հասկանում ես, որ մարմինն արդեն իսկ հնարավորություն է, երկրորդ այդպիսի հնարավորություն չի լինելու:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Չսատարել Ադրբեջանին, մինչեւ հայ գերիները չհայրենադարձվեն
հաջորդը
Կարանտինային սահմանափակումները երկարաձգվում են

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Նոյեմբերի 2021
ԵԵՉՀՈւՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 
« Հկտ   Դկտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն