Ըստ Նիդերլանդներում ՀՀ դեսպանության՝ Լյուքսեմբուրգի խորհրդարանը միաձայն բանաձեւ է ընդունել, որով կոչ է արել կառավարությանը չսատարելու Ադրբեջանի եւ Եվրոպական միության միջեւ համագործակցության խորացմանը, մինչեւ Ադրբեջանում ապօրինաբար պահվող բոլոր հայ ռազմագերիները եւ քաղաքացիական անձինք չհայրենադարձվեն։