• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՆերքինՔաղաքականություն

Պուտինը խորհուրդ է տվել օգնության գրավոր ընթացակարգ չսկսել

Թաթուլ Հակոբյան 13:00 | 17.11.2021
Թաթուլ Հակոբյան 13:00 | 17.11.2021
Putin & Pashinyan

Երեկ՝ նոյեմբերի 16-ի երեկոյան, հայկական կողմի նախաձեռնությամբ կայացած Նիկոլ Փաշինյան-Վլադիմիր Պուտին հեռախոսազրույցի ընթացքում Ռուսաստանի նախագահը Հայաստանի վարչապետին խորհուրդ է տվել գրավոր օգնության խնդրանքով չդիմել եւ նման ընթացակարգ չսկսել: Այս մասին «Ալիք Մեդիան» տեղեկացավ դիվանագիտական աղբյուրներից:

Փոխարենը, 15 րոպե տեւած հեռախոսազրույցի ընթացքում ռուսական կողմը արել է այլ քայլ: Պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն կապվել է իր հայ եւ ադրբեջանցի գործընկերների հետ, որից հետո ռազմական գործողությունները դադարեցվել են Հայաստան-Ադրբեջան սահմանի Գորիս/Սիսիան-Քարվաճառ/Լաչին հատվածներում:

Երեկ Երեւանը բանավոր հայտարարության մակարդակով դիմել էր Մոսկվային՝ 1997 թվականից երկու երկրների միջեւ գործող պայմանագրի համաձայն պաշտպանելու Հայաստանի տարածքային ամբողջականությունը, քանի որ Ադրբեջանը հարձակում էր գործել Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա:

«Սա բանավոր դիմում է, որը նաեւ գրավոր ընթացակարգ է ունենալու, բայց մենք ուզում ենք հանրությանը եւ մեր գործընկերներին տեղեկացնել, որ այսպիսի գործընթաց ենք սկսում»,- Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել էր Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։

Ռուսաստանից բացի՝ Հայաստանը բազմակողմ դիվանագիտության շրջանակում երկրի տարածքային ամբողջականությունը պահպանելու եւ անվտանգության սպառնալիքներին դիմակայելու համար կարող է դիմել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը՝ ՀԱՊԿ-ին, որի ողնաշարը Ռուսաստանն է: Ամենայն հավանականությամբ, Հայաստանը օգնության իրավական գործընթաց չի սկսի նաեւ ՀԱՊԿ-ի դեպքում:

Երեկ ռազմաքաղաքական այս կառույցի խոսնակ Վլադիմիր Զայնետդինովը ՏԱՍՍ-ին ասել էր, որ ՀԱՊԿ-ն ուշադրությամբ հետեւում է հայ-ադրբեջանական սահմանի իրավիճակին՝ ընդգծելով, որ առայժմ կազմակերպությունը Հայաստանից  պաշտոնական որեւէ դիմում չի ստացել։

Ինչո՞ւ են ՀԱՊԿ-ը եւ Ռուսաստանը անտեսում Երեւանի հանդեպ ստանձնած դաշնակցային պարտավորությունները, երբ ակնհայտ են ադրբեջանական կողմի պարբերական ներխուժումները Հայաստանի ինքնիշխան տարածք: Որո՞նք են այն կարմիր գծերը, եթե կան, որոնցից անդին Ռուսաստանն այլեւս չի լռի: Արդյոք տեղի ունեցող լոկալ բախումները մեծ պատկերի միայն մասնիկն են, որը, մեծ հաշվով, կարող է նաեւ սակարկության առարկա լինել Ռուսաստանի եւ Թուրքիայի/Ադրբեջանի միջեւ: Հիմքերն ու պատճառները կարող են բազմաթիվ լինել, ինչը վերլուծության թեմա է:

Թաթուլ Հակոբյան
Թաթուլ Հակոբյան

Լրագրող, հրապարակախոս, պատմություն հետազոտող, որն առօրյա փաստերը, դրանց վրա հիմնված դատողություններն ու պատմական փորձառությունը հաջողությամբ միահյուսելով ստանում է ուրույն բովանդակություն։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
24 զինծառայողի հետ կապը կորել է
հաջորդը
ՀԱՊԿ-ին դիմելը չի բացառվում

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Նոյեմբերի 2021
ԵԵՉՀՈւՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 
« Հկտ   Դկտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն