• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՀայաստանՄենք

Ուսուցիչն՝ ապագայի ճարտարապետ

aliq 13:15 | 19.11.2021
aliq 13:15 | 19.11.2021

Հույն փիլիսոփա Պլատոնն ասում էր. «Եթե կոշկակարը վատ արհեստավոր լինի, պետությունը դրանից քիչ կտուժի, քաղաքացիները միայն վատ հագնված կլինեն: Բայց եթե ուսուցիչը վատ կատարի իր աշխատանքը, երկրում կհայտնվեն տգետների եւ վատ մարդկանց ամբողջ սերունդներ»:

Իսկ թե որոնք են այսօր ուսուցիչների առջեւ ծառացած խնդիրներն ու մարտահրավերները, որոնք են կրթության տեսական մոդելները, քննարկում են փորձագետները եւ ուսուցիչները «Կրթության զարգացման եւ նորարարության ազգային կենտրոն» (ԿԶՆԱԿ) հիմնադրամի կազմակերպած սեմինարների ընթացքում:

ԿԶՆԱԿ հիմնադրամը նպատակ ունի խթանելու կրթության ոլորտի արդիականացումը, աշակերտների կրթության ապահովումը, կրթական մասնագիտական ներուժի զարգացումը: Դրան են ուղղված ուսումնաօժանդակ նյութերը, որոնք տեղադրվում են հիմնադրամի կայքէջում եւ նպաստում դասապրոցեսի արդյունավետ կազմակերպմանը, ուսուցիչ-աշակերտ համագործակցությանը:

Հիմնադրամը համակարգում է կրթության բովանդակության վերլուծության, մասնագիտական զարգացման, նորարարության եւ մեթոդական ծրագրերի մշակման, փորձաքննությունների կազմակերպման աշխատանքները: Կազմակերպվում են տարբեր առարկաներին վերաբերող սեմինարների շարքեր, որոնք միավորում են Երեւանի եւ մարզերի մի շարք ուսուցիչների ու մանկավարժների:

Lilit MkrtchyanԱյժմ շարունակվում է «Արդի կրթական մոտեցումներն ըստ չափորոշչահեն ուսումնառության» թեմայով սեմինարների շարքը: Պատմագիտության դոցենտ, կրթական նորարարությունների բաժնի պետ Լիլիթ Մկրտչյանը զբաղվում է կրթական հիմնախնդիրների եւ բարեփոխումների ուսումնասիրությամբ:

«Կրթությունը պետական քաղաքականություն է, չկա լավ եւ վատ կրթություն, կարեւոր է, թե կրթության առջեւ ինչ նպատակ է դրված, դա սահմանում է պետությունը: Պետության ռազմավարությունից է բխում իր քաղաքականությունն առհասարակ: Իսկ հանրակրթական պետական չափորոշիչը կրթության կարեւորագույն փաստաթուղթն է, եւ այն պետք է դառնա աշխատանքային գործիք յուրաքանչյուր ուսուցչի համար: Այն ես անվանում եմ «Կրթության Սահմանադրություն» , դրանից են բխում առարկայական պետական չափորոշիչները»,- ասում է Լիլիթ Մկրտչյանը:

Կրթական գործընթացն արդյունավետ դարձնելու համար կարեւոր են դասապրոցեսի պլանավորումը, նպատակների, խնդիրների եւ վերջնարդյունքների սահմանումը: 2023 թվականից գործելու են հանրակրթական պետական չափորոշիչները, եւ ըստ դրա վերջնարդյունքները համարվելու են պարտադիր:

Isabella AbrahamyanՍեմինարներ են կազմակերպում ԿԶՆԱԿ-ի գնահատման մշակման եւ զարգացման, ուսումնական հաստատությունների զարգացման կառավարման, կրթական նորարարությունների բաժինները: Հաշվի են առնվում ժամանակակից խնդիրները կրթության ոլորտում: Ի՞նչ է պետք, ինչի՞ կարիքն ունեն ուսուցիչները եւ աշակերտները:

«Շատ հաճելի էր աշխատել այն խմբի հետ, որտեղ ուսուցիչը ինքնակրթվող է, հմուտ եւ իր զարգացման համար մտահոգ: Օրինակ՝ հենց այսօր ներկայացվեց Գարդների մանկավարժական տեսությունը, ըստ որի՝ մտածողությունը լինում է բազմազան: Ուրախությամբ պետք է նշեմ, որ լսարանի մեծ մասը տեղյակ էր տեսությանը, իսկ նրանք, ովքեր տեղյակ չէին, ինքնավերլուծությամբ հանդես եկան»,- ասում է Իզաբելլա Աբրահամյանը:

Meline GrigoryanՄասնակիցների թվում է «Հայ մանուկներ» բարեգործական հիմնադրամի ծրագրերի ղեկավար Մելինե Գրիգորյանը։ Նա պատրաստվում է մասնակցելու նաեւ հաջորդ ամիս կայանալիք սեմինարների շարքին, որի արդյունքում մասնակիցները կարժանանան վկայագրերի:

«Նման սեմինարները միշտ արդիական են, հատկապես կրթական չափորոշիչների խնդիրն առաջնային է: Այդ համատեքստում արդյունավետ են նաեւ վերապատրաստումները: Գիտելիքի այն ճամպրուկը, որն ինձ հետ այսօր տանում եմ, մեծ պաշար է կրթության տեսության առումով, եւ վստահ եմ, կկարողանամ իմ աշխատանքային գործունեության մեջ այն կիրառել եւ տեղայնացնել»,- ասում է Մելինե Գրիգորյանը:

ԿԶՆԱԿ-ն այժմ նոր նախագիծ է իրականացնում, համագործակցության հուշագրեր են կնքվել բուհերի հետ, համաձայն որոնց՝ ուսանողները փորձաշրջան են անցնում հիմնադրամում: Փորձնակները հնարավորություն ունեն մասնակցելու նաեւ նման սեմինար-քննարկումներին:

Ալմաստ Մուրադյան

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Առավել վճռական աջակցության կոչ
հաջորդը
Երեւանի շարժական պատվաստումային խմբերի ժամանակացույցը

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Նոյեմբերի 2021
ԵԵՉՀՈւՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 
« Հկտ   Դկտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն