• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
Տնտեսություն

Աղքատության ահագնացող ցուցանիշները

Արման Գալոյան 16:00 | 03.12.2021
Արման Գալոյան 16:00 | 03.12.2021
Yerevan
լուս․ Պավել Օգանեզովի

Հայաստանում աղքատության մակարդակն աճել է. այդ մասին փաստում է Վիճակագրական կոմիտեի օրերս հրապարակած զեկույցը: Ըստ այդմ՝ 2020 թվականին աղքատության միջին մակարդակը մեր երկրում կազմել է 27 տոկոս, ինչը 0.6 տոկոսով ավելի է նախորդ տարվա ցուցանիշից. 2019-ին աղքատության միջին մակարդակը 26.4 տոկոս էր:

Վիճակագրական կոմիտեի զեկույցում առանձնացվում է աղքատության 3 հիմնական խումբ։

Առաջին խմբում պարենային կամ ծայրահեղ աղքատներն են՝ մարդիկ, որոնց ամսական եկամուտը չի գերազանցում 23828 դրամը։ Այդ մարդկանց թիվը Հայաստանում 0.7 տոկոս է: Սա նշանակում է, որ մեր երկրի բնակչության 0.7 տոկոսը քաղցում է։

Երկրորդ խմբում աղքատության ստորին գծին հասած անձինք են, որոնց ամսական եկամուտը չի գերազանցում 35324 դրամը. նրանք կազմում են բնակչության 9.7 տոկոսը:

Երրորդ խումբն աղքատության վերին գծին հասածներն են, որոնց ամսական եկամուտը չի գերազանցում 53641 դրամը: Ըստ վիճակագրության՝ աղքատության վերին գծին հասածների թիվը 47.6% տոկոս է։ Սա գերազանցում է ոչ միայն 2019-ի ցուցանիշը, երբ աղքատ էր համարվում բնակչության 43.8 տոկոսը, այլեւ հասել է վերջին 10 տարվա ամենաբարձր ցուցանիշին:

Ոչ վաղ անցյալում իշխանությունները խոստանում էին անխոնջ պայքար մղել աղքատության դեմ, անգամ երկրում իսպառ վերացնել ծայրահեղ աղքատությունը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պնդում էր՝ աղքատությունը ոչ միայն սոցիալ-տնտեսական, այլեւ հոգեբանական երեւույթ է, եւ որ այն կապ ունի նաեւ մտածողության որոշակի տեսակի հետ:

«Եթե ինքը գլխում աղքատությունը չի հաղթահարել, աղքատությունը չի հաղթահարի»,- ԱԺ ամբիոնից ասել էր նա 2019-ի փետրվարին: Բայց եւ այնպես Փաշինյանի գլխավորած կառավարությունը 2019-ի ծրագրում խոստացել էր «մինչեւ 2023 թվականը վերացնել ծայրահեղ աղքատությունը, էապես նվազեցնել աղքատությունը»: Ծայրահեղ աղքատությունը վերացնելու պնդում կար նաեւ 2021-2026 թվականների հնգամյա ծրագրում, այս անգամ՝ առանց վերջնաժամկետի՝ «կրկնակի նվազեցնել աղքատության մակարդակը եւ վերացնել ծայրահեղ աղքատությունը»:

Հիմա, սակայն, վիճակագրությունն այլ բան է վկայում. Հայաստանում աղքատությունը ոչ միայն էապես չի նվազել, այլեւ ընդհակառակը, որոշակի աճել է:

Վիճակագրական կոմիտեի ցուցանիշները մանրամասն ուսումնասիրելով՝ տեսնում ենք, որ աղքատությունն աճել է ե՛ւ քաղաքային, ե՛ւ գյուղական բնակավայրերում, բայց աճը հատկապես շեշտակի է մայրաքաղաքում: Ըստ այդ տվյալների՝ 2019-ին քաղաքային բնակավայրերում աղքատության ցուցանիշը 22.2 տոկոս է եղել, 2020-ին այդ ցուցանիշը հասել է 22.5 տոկոսի, իսկ գյուղական բնակավայրերում աղքատությունը 33.2 տոկոսից հասել է 33.6-ի: Ինչ վերաբերում է մայրաքաղաքին, ապա Երեւանում աղքատության մակարդակն աճել է միանգամից 5.8 տոկոսով. 2019-ի 14.1 տոկոսից արդեն 2020 թվականին դառնալով 19.9 տոկոս:

Պաշտոնական փաստաթղթերից տեղեկանում ենք նաեւ՝ 2020-ին Հայաստանում ծայրահեղ աղքատության ցուցանիշը կազմել է 0.7 տոկոս, ընդ որում՝ հիմնականում ծայրահեղ աղքատությունը տարածված է եղել գյուղական բնակավայրերում՝ 1.2 տոկոս: Իսկ 2019-ին ծայրահեղ աղքատության ցուցանիշը 1.4 տոկոս է եղել, եւ կրկին՝ ծայրահեղ աղքատների թիվը մեծ է եղել գյուղերում՝ 2 տոկոս:

Եվս մեկ փաստ. վիճակագրական կոմիտեն իր զեկույցում պարզաբանել է, որ Հայաստանում աղքատության մակարդակը 2019 թվականից ի վեր գնահատվում է նոր մեթոդաբանությամբ, ինչը նշանակում է՝ վերջին երկու տարվա ցուցանիշները համեմատելի չեն ավելի վաղ եղած թվերի հետ (2009-ից ի վեր ՀՀ-ում աղքատության ցուցանիշների հաշվարկի մեթոդաբանությունը փոխվել է չորրորդ անգամ):

Arman Galoyan
Արման Գալոյան

Լրագրող եմ, բանասիրական գիտությունների թեկնածու, լրագրության դասախոս: Գրում եմ քաղաքականության եւ տնտեսության մասին: Հետաքրքրություններիս շրջանակում՝ քաղաքագիտություն, փիլիսոփայություն, պատմություն: Ափսոսում եմ, որ միաժամանակ նկարչական պրոֆեսիոնալ կրթություն չեմ ստացել:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Վտանգի աստիճանը կպարզվի մեկ ամսից
հաջորդը
Դատապարտվել է Էրդողանին վիրավորելու համար

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Դեկտեմբերի 2021
ԵԵՉՀՈւՇԿ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031 
« Նյմ   Հնվ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն