• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Եվրամիությանը մեղադրել են Սուրբ Ծնունդը չեղարկելու փորձի համար

Անուշ Թրվանց 15:05 | 07.12.2021
Անուշ Թրվանց 15:05 | 07.12.2021
Christmas

Եվրոպական լրատվամիջոցներում շարունակում են քննարկել դեռեւս այս տարվա հոկտեմբերի վերջին Եվրահանձնաժողովի հրապարակած այն փաստաթուղթը, որով աշխատակիցներին կոչ է արվել հրաժարվելու «Սուրբ Ծնունդ», «գեյ», «լեսբուհի», «կույր», «խուլ» եւ այլ բառերից, որոնք կարող են վիրավորական լինել զանազան մշակույթների, կրոնների, սեռական կողմնորոշման պատկանող եւ ֆիզիկական սահմանափակումներ ունեցող մարդկանց համար։

Տարբեր կազմակերպություներ Եվրահանձնաժողովին մեղադրել են հատկապես քրիստոնեական գլխավոր տոներից մեկը՝ Սուրբ Ծնունդը չեղարկելու փորձի համար: Եվրոպական կառույցն առաջարկում էր Սուրբ Ծննդյան ավանդական արձակուրդը (դեկտեմբերի 24-25) անվանել արձակուրդային շրջան (holiday season)՝ հիմնավորելով, որ Եվրամիության եւ շատ այլ երկրներում արձակուրդից օգտվում են բոլորը, բայց կան ոչ քրիստոնյաներ, որոնք չեն տոնում այն, եւ ոչ բոլոր քրիստոնյաներն են Սուրբ Ծնունդը նշում այդ օրերին: Հասարակական բուռն հակադարձումից, Վատիկանից եւ այլ քրիստոնեական կառույցներից ստացված արձագանքներից հետո Եվրահանձնաժողովն օրեր առաջ ստիպված հետ է կանչել «Ձեռնարկ ներառական հաղորդակցության համար» կոչվող փաստաթուղթը, որ մաս էր կազմում խտրականության դեմ պայքարի Եվրամիության ծրագրերի:

Երեկ լրագրողների հետ զրույցում փաստաթղթին անդրադարձել է Հռոմի Պապը՝ Եվրահանձնաժողովի առաջարկն անվանելով ժամանակավրեպ՝ ծագած «ջրիկ աշխարհականությունից»։ Պապն ասել է, որ պատմության մեջ շատ բռնապետություններ են փորձել ջնջել դարերի պատմություն ունեցող Սուրբ Ծնունդը, սակայն դա նրանց չի հաջողվել: «Հիշե՛ք Նապոլեոնին, հիշե՛ք ֆաշիստական բռնապետությանը եւ ի վերջո հիշե՛ք կոմունիստներին»,- ասել է Հռոմի պապը՝ հույս հայտնելով, որ Եվրամիությունն այսուհետեւ կզգուշանա դեպի գաղափարաբանական գաղութացում տանող ճանապարհից: «Դա կարող է հանգեցնել երկրների պառակտման եւ Եվրամիության ձախողման»,- ընդգծել է Հռոմի պապը Հունաստան եւ Կիպրոս այցից վերադառնալու ճանապարհին օդանավում տված հարցազրույցից:

Նա խոսել է նաեւ Փարիզի արքեպիսկոպոսի հրաժարականի մասին՝ ասելով, որ վերջինս «շաղակրատության» զոհ է դարձել, եւ ինքն ընդունել է Փարիզի արքեպիսկոպոսի հրաժարականը, քանի որ «մի մարդ, որի համբավը հրապարակայնորեն խլել են, չի կարող կառավարել»։ Դեկտեմբերի սկզբին հրաժարական տված 70-ամյա արքեպիսկոպոս Միշել Աուպետին մեղադրել են կնոջ հետ սիրավեպի համար, ինչը հերքել է արքեպիսկոպոսը, սակայն, տարածված լուրերի համար ներողություն խնդրելով, հրաժարվել է Փարիզի գլխավոր հոգեւոր պետի պաշտոնից:

Անուշ Թրվանց

Երբ լրագրողական աշխատանքի բերումով սկսում ես որոնել՝ որտե՞ղ է թաղված շան գլուխը, եւ հընթացս պարզում՝ որտե՞ղ են ձմեռում խեցգետինները, ուրեմն ճիշտ ճանապարհին ես։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Հայկական եկեղեցու վրա պարած թուրքերի դեմ դատ է բացվել
հաջորդը
Թուրքիան տարեկան 642 միլիոն տոննա հող է կորցնում

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Դեկտեմբերի 2021
ԵԵՉՀՈւՇԿ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031 
« Նյմ   Հնվ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն