• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՆերքինՔաղաքականություն

Ինչո՞ւ Փաշինյանն այդպես վարվեց

Վարդան Հարությունյան 11:30 | 09.12.2021
Վարդան Հարությունյան 11:30 | 09.12.2021
war Artsakh
լուս. Կոմերսանտի

Պարզ է՝ Լեռնային Ղարաբաղի հարցի շուրջ ընթացող բանակցությունները փակուղի են մտել Սերժ Սարգսյանի օրոք։ Այս մասին 2018 թվականի ապրիլի 17-ին Ազգային ժողովում ասել էր ինքը՝ Սարգսյանը, եւ ավելացրել․ «Բանակցային գործընթացն ուղղակի կանգնած է»։

Թվում էր՝ իշխանության գալով Փաշինյանը պետք է ջանք թափեր ու դուրս բերեր բանակցությունները փակուղուց։ Երկրի ներսում ունեցած վստահության հսկայական պաշարը նրան թույլ էր տալիս գնալ համարձակ լուծումների։ Բայց նա այդ հնարավորությունից օգտվել չցանկացավ։ Հակառակը, մաքսիմալիստական պահանջներ առաջ քաշելով, փակուղում գտնվող բանակցային գործընթացն էլ ավելի խոր փակուղի խցկեց ու, վերջին հաշվով, հանգեցրեց մեզ պատերազմի ու պարտության։

Ինչո՞ւ նա այդպես վարվեց։

Ողջ այս ընթացքում հիմնականում շրջանառվել է այն տեսակետը, ինքս էլ այս մասին հաճախ գրել եւ խոսել եմ, թե Փաշինյանը, պոպուլիզմին տուրք տալով, ցանկացավ երկրի ներսում խրոխտ ու անզիջում երեւալ, մեծ էր ծափահարություններ կորզելու մոլուցքը։ Թե, չունենալով բանակցողի հմտություններ, առաջ էր քաշում անիրականանալի պայմաններ, փորձում էր ջնջել իրենից առաջ եղած բանակցային ընթացքը, թե բավականաչափ հեռատես ու շրջահայաց չէր։

Ողջ ասվածն, իհարկե, հիմնավոր է։ Սրան զուգահեռ, սակայն, պետք է դիտարկվի նրա վարքագծի մեկ այլ՝ ոչ պակաս հիմնավոր շարժառիթ, որը, բոլորովին չբացառելով նախորդ ասվածը, պատկերն ավելի կամբողջացնի։ Կբացատրի, թե ինչու, այնուամենայնիվ, Փաշինյանը եղավ այդպիսին։ Ինչո՞ւ արեց հատկապես այդ քայլերը։ Քայլեր, որոնք մեզ պատերազմի ու պարտության հանգեցրին։

Եթե հետհայացք նետենք նրա անցած ուղուն, հատկապես 2015-ից այս կողմը ընկած հատվածին, ապա պարզ կդառնա, որ Փաշինյանը պետք է միայն այդ ճանապարհով գնար։ Ի սկզբանե այլ ճանապարհ իր համար նա չէր էլ նախատեսել։ Նա պետք է գնար մաքսիմալիզմի, հակամարտության սրման, բանակցություններն էլ ավելի խոր փակուղի մտցնելու եւ, ըստ էության, պատերազմի հրահրման ճանապարհով։ 2015-2016 թվականներից նա հստակ հանդես էր գալիս ոչ մի թիզ թշնամուն կարգախոսով եւ փոխզիջումներ նախատեսող բանակցությունների մերժմամբ, քանի Ադրբեջանը չի հայտարարել, որ ճանաչում է Ղարաբաղի ինքնորոշման իրավունքը։

Թվարկված ու բոլորին հայտնի պոպուլիզմին, բանակցողի հմտությունների բացակայությանը, անպատասխանատվությանը, անհեռատեսությանը, մակերեսայնությանը եւ սնապարծությանը պետք է գումարել այն, որ երկրի վարչապետ դառնալով՝ նա որոշեց Ղարաբաղի հարցում շարունակել 2015-2018 թվականների ընդդիմադիր գործիչ Փաշինյանի որդեգրած գիծը։

Չհասկացավ ընդդիմադիր գործչի եւ պետության առաջին դեմքի տարբերությունը։ Չհասկացավ՝ այն բառապաշարը, որ օգտագործում էր որպես ընդդիմադիր գործիչ, պետության առաջին դեմքի դեպքում անթույլատրելի է ու վտանգավոր։ Չկարողացավ հասկանալ, որ պետության առաջին դեմքի սադրիչ հայտարարություններն անընդունելի են բանակցային գործընթացում ներգրավված երրորդ կողմի՝ միջազգային հանրության համար, իսկ երկրորդ կողմին՝ Ադրբեջանին, պատերազմով հարցը լուծելու հնարավորություն են ընձեռում։

Արդյունքում տարավ երկիրը պատերազմի։ Չվախեցավ պատերազմից։ Այն կանխելու ուղղությամբ ոչ մի քայլ չարեց։ Նախ՝ այն պատճառով, որ չէր հասկանում, թե ինչ արհավիրք է պատերազմը, ապա վստահ էր՝ հաղթելու է։ Ռազմաճակատում եղած անհաջողություններն անգամ նրան չեն սթափեցրել։ Հավատացել է՝ մի պահից բեկում է մտցնելու։

Չգիտեր, որ չի կարելի անել այնպես, ինչպես արել է։ Այսօր էլ չգիտի, որ չի կարելի անել այնպես, ինչպես անում է։ Չգիտի, այդ պատճառով էլ նորանոր կորուստներ ենք արձանագրում ու նոր վտանգների շեմին ենք։

Վարդան Հարությունյան

Իրավապաշտպան, հասարակական գործիչ` խորհրդային այլախոհի տպավորիչ կենսագրությամբ։ 2004-ին ստեղծել է «Իրավունքի եւ ազատության կենտրոնը», որի հիմնադիր ղեկավարն է։ Հրապարակել է հայ այլախոհության պատմությունը ներկայացնող երկու գիրք՝ «Այլախոհությունը խորհրդային Հայաստանում» եւ «Քաղբանտարկյալի պատմություն»։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Միրզոյանը եւ Լավրովը զրուցել են
հաջորդը
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակել է սահմանի արեւելյան ուղղությամբ

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Դեկտեմբերի 2021
ԵԵՉՀՈւՇԿ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031 
« Նյմ   Հնվ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն