• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՀայաստանՄենք

«Մեր տանը»՝ ինչպես ընտանիքում

Մարիամ Սարգսյան 15:45 | 10.12.2021
Մարիամ Սարգսյան 15:45 | 10.12.2021
Mer tun NGO

«Մեր տուն» ՀԿ-ից (հասարակական կազմակերպություն) 5 տարի առաջ հարսի քողով դուրս եկած ու աշխարհի մյուս ծայրը հասած Անիին այսօր էլ ճանապարհը հաճախ է «Մեր տուն» բերում: Նա Էջմիածնում գործող սոցիալական ՀԿ-ի շուրջ 80 շահառուներից է, որոնք ապրել, կրթություն են ստացել ընտանիք դարձած տանը:

«Մեր տունն» իր դռները մանկատանը մեծացած աղջիկների առաջ բացել ու ընտանեկան օջախի է վերածվել 2006-ից: Անին առաջին 7 աղջիկներից մեկն է եղել, որ Գավառի մանկատնից «Մեր տուն» է գնացել: Ասում է՝ սկիզբը հեշտ չէր՝ նոր իրավիճակ, մարդիկ ու միջավայր:

Mer tun NGO«Այստեղ սովորել ենք ամեն ինչ՝ կենցաղավարության ամենափոքր դետալներից սկսած։ Տան մաքրության, խոհանոցում աշխատանքի հերթապահության ցուցակ էինք սահմանել, որ «գլուխ պահող» չլիներ, թե չէ այդ «գլուխ պահողը» ես էի լինելու»,- պատմում է Անին ու հիշում, թե ինչպես է «Մեր տունը» կարճ ժամանակում հայրական տան վերածվել, որտեղ միշտ ուրախ են ընդունել իրենց շրջանավարտներին։

ՀԿ-ի հիմնադիր Տիգրանուհի Կարապետյանը հիշում է «Մեր տան» բացման դժվար ընթացքը: 90-ականներից սկսել են տարբեր կերպ աջակցել ծնողազուրկ դարձած, մանկատներում մեծացող երեխաներին:

Ասում է՝ մանկատները միշտ պետության ուշադրության կենտրոնում են եղել, բայց հիմնական խնդիրներն առաջացել են երեխաների չափահաս դառնալուց հետո։

Մանկատնից դուրս գալուց հետո շատերը դժվարությամբ են հարմարվել նոր կյանքին, բավարար ինքնուրույն չեն եղել։ Այդ ընթացքում գրանցվել են մանկատանը մեծացած աղջիկների թրաֆիքինգի դեպքեր։

«Մենք հասկացանք, որ պետք է օգնել նրանց, որ պատրաստ լինեն կյանքի դժվարություններին դիմակայելուն, կայանան որպես հասարակության լիարժեք անդամներ։ Օգնությունները մի օր դադարելու էին, եւ նրանք պետք է պատրաստ լինեին հասուն եւ ինքնուրույն կյանքին, կոփվեին որպես անհատներ։ Այդպես էլ ծնվեց «Մեր տան» գաղափարը, եւ այստեղ եղան մանկատների այն սաները, որոնք ցանկանում էին կրթվել, մասնագիտություն ձեռք բերել»,- պատմում է կազմակերպության հիմնադիրը։

ՀԿ-ի պատմության 15 տարիների ընթացքում «Մեր տանն» ապրող աղջիկների մեծ մասը սովորել է Հայաստանի տարբեր բուհերում։ Անին մանկավարժ-հոգեբանի մասնագիտություն է ձեռք բերել, իսկ ՀԿ-ում ստացած ձեռագործության հմտությունները փոխանցում է «Մեր տանն» այժմ ապրող աղջիկներին։

«Հոգեբանի մասնագիտությունս օգնում է հասկանալու ինչպես աշխատել աղջիկների հետ։ Մեկը գորգագործություն է սովորում, մյուսը՝ ասեղնագործություն, երրորդն էլ տարված է մաքրամեով։ Հմտությունները, որ տվել է «Մեր տունը», մեր աղջիկներից շատերին օգնել են աշխատանք գտնելու»,- ասում է նա։

Այս օրերին տոնական եռուզեռ է։ Դեկտեմբերի 19-ին «Մեր տան» 23-րդ հարսնացուն կլքի ընտանիք դարձած միջավայրը։ Տիգրանուհի Կարապետյանն ուրախությամբ նշում է, որ աղջիկներից շատերի հետ շփումը շարունակվում է նաեւ ամուսնութունից հետո։

Mer Tun NGO
«Աղջիկներին բաց չենք թողնում, նրանց հետ հոգեբանական, սոցիալական աշխատանքներ ենք կատարում։ Աղջիկներ կան, որոնք, օրինակ, ծնողավարության խնդիրներ են ունենում կամ ցանկանում են, որ այցելենք իրենց նոր ընտանիք՝ որպես ծնողներ։ Արտաքինից միայն ուրախ առիթն է երեւում, բայց հեշտ չէ։ Ծնողական հոգատարությամբ ու պատասխանատվությամբ ծանրութեթեւ ենք անում, ծանոթանում փեսայի ընտանքին»,- ասում է Տիգրանուհի Կարապետյանը։

Mer tun NGO

Լուսանկարը՝ «Սպուտնիկ Արմենիայի»

Այժմ «Մեր տունը» 35 թոռնիկ ունի։ ՀԿ-ի հիմնադիրն ասում է՝ ամենակարեւոր ձեռքբերումն այն է, որ երբ «Մեր տան» աղջիկները գրկում են իրենց երեխաներին, զարմանում են, թե ինչպես են ժամանակին իրենց թողել, ասում են՝ իրենք երբեք նույնը չեն կրկնի։

Կազմակերպության փոխտնօրեն Մարիամ Կիրակոսյանը «Մեր տան» ակունքներում է: Առաջին օրից «քար-քար» հիմնել են «Մեր տունը», հետեւել, որ «պատն» ամուր լինի, «կտուրը չկաթի»: Հեշտ չի եղել: Հայաստանում առաջինն էին, որ նման նախաձեռնություն էին սկսելու: Իրենք էլ դեռ անփորձ են եղել, շատ բան չեն պատկերացրել՝ իրավական հարցերից մինչեւ հոգեբանական պատրաստություն:

«Ես մանկատան սաների հետ աշխատելու մեծ փորձառություն չեմ ունեցել։ Այս ՀԿ-ի նախատիպն էլ չի եղել ՀՀ-ում, ամեն ինչ մենք ենք ժամանակի ընթացքում կազմել՝ աշխատանքային գրաֆիկ, պայմանագրի ձեւ ու կանոնակարգ»,- հիշում է Մարիամ Կիրակոսյանը։

ՀԿ-ի աշխատակազմը հոգեբանական դասընթացների է մասնակցել, որ ավելի հեշտորեն կարողանա աջակցել աղջիկներին։ Փոխտնօրենը, սակայն, նշում է, որ տարիների ընթացքում, աղջիկների հետ աշխատելով, նրանց հոգեբանությունը շատ ավելի լավ են հասկանում, դարձել են ընտանիք։

Կորոնավիրուսն ու պատերազմը անհետեւանք չեն եղել նաեւ «Մեր տան» համար։ Վերջին երկու տարում առաջացած ֆինանսական խնդիրների պատճառով ՀԿ-ն ստիպված է եղել կրճատել աշխատակիցներից մի քանիսին։ Այժմ «Մեր տանը» 5-6 աղջիկ է մշտական բնակվում, մի քանիսն էլ մասնակցում են ցերեկային դասընթացներին։

Mer tun NGO
Տիգրանուհի Կարապետյանն ասում է՝ «Մեր տանն» ապրելու, կրություն ստանալու ցանկություն ունեցող աղջիկներ շատ կան, բայց այս փուլում ստիպված են լինում մերժել դիմումները։ Տարբեր երկրներից, անհատներից ստացվող աջակցությունները էականորեն կրճատվել են, ինչը դժվարացրել է ՀԿ-ի աշխատանքը։

Դժվարությունները, սակայն, չեն կանգնեցնում «Մեր տան» աշխատանքները։ Տարբեր ժամանակներում այստեղ ապրել են ոչ միայն մանկատան սաներ, այլեւ գիշերօթիկ հաստատություններում ապրող, ընտանիքում բռնության ենթարկված անչափահաս աղջիկներ։ 44-օրյա պատերազմի ընթացքում էլ «Մեր տունն» իր հարկի տակ է ընդունել արցախցի մի քանի ընտանիքների, որոնք ընկերացել են աղջիկների հետ։

Տիգրանուհի Կարապետյանը հույս ունի, որ ֆինանսական խնդիրները կլուծվեն, եւ իրենք կկարողանան բազմաթիվ այլ աղջիկների օգնել կրթվելու, հմտություններ ձեռք բերելու ու կյանք «մտնելու» որպես կայացած անհատներ։

Mariam Sargsyan
Մարիամ Սարգսյան

Լրագրությունը որպես մասնագիտություն ընտրելիս հավատացած էի` այն կարող է աշխարհը փոխել: Հիմա մտածում եմ` գուցե աշխարհը փոխել չստացվի, բայց որոշ դեպքերում իրավիճակ փոխել հնարավոր է:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Մեկ զինծառայող զոհվել է, կան վիրավորներ
հաջորդը
«Եկե՛ք դա անենք» կամ մի հաջողության պատմություն

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Դեկտեմբերի 2021
ԵԵՉՀՈւՇԿ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031 
« Նյմ   Հնվ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն