• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
Մշակույթ

Մաուգլին Գյումրու թատրոնի բեմում

Աննման Մինասյան 13:30 | 13.12.2021
Աննման Մինասյան 13:30 | 13.12.2021
Mowgli

Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում 156-րդ թատերաշրջանի երրորդ առաջնախաղն է։ Բեմում Ռեդյարդ Քիփլինգի «Մաուգլի››-ն է՝ մերօրյա շեշտադրումներով։

Ներկայացումը վերջին երկու տասնամյակների ամենամասշտաբային, ծախսատար ու ռիսկային գործն է, որտեղ խաղում են 60-ից ավելի դերասաններ։ Ծախսերը կատարվել են թատրոնի արտաբյուջեի հաշվին եւ ԿԳՄՍ նախարարության մասնակի աջակցությամբ։

Բեմի ձեւավորումը, կենդանիների հանդերձանքը, լույսերի ու հնչյունների խաղը ապահովել է ոչ միայն Հայաստանի, այլեւ արտասահմանից հրավիրված մասնագիտական մեծ խումբը։


Ներկայացման ռեժիսոր, թատրոնի գեղարվեստական ղեկավար եւ տնօրեն Լյուդվիգ Հարությունյանը դասական այս գործով վերհանել է մարդկային արատները՝ դավաճանությունը, վատատեսությունը, սիրո պակասը, անհանդուրժողականությունը միմյանց նկատմամբ։

«Յուրաքանչյուր մարդ հասարակության բոլոր շերտերից՝ պաշտոնավոր, ոչ պաշտոնավոր, ինքն իրեն կգտնի ջունգլիներում, կհասկանա, թե ով էր Աքելլան, ով էր Բագիրան, Մաուգլին, Շերխանը, Բանդերլոկը»,- ասում է ռեժիսորը։

Վարագույրը բացվում է, եւ հանդիսատեսը հայտնվում է ջունգլիներում։ Յուրահատուկ լուծումներով կենդանիների վերածված թատերախումբը ստիպում է հանդիսատեսին խորհել մարդու ու բնության ներդաշնակության կորստի մասին, զգալ, թե որքան է հեռացել մարդը մարդկայինից։

‹‹Ոհմակին չի սազում գզվռտոցը, դա հատուկ է բորենիներին››,- այսպես է պառակտվելու փորձեր անող ոհմակին սաստում առաջնորդը։

Հարությունյանը վստահեցնում է, որ մշակույթի մարդիկ ունեն իրենց հստակ դիրքորոշումն այսօր երկրում տիրող իրավիճակի մասին, պարզապես նրանք այդ դիրքորոշումը հայտնում են ոչ թե խոսելու, այլ ներկայացման միջոցով։ «Մենք պիտի զբաղվենք մեր գործերով, խնդիրներից չվախենանք ու խոսենք դրանց մասին, բայց խոսենք պարզ, առանց կողմնակալության»։


ՀՀ վաստակավոր արտիստ, Գյումրու դրամատիկական թատրոնի գեղարվեստական խորհրդատու Նիկոլայ Ծատուրյանը ներկայացման մեջ կարեւորում է կենդանիների ազնվությունն ու վտանգի ժամանակ համախմբվելու կարողությունը, ինչը, ցավոք, այսօր չի տեսնում մեր հասարակության մեջ։

«Ներկայացման մեջ երեւում է մարդու եւ կենդանու տարբերությունը, մարդը անընդմեջ գռփում ու վերցնում է, չի կշտանում, բայց կենդանին, եթե կուշտ է, չի որսում։ Պետք է վերադառնանք բնությանը, այլ ելք չկա»,- ասում է Ծատուրյանը։

ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Սամվել Գրիգորյանը ստիպված էր ներկայացմանը հետեւել որպես հանդիսատես։ Շերխանի կերպարում էր հանդես գալու, բայց դժվար ու ակրոբատիկ շարժումներ պահանջող փորձերի ժամանակ ոտքի լուրջ վնասվածք է ստացել։ Ոտքը բուժվեց, բայց որոշ ժամանակ դեռ Շերխանը չի խոսի Սամվել Գրիգորյանի ձայնով։

«Անընդհատ որոշ պետական այրերի աշխատավարձ են բարձրացնում, որ լավ աշխատեն, բայց տեսնել է պետք, թե չնչին աշխատավարձի դիմաց ինչ նվիրումով են իրենց ներդնում դերասանները, ապշելու է,- ասում է դերասանն ու իր գոհունակությունը հայտնում ռեժիսորական մոտեցման մասին,- ռեժիսորը, Քիփլինգից հեռանալով, մոտեցել է Քիփլինգին։ Նորամուծություններ ու ձեւափոխումներ կան, շեշտադրումներն այսօրվա մասին են, որոնք ստիպում են ինքներս մեզ հարցնել, թե արդյոք մոտ ենք մարդկային բնությանը»։

Mowgli
Ներկայացման ավարտը հեռու է Քիփլինգի ստեղծագործությունից, ռեժիսորը փոխել է այն, հարմարեցրել մեր օրերին։ Գայլի սիրտ ունեցող ու բնությանը մոտ Մաուգլին հրաժարվում է գայլերի ոհմակին առաջնորդելուց՝ ասելով. ‹‹Ամեն փրկիչ չէ, որ արժանի է ոհմակի, ամեն հաղթող չէ, որ իմաստուն է։ Ես ուզում եմ, որ հիշեք, գայլը չպետք է առաջնորդ փնտրի ո՛չ բորենիների, ո՛չ աղվեսների եւ ո՛չ էլ մարդկանց մեջ։ Ես ձեր առաջնորդը չեմ, առաջնորդին ձեր մեջ փնտրեք ու հիշեք, դուք եք ջունգլիների տերը, պաշտպանե՛ք ջունգլիները››։

Annman Minasyan
Աննման Մինասյան

Առաջին մասնագիտությամբ բանասեր, երկրորդով՝ հոգեբան, լրագրությունը, սակայն, երրորդը չէ։ Լրագրությունը բոլոր մասնագիտություններից ամենասիրելին է։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Բուժօգնություն Արցախի Պատարա գյուղի բնակիչներին
հաջորդը
Թուրքերեն այբուբենի հայ հեղինակը վերարժեւորվում է

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Դեկտեմբերի 2021
ԵԵՉՀՈւՇԿ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031 
« Նյմ   Հնվ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն