• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՀայաստանՄենք

Սուրճ եւ քաղաքականություն Թալինում

Մարիամ Սարգսյան 15:45 | 14.12.2021
Մարիամ Սարգսյան 15:45 | 14.12.2021

Քաղաքական տարբեր ուղղություններ՝ մեկ հարկի տակ՝ հաշտ-համերաշխ։ Աշխարհում նման օրինակները շատ չեն, բայց Արագածոտնի մարզի Թալին համայնքում հաջողվել է։ Երիտասարդ ամուսիններ Անահիտ Սիմոնյանը եւ Նարեկ Թութխալյանը 2020-ին հիմնադրել են համայնքի առաջին սրճարանը, այն էլ՝ քաղաքական։

Ինչպե՞ս սկսվեց

Սրճարանը, սակայն, միայն սրճելու, թեյելու, սնվելու վայր չէ։ Հիմնադիրները խնդիր ունեին ստեղծելու մի հարթակ, որը կգրավեր երիտասարդներին, կապահովեր նրանց ժամանցն ու միաժամանակ նրանց կօգներ սովորելու զարգացնել սեփական համայնքն ու մարզը։

Anahit Simonyan & Narek Tutkhalyan
Անահիտն ու Նարեկը մինչ սրճարանի բացումը ղեկավարել են «Համայնքը եւ երիտասարդները» հասարակական կազմակերպությունը (ՀԿ), որի նպատակն է եղել խթանել երիտասարդների մասնակցությունը համայնքային կյանքին, որոշումների կայացմանը։ Տարբեր միջոցառումներ, հանդիպումներ են անցկացրել, բայց մեծ հաջողության չեն հասել, երիտասարդներն առանձնապես չեն հետաքրքրել։

«Նրանք մտածում էին Երեւանում ապրելու մասին, իսկ Թալինը տեղացի ուսանողության համար դարձել էր գիշերակացի վայր։ 2019-ին մեր ընկերներից մեկը եկել էր հյուր, շրջեցինք Թալինով, հետո իրենք առաջարկեցին գնալ սրճելու։ Ասացինք, որ Թալինում սրճարան չկա։ Այդ օրն էլ առաջացավ գաղափարը՝ ինչո՞ւ մենք չենք նախաձեռնում սրճարան, որը նաեւ կնպաստի մեր հասարակական կյանքին»,- «Ալիք Մեդիային» պատմում է Անահիտը։

ՀՀ-ում քաղաքականությունը շատ չէ՞

Սրճարանում ամեն ինչ քաղաքական է։ Յուրաքանչյուր դետալն ընտրել են ամուսիններով, փորձել այնպես անել, որ գրավի թե՛ երիտասարդներին, թե՛ հարմարավետ ընտանեկան միջավայր լինի։

Սրճարանի հինգ սյուները քաղաքական հայտնի ուղղությունների կամ շարժումների գույներով են ներկված։ Կանաչ սյունը խորհրդանշում է «Կանաչների շարժումը», նարնջագույնը լիբերալներն են, կարմիրները՝ սոցիալ-դեմոկրատները, կապույտները՝ պահպանողականները։ Միայն հայկական իրականությանը բնորոշ քաղաքական երանգները եւս «անսյուն» չեն մնացել։ Հինգերորդը սեւ ու սպիտակ է։

Political cafe
Քաղաքական դիզայնն ամփոփվում է պատին փակցված աշխարհի քարտեզով, որի մոտ հյուրերը քննարկում են աշխարհաքաղաքական խնդիրներ, ներքաղաքական ու ներհամայնքային հարցեր։ «Քարտեզը ցույց է տալիս, որ ամբողջ մեծ աշխարհում կա Հայաստանն ու մեր Թալինը։ Օրինակ՝ ԱՄՆ-ում Վաշինգտոնը հայտնի է որպես քաղաքական քաղաք, գուցե մի օր էլ Թալինը հայտնի դառնա որպես քաղաքական քաղաք»,- ասում է Անահիտը եւ ընդգծում, որ փորձում են նաեւ համայնքի ճանաչելիությունը բարձրացնել։

Սրճարանի հիմնադիրն ասում է՝ թեեւ հայ հասարակությունը քաղաքականացված է, բայց քաղաքացիական գիտակցությունը բարձր չէ։

Political cafe
Իրենց նպատակն է բարձրացնել երիտասարդների քաղաքացիական գիտակցությունը, նպաստել պահանջատեր հասարակության ձեւավորմանը, որը կլինի ոչ թե պարզապես լսող ու հնազանդվող, այլ որոշումներ կայացնող։

Թալինյան քաղաքական երեկոներ

Սրճարանը հանդես է եկել սեփական նախաձեռնություններով, որոնց նպատակն է քաղաքական գործիչ-քաղաքացի հետադարձ կապի հնարավորության ստեղծումը, «անփողկապ», անմիջական քննարկումները։ «Քաղաքական StandUp»-ն այդ նախաձեռնություններից մեկն է։ Սրճարան են հրավիրում տարբեր քաղաքական գործիչների, կուսակցականների, որոնք երիտասարդներին ներկայացնում են իրենց կուսակցությունների գաղափարախոսությունները, պատասխանում նրանց հուզող հարցերին։

Political cafe
«Քաղաքական ուրբաթն» էլ շաբաթվա առանցքային թեմաների քննարկման համար է։ Այս դեպքում հյուրերը ոչ միայն քաղաքական գործիչներն են, այլեւ ընտրված թեմայից քաջատեղյակ գործիչներ, փորձագետներ, ոլորտի պատասխանատուներ։ Օրն էլ պատահական ընտրված չէ, ուսանողությունն ուրբաթ վերադառնում է համայնք։ Սրճարանը եկամտից մի մաս էլ առանձնացնում է, որ հանդիպումներին ներկա լինեն ոչ միայն Թալինի, այլեւ մարզի այլ համայնքների երիտասարդները, դպրոցահասակները։

Կոտրելով կարծրատիպեր

Երեւանում շատ ավելի հեշտ կլիներ նման նախագիծ իրականացնել, եկամուտն անհամեմատ ավելի բարձր կլիներ, պահանջարկը՝ նույնպես։ Բայց երիտասարդ ամուսիններն իրենց առաջ խնդիր են դրել հենց համայնքները զարգացնելու։

Դժվարությունները, Անահիտն ասում է, անասելի շատ են եղել։ Աշխատակից գտնելն առաջին ու ամենադժվար հաղթահարելի խնդիրն է եղել։ Տեղացիները հրաժարվում են սպասարկման ոլորտում աշխատելուց՝ այն որակելով ցածրակարգ աշխատանք։ Որոշ ժամանակ Երեւանից են մատուցողներ եկել աշխատելու, ինչը ծախսատար է եղել եւ չի լուծել համայնքի բնակիչների՝ աշխատանքներում ներգրավման խնդիրը։

Political cafe
Անահիտն ու Նարեկն էլ ելքը գտել են, որոշել են իրենց օրինակով ցույց տալ, որ սպասարկման ոլորտում աշխատելն ամոթ չէ։ Հագել են սրճարանի շապիկներն ու սկսել մատուցել։ «Առաջին օրերին սրճարան այցելում էին միայն տղամարդիկ։ Կարճ ժամանակում մթնոլորտը փոխվեց, ու «Քաղաքական սրճարանը» դարձավ ընտանեկան, ընկերական միջավայր։ Գնային քաղաքականությունն էլ այնպես է ընտրված, որ տարածաշրջանի բնակիչները հնարավորություն ունենալ այցելելու»,- ասում է Անահիտը։

Ապակենտրոնացումը՝ անհրաժեշտություն

Թալինցի երիտասարդ Նարեկ Խաչատրյանն ապրում է հայրենի համայնքում եւ ակտիվ հասարակական աշխատանքով զբաղվում։ Ասում է՝ մի քանի հասարակական կազմակերպություններ են Թալինում գործունեություն ծավալում, բայց մինչ «Քաղաքական սրճարանի» բացումը համախմբման խնդիր է եղել։

Narek KhachatryanՍրճարանը երիտասարդական հարթակ է դարձել, որտեղ հավաքվում են, քննարկում համայնքային խնդիրները, միասին գտնում լուծումներ։ Սրճարանի դերը դրանով չի սահմանափակվում։ Այն նաեւ ինտելեկտուալ, հումորային, սեղանի խաղերի վայր է։ Ժամանց ու կրթություն՝ միաժամանակ։

Նարեկն ընդգծում է բոլոր պետական կառույցների, համալսարանների՝ Երեւանում կենտրոնացվածության հանգամանքը։ Մի օր մարդկանց հոսքից մայրաքաղաքն ուղղակի «պայթելու» է՝ ասում է։

«Պետք է մտածել այդ ուղղությամբ եւ, ինչքան հնարավոր է, կառույցները տեղափոխել մարզեր։ Հնարավորություն տալ կրթվելու սեփական մարզում, իսկ դրա անհնարինության դեպքում ստեղծել ուսանելուց հետո մարզ վերադառնալու պայմաններ։ Սրճարանները, ժամանցի վայրերը եւս կարեւոր նշանակություն ունեն։ Երիտասարդը պետք է իմանա, որ իր համայնքում էլ կարող է լավ ժամանակ անցկացնել»,- նշում է նա։

Մոտ մեկ ամիս առաջ «Քաղաքական սրճարանն» իր դռներն այցելուների առաջ բացել է նաեւ Իջեւանում։ Ամանորից հետո այնտեղ եւս կմեկնարկեն քաղաքական հանդիպումները, ուրբաթներն էլ քննարկումներով հագեցած կլինեն։ «Նպատակ ունենք ամեն տարի յուրաքանչյուր մարզում բացելու մի քաղաքական սրճարան՝ ուսումնասիրելով շուկան ու կարիքները»,- ասում է Անահիտը։

Mariam Sargsyan
Մարիամ Սարգսյան

Լրագրությունը որպես մասնագիտություն ընտրելիս հավատացած էի` այն կարող է աշխարհը փոխել: Հիմա մտածում եմ` գուցե աշխարհը փոխել չստացվի, բայց որոշ դեպքերում իրավիճակ փոխել հնարավոր է:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Ախտորոշման 94 համակարգ եւ բուժման 14 դեղամիջոց
հաջորդը
Գյուլենի հետ առնչվող 102 կասկածյալ է ձերբակալվել

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 2

    Կրթության նոր մեթոդներ, որոնք ձեւավորում են քննադատական ու...

  • 3

    Yandex քարտեզները՝ Երեւանի հասարակական տրանսպորտի ուղեցույց

  • 4

    Մի ընտանիքի պատմություն. Կորսված տան պատուհանները` Նորամարգում

  • 5

    Հայաստանի անկախության գաղափարն են ուզում սպանել. Գեւորգ Գիլանց

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Դեկտեմբերի 2021
ԵԵՉՀՈւՇԿ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031 
« Նյմ   Հնվ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն