• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՀայաստանՄենք

Կրթություն դպրոցի եւ բուհի միջակայքում

Անուշ Իգնատյան 16:15 | 16.12.2021
Անուշ Իգնատյան 16:15 | 16.12.2021
education

Հայաստանի Հանրապետությունում դպրոցում հիմնական կամ միջնակարգ կրթություն ստանալուց հետո սովորողները կարող են իրենց ուսումը շարունակել նախնական (արհեստագործական) կամ միջին մասնագիտական հաստատություններում։

Արհեստագործական եւ միջին մասնագիտական կրթությունն իրականացվում է արհեստագործական հիմնական կրթական ծրագրով, արդյունքում պատրաստվում է արհեստավոր, եւ միջին մասնագիտական հիմնական կրթական ծրագրով, այս դեպքում էլ մասնագետ է պատրաստվում։ Կան նաեւ արհեստագործական ու միջին մասնագիտական լրացուցիչ կրթական ծրագրեր, որոնք ուղղված են մասնագետների վերապատրաստմանը, որակավորման բարձրացմանը եւ վերաորակավորմանը։

Արհեստագործական կրթության տեւողությունը վեց ամսից մինչեւ երեք տարի է, միջին մասնագիտական կրթության տեւողությունը` երկուսից հինգ տարի:

Արհեստագործական եւ միջին մասնագիտական կրթության հիմնական կրթական ծրագրերը կարող են իրականացվել առկա, հեռակա, հեռավար, դրսեկություն, անհատական մասնագիտական ուսուցում (վարպետային ուսուցում) տարբերակներով։ Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթական ծրագիրն իրականացվում է արհեստագործական ուսումնարաններում, այլ մասնագիտական ուսումնական հաստատություններում, ուսումնական կենտրոններում ու քրեակատարողական հիմնարկներում։

Միջին մասնագիտական կրթական ծրագիրն իրականացվում է քոլեջներում, բուհերում: Արհեստագործական եւ միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում ընդունելությունը կատարվում է առնվազն հիմնական ընդհանուր կրթություն ունեցող անձանց դիմումներով՝ մրցույթային հիմունքներով:

education
Երեւանի թիվ 1 արհեստագործական պետական ուսումնարանում սովորեցնում են հետեւյալ մասնագիտությունները՝ համակարգիչների շահագործում, վարսավիրական արվեստ եւ զարդային դիմահարդարում, հասարակական սնունդ, տրանսպորտային միջոցների շահագործում եւ նորոգում, կարի արտադրության տեխնոլոգիա։

Ըստ ուսումնարանի տնօրեն Շողեր Խանզադյանի՝ բոլոր մասնագիտությունները հավասարապես պահանջված են։ Ուսման տեւողությունն այստեղ 3 տարի է։ Ընդունելությունը տեղի է ունենում դպրոցի գնահատականների հիման վրա։ Ուսումնարանում կան նախարարության կողմից տրամադրված ե՛ւ վճարովի, ե՛ւ անվճար տեղեր։ Անվճար տեղերը տրամադրվում են առավել բարձր գնահատականներ ունեցող սովորողներին։ Վարձավճարը բոլոր մասնագիտությունների համար նույնն է՝ 120000 դրամ։ Ուսումնարանում այժմ սովորում է մոտ 390 ուսանող։ Սովորելու ընթացքում նրանք  փորձաշրջան են անցնում, ինչը նրանց օգնում է նաեւ աշխատանք գտնելու։ Շողեր Խանզադյանի կարծիքով՝ նախնական մասնագիտական կրթության ոլորտում կարեւոր է գործատու-ուսումնական հաստատություն կապը։ «Մեր ցանկությունը մեծ է, որ գործատուները ներդրումներ կատարեն մեր հաստատությունում, որ մենք էլ իրենց համար որակյալ կադրեր պատրաստենք։ Առանց ներդրումների դժվար է, բյուջեն բավարար չէ բոլոր կարիքները հոգալու, օրինակ, նյութատեխնիկական բազան ավելի արդիականացնելու համար»,- ասում է տիկին Խանզադյանը։

education
Գյումրու թիվ 4 պետական արհեստագործական ուսումնարանում սովորում է 260 ուսանող։ Հիմնական կրթության հիմքով ուսման տեւողությունը երեք տարի է, միջնակարգի հիմքով՝ մեկ։ Այստեղ ուսուցվող մասնագիտություններն են՝ փաստաթղթավարություն, տեղեկատվական եւ կազմակերպչական սպասարկում, զարդակիրառական արվեստ` փայտի գեղարվեստական փորագրող, ոսկերիչ, համակարգիչների շահագործում, ռադիոէլեկտրոնային միջոցների տեխնիկական սպասարկում եւ նորոգում, եռակցման աշխատանքների տեխնոլոգիա, վարսավիրական արվեստ եւ զարդային դիմահարդարում, խոհարարական գործ։ Ուսումնարանի փոխտնօրեն Կարինե Գրիգորյանն ասում է՝ հիմա մի փորձնական ծրագիր էլ ունեն՝ վերականգնվող էներգիայի կայանների մոնտաժում, նորոգում եւ սպասարկում։ Սա ամենապահանջված մասնագիտություններից է։ Պահանջված է նաեւ ոսկերչությունը, որն ինքնազբաղվածության ապահովման միջոց է։ Ուսման վարձը, մասնագիտությունների առանձնահատկություններից կախված, տարբերվում է՝ 90000-145000։

«Վերջին տարիներին նախնական մասնագիտական կրթական համակարգը Հայաստանում զարգանում է, քանի որ որոշ միջազգային կառույցներ էլ են հետաքրքրված, ներդրումներ են անում։ Հիմնական խնդիրներից մեկն այն է, որ դիմորդները դպրոցից բավականին ցածր կրթական մակարդակով են գալիս այստեղ։ Հետո, աշխատավարձերը ցածր են»,- ասում է Կարինե Գրիգորյանը։ Խնդիրներից մեկն էլ այն է, որ երկրում արհեստավորների մեծ պահանջարկ կա, բայց մասնագետները քիչ են։ Դա, գուցե, մարդկանց մտածելակերպով է պայմանավորված, գուցե, չեն ցանկանում արհեստներ սովորել, մինչդեռ դրանք շահութաբեր էլ կարող են լինել։ Կարեւոր է նաեւ մասնագիտական կողմնորոշման հարցը, որը նույնպես դպրոցից է գալիս։

education
Երեւանի թիվ 1 տարածաշրջանային պետական քոլեջում հիմնական ու միջնակարգ կրթության հիմքով ուսուցում կազմակերպելուց բացի նաեւ ոչ ֆորմալ կրթություն են տրամադրում մեծահասակներին։ Այստեղ սովորում է 478 ուսանող։ Քոլեջը բազմագործառույթային է (կան քոլեջներ, որոնք մի ոլորտում են մասնագիտացված), ուսուցանվող մասնագիտություններն են ոսկերչությունը, խոհարարությունը, դերասանական արվեստը, ռեժիսուրան, պարի ուսուցումը, հաշվապահությունը եւ շուկայագիտությունը։

Ուսման տեւողությունը, մասնագիտությունից կախված, 3 կամ 4 տարի է։ Ոչ ֆորմալ կրթությունն իրականացվում է եռամսյա դասընթացների միջոցով։ Դրանք նախատեսված են այն մարդկանց համար, որոնք ներկայումս գործազուրկ են, ունեն, օրինակ, մեկ այլ մասնագիտություն, բայց դրանով չեն կարողանում կամ չեն ուզում աշխատանք գտնել, որոշում են անցնել ցկյանս կրթության ու նոր մասնագիտություն ձեռք բերել։ Հայտարարվում է մրցույթ, ցանկացողները մասնակցում են։ Հիմա երկու մասնագիտությամբ են իրականացվում այս կարճաժամկետ դասընթացները՝ խոհարարություն եւ վարսավիրական արվեստ, ուսանողների թիվն էլ՝ համապատասխանաբար քսանհինգ եւ վեց։

Քոլեջում արվեստի մասնագիտությունների դեպքում ընդունելության համար քննություն են հանձնում, մյուս դեպքերում ընդունվում են դպրոցի գնահատականներով։ Ամենաշատ դիմորդներ լինում են խոհարարության բաժնում․ ոլորտն անընդհատ զարգանում է, աշխատատեղեր էլ կան։ Այս բաժնում, օրինակ, 40 տեղի համար կարող է լինել 100 դիմորդ։ Մեծ է հետաքրքրությունը նաեւ ոսկերչության հանդեպ։ Քոլեջի տնօրեն Պարույր Սանթրոսյանի կարծիքով ոսկերչությունը, այսպես ասած, ընտանեկան մասնագիտություններից է, այսինքն՝ օրինակ, հայրը ոսկերիչ է, երեխան էլ շարունակում է նրա գործը։ «Մենք ընտրում ենք այնպիսի մասնագիտություններ, որոնց կարիքը շուկայում կա, որպեսզի երբ ընդունելության ժամանակը գա, մենք դատարկ բաժիններ չունենանք»,- ասում է պարոն Սանթրոսյանը։

Ուսման վարձն այս քոլեջում բոլոր մասնագիտությունների համար 220000 դրամ է, կան անվճար տեղեր, գործում է ռոտացիայի համակարգը։

Paruyr SantrosyanՊարույր Սանթրոսյանի կարծիքով եւս ոլորտի խնդիրները դպրոցից քոլեջ եկող ուսանողների կրթական ցածր մակարդակն ու ցածր աշխատավարձերն են։ Կրթության մակարդակը վերջին երկու տարիներին իջել է նաեւ համավարակով պայմանավորված հեռավար դասերի պատճառով։ «Ֆինանսական խնդիրների հետ կապված ինքներս փորձում ենք լուծումներ գտնել, օրինակ, ինչ-որ ծրագրերի ենք դիմում։ Մեր քոլեջն էլ ինչո՞ւ է կոչվում տարածաշրջանային։ Տարիներ առաջ Եվրոպական միությունը նյութական աջակցություն տրամադրեց հայաստանյան 12 քոլեջների. 2-ը՝ Երեւանում, մյուսները՝ բոլոր մարզերում մեկական։ Դա խթան էր զարգանալու եւ օրինակ ծառայելու»,- ասում է Պարույր Սանթրոսյանը։

Այսպիսով՝ Հայաստանում նախնական ու միջին մասնագիտական կրթության ոլորտում հիմնական բացերը դպրոցից եկող ուսանողների կրթական ցածր մակարդակն ու փոքր բյուջեն են։ Հարկավոր է ավելի շատ ուշադրություն դարձնել դպրոցական կրթությանը, ֆինանսապես խրախուսել դասավանդողներին՝ նվիրաբար զբաղվելու իրենց գործով, եւ ըստ անհրաժեշտության աջակցել ուսումնական հաստատություններին։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Կարեւոր տեղեկություն ԱՄՆ մեկնողների համար
հաջորդը
Հայկական «տրամաբանություն»

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Դեկտեմբերի 2021
ԵԵՉՀՈւՇԿ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031 
« Նյմ   Հնվ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն