• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՀայաստանՄենք

Չկարողացան ընտրություններով, անում են «տապոռով»

Մեսրոպ Հարությունյան 11:30 | 17.12.2021
Մեսրոպ Հարությունյան 11:30 | 17.12.2021
Velvet revolution

Այն, ինչ վերջին օրերին կատարվում է տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում հաղթած ուժերի հետ, վկայում է մի բան. փաշինյանական թիմը, չհաշտվելով հատկապես խոշոր համայնքներում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում պարտության հետ, փորձում է կացնային քաղաքականությամբ վերցնել իշխանությունը, որպեսզի վերից վար հաստատի «պրոլետարական» … էէէէ, ի՞նչ եմ ասում, դե յուրե՝ կուսակցական, դե ֆակտո՝ փաշինյանական դիկտատուրա։

Միայն թվարկումն ամեն ինչ ասում է. կալանավորվել է «Միասնական Վարդենիս» դաշինքի քաղաքապետի թեկնածու Արամ Հարությունյանը, մեղադրանք է առաջադրվել մյուս դաշինքի առաջնորդ Ահարոն Խաչատրյանի կնոջը, Վանաձորի նախկին համայնքապետ եւ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում առավելագույն ձայն ստացած դաշինքի առաջնորդ Մամիկոն Ասլանյանը ձերբակալվել է։ Թալինում բերման են ենթարկել «Զարթոնք» կուսակցության երեք անդամները, բնականաբար ոչ նրանց հետ ոստիկանությունում բլոտ խաղալու համար, դրանից հետո ավագանի անցած մեկ այլ ուժ՝ «Հայք» կուսակցությունը, հրաժարվել է մանդատներից, ինչը ՔՊ-ի համար միանձնյա իշխանության ճանապարհ է բացել։ Վեդիում ծեծկռտուք է եղել, հետո (չէ՛, չէ՛, ի՞նչ կացնային) միանգամայն օրինական ձեւով երկու ուժ ինքնաբացարկ է հայտնել, եւ, բնականաբար, նոր ընտրություններ են նշանակվել։ Բա հո չէի՞ն թողնի, որ էստեղ էլ ՔՊ-ն պարտվի։

Փաստորեն, երբ Փաշինյանն ու նրա կողմնակիցները լոզունգ էին հնչեցնում, թե կհարգեն ժողովրդի ցանկացած ընտրություն, ստում էին, ինչպես ստել են միշտ եւ ստելու են, քանի դեռ իշխանություն են։ Ոչ միայն չեն հարգում, այլեւ ամեն ինչ անում են այդ ընտրությունը չեզոքացնելու եւ տեղական ինքնակառավարումն իրենցով անելու համար։

Եվ հիմա մարգարեական են հնչում հայտնի Հովիկ Աղազարյանի խոսքերը, թե՝ «Այնտեղ, որտեղ չի հաղթել «Քաղաքացիական պայմանագրի» ներկայացուցիչը, հաղթել է «Քաղաքացիական պայմանագիրը»։ Իհարկե, Աղազարյան Հովիկը հենց էնպես չի ասում, ենթադրաբար շեֆի «հանճարեղ» միտքն է կրկնում։

Վերջին իրադարձությունների ֆոնին, առավել քան հասկանալի է այդ հայտարարության բուն իմաստը. ինչպես 44-օրյա պատերազմից առաջ էր Փաշինյան Նիկոլը հայտարարում՝ եթե անգամ պարտվենք, մեզ պարտված չենք համարելու, հիմա, ըստ էության, նույնը գործողություններով են ուզում ցույց տալ ՏԻՄ ընտրություններում պարտություններից հետո։

Պարտվել են, բայց պարտված չեն համարում, այլ «կացնային» օրենքներով՝ հաղթած կամ իրենց թեկնածուին սատարել չցանկացող ուժերի վրա են քսի տալիս հլու-հնազանդ իրավապահ համակարգին, ըստ էության հրահանգելով՝ ինչ ուզում եք արեք, գործ սարքեք, նստացրեք, փռեք ասֆալտին եւ այլն։ Իսկ ոստիկանության համար ի՞նչ մի մեծ բան է գործ թխելը. էն հայտնի սովետական անեկդոտի նման՝ պետք լինի հեռագրալարերի վրա էլ գործ կսարքեն՝ արտասահմանի հետ կապ պաշտպանելու մեղադրանքով։

Եվ այս ամենի ֆոնին սկսվել է ՔՊ-ական ու ՔՊ-ամերձ մի արշավ Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանի դեմ։ Ավելին` Երեւանի ավագանու ՔՊ խմբակցությունը նախաձեռնել է անվստահության գործընթաց։ Դե, տարբեր պատճառաբանություններ կարող են գտնել։

Իմ նպատակը Հայկ Մարությանին պաշտպանելը չէ։ Բաներ կան նրա գործունեության մեջ, որ ինձ, մեղմ ասած, դուր չեն գալիս։ Բայց դա նշանակություն չունի։ Մեթոդները, որ կիրառում է իշխող ուժը, ոչնչով չեն տարբերվում համայնքներում կրած պարտությունից հետո կիրառվող «տապոռային» քաղաքականությունից։

Եվ ամենածիծաղելին Հայկ Մարությանին ներկայացվող՝ «հեղափոխության արժեքներից շեղվելու» մեղադրանքն է։ Մինչ այս պահը, երեւի, ոչ մեկը չգիտեր այդ «արժեքների» մասին։ Ընկերներիցս մեկը նույնիսկ հումորով պահանջել է հրապարակել «հեղափոխական արժեքների» ցանկը։ Իսկ ես այսպես ասեմ. ՏԻՄ-երում եւ Երեւանի քաղաքապետի հետ կատարվողները գալիս են ապացուցելու, որ Փաշինյանի եւ նրա շրջապատի դավանած միակ «հեղափոխական արժեքը» անվերապահ ենթարկվելն է «հանճարեղ առաջնորդի» կամքին։ Իսկ ով չի ենթարկվում, այսինքն` կես քայլ աջ կամ ձախ է անում, «գնդակահարում են առանց նախազգուշացման»՝ փոխաբերական իմաստով, իսկ իրական իմաստով՝ հայտարարում են «ժողովրդի թշնամի», «հեղափոխական արժեքից շեղված» կամ դրա նման մի բան։

Սա մենք արդեն անցել ենք եւ գիտենք դրա հետեւանքները։ Պարզապես ուրիշներին «ժողովրդի թշնամի» հայտարարողները ոչ մի դաս չեն քաղել անցյալի պատմություններից (եթե, իհարկե, երբեւէ կարդացել են այդ պատմությունները). «հակահեղափոխական» կամ «ժողովրդի թշնամի» լինելու պիտակը շատ արագ գալիս կպչում է նաեւ մի քանի օր առաջ «հեղափոխական» դատաստան պահանջողներին։ Եվ այդ ժամանակ են նրանք միայն գլխներին տալիս։ Ինչպես հիմա, ենթադրում եմ, Հայկ Մարությանն է զղջում քաղաքացիներին «սեւերի եւ սպիտակների» բաժանող իր խոսքերի համար։

Հ. Գ. Իսկ դուք ասում եք՝ վեթինգ. Փաշինյանի ինչի՞ն է պետք վեթինգը, եթե կարող է պարզապես հնազանդեցնել իրավապահ համակարգն ու դատավորներին։ Չենթարկվողների դեմ էլ կիրառել ԲԴԽ-ական «տապոռը»։ Իսկ ենթարկելուց հետո ում վրա ուզենա քսի կտա, համակարգն էլ հլու- հնազանդ նրան կծառայի։ Ճիշտ ու ճիշտ էն անեկդոտի նման, երբ կոռուպցիան քննադատողին հարցնում են՝ «ուզում եք դրա դեմ պայքարե՞լ», նա էլ պատասխանում է՝ «ինչո՞ւ պայքարեմ, ես ուզում եմ դրա ակտիվ մասնակիցը դառնալ»։ Ալեն Սիմոնյանի եղբոր «կրած» տենդերները՝ վկա։

Մեսրոպ Հարությունյան

Լրագրող, խմբագիր, փորձագետ, լրագրության ուսուցիչ։ Նրա կենսագրությունը սկսվել է նախորդ դարի 80-ականներին Հայաստանի Մեղրու շրջանի «Արաքս» թերթից ու շարունակվել մեդիայի կայացման խառնարանում։ Հեղինակ է պատմվածքների ու վեպերի հինգ գրքի եւ լրագրողական էթիկայի ուսումնական ձեռնարկի։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ի մակարդակը հետխորհրդային երկրներում
հաջորդը
«Պատուհան»-ից զարգացում է երեւում

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • «Արահետ»-ը Լոռու լեռներում երկօրյա տոն է խոստանում

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

ընտրանի

  • 1

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 2

    Բնության հետ ներդաշնակ տնտեսություն․ երեք պատմություն Վայոց ձորից

  • 3

    Իրանից կամ Վրաստանից ներկրումը կկարգավորվի ցեմենտի դեֆիցիտը

  • 4

    «Արահետ»-ը Լոռու լեռներում երկօրյա տոն է խոստանում

  • 5

    Շիրակի մայր բուհը վերջապես ռեկտոր ունեցավ

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Դեկտեմբերի 2021
ԵԵՉՀՈւՇԿ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031 
« Նյմ   Հնվ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն