• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՀայաստանՄենք

Որը պատահի

Տաթեւիկ Ճուղուրյան 12:30 | 24.12.2021
Տաթեւիկ Ճուղուրյան 12:30 | 24.12.2021
Alaverdi
լուս․ Ալավերդու համայնքապետարանի ֆեյսբուքի էջից

Մոտ մեկ ամիս առաջ Ալավերդու համայնքապետարանի ֆեյսբուքյան էջում էտված եւ հատված ծառերի լուսանկարներ հրապարակվեցին՝ ուղեկցող գրառմամբ, որ «համայնքում շարունակվում են վտանգ ներկայացնող ծառերի էտման աշխատանքները»։

Վտանգավոր ծառերն, ալավերդցիների բնորոշմամբ, բարդիներն են, որ արդեն երկար տարիներ բազմաթիվ անհարմարություններ են պատճառում նրանց․ բնակարաններն են ստվերում, քամիների ժամանակ ճոճվում, իսկ արմատները մայթերն ու շենք-շինությունների հիմքերն են խարխլում։ Եղել են նաեւ դեպքեր, երբ ծառը շենքի բակում կայանած մեքենայի վրա է ընկել։ Մի խոսքով՝ հայ գրողների գովերգած «վերձիգ, դալար, նաիրյան ու բուրյան» բարդին Ալավերդիում վաղուց արդեն վերահաս աղետի հետ է նույնացվում։

Նշված խնդիրներից ազատվելու ակնկալիքով քաղաքացիները հատկապես վերջին տարիներին ե՛ւ գրավոր, ե՛ւ բանավոր շատ են դիմում Ալավերդու համայնքապետարան, տեղեկացնում են համայնքապետարանից։

«Էս խնդիրները վաղուց կան համայնքում, ինչքան հնարավոր է, վերացվել են առավել խիստ վտանգ ներկայացնող ծառերը, բայց էսպես մեծամասշտաբ չի էղել։ Ոչ թե վտանգ են էդ ծառերը, այլ սպառնալիք։ Բարդիներ, չորացած ճյուղեր, էրեխեքը տակին խաղում են։ Դա լուրջ վտանգ է։ Եկանք էն եզրակացության, որ պետք է մի քիչ մեծածավալ գործ արվի։

Trees school 7, Sanahin

Լուս․՝ Ալավերդու համայնքապետարանի ֆեյսբուքյան էջից

Առաջին հերթին արվել են նախակրթական օջախների հարեւանությամբ գտնվող ծառերը։ Սանահին կայարանի դպրոցում [N 7] ահավոր վտանգավոր վիճակ էր, ամբողջ խաղադաշտը սաղարթավոր մեծ ծառերով էր շրջապատված, էդ ծառերն էլ՝ բնափայտը քայքայված, ամեն թեթեւ քամուց էլ չէր բացառվում, որ կտապալվեն»,- ասում է Ալավերդու համայնքապետարանի քաղաքաշինության, գյուղատնտեսության եւ բնապահպանության բաժնի գլխավոր մասնագետ Արթուր Հովհաննիսյանը։

Նոյեմբերի կեսերից սկսած մինչեւ ձմռան առաջին օրեր Ալավերդու տարբեր հատվածներում (գետեզրի մայթեր, դպրոցների, բնակելի շենքերի բակեր եւ այլն) «վտանգավոր ծառ» որակված մոտ 220-230 բարդի, ակացիա, հացենի եւ լորենի են խոր էտի ենթարկվել, հաճախ նաեւ՝ հատվել։ Իսկ թե ինչու ձմեռնամուտին, համայնքապետարանի գլխավոր մասնագետը պատասխանում է՝ սպասում էին տերեւաթափ լինի․ ինչքանո՞վ է ճիշտ սաղարթակալած ծառն էտելը։

Alaverdi trees
Ծառերի հանդեպ նման վերաբերմունքն ու քաղաքի մերկ, անշուք դարձած տեսքը ալավերդցիներից շատերի համար է վրդովմունքի պատճառ դարձել։ Պատմության եւ աշխարհագրության ուսուցիչ Էդուարդ Շահվերդյանը, որ մեծ բնասեր ու բնապահպան է նաեւ, ասում է՝ իրենց թաղամասի դպրոցի բակում գտնվող ծառերից մեկը չորացել է հենց սխալ էտի պատճառով։

Eduard Shahverdyan«Գարունը ավետող ծառերն էին դրանք, էդ ծառերով էինք որոշում գարնան գալը։ Կարճ էտի պատճառով մեկը չորացավ, իսկ դա հավասարազոր է, որ սղոցը վերցնես ու կտրես ծառը։ Անխտիր կտրում են ամեն ծառ՝ անկախ նրանից էդ ծառն արա՞գ է աճում, թե՞ ոչ։ Լորենի, հացենի, սոսի․․․ էդ հունձի ժամանակ մեկ էլ կտեսնես կտրում են, էնքան որ փայտի ծրագիրը լուծեն։ Եվ լուծում են այդպիսի գարշելի մեթոդներով։ Կարճ էտը, որը շատ մեղմ եմ ասում, Հայաստանում դարձել է ազգային աղետ։ Այն, ինչ մենք տեսնում ենք, հաստատ կարճ էտ չէ։ Դա կոչվում է ծառի այլանդակում, ծառի ոչնչացում»,- ասում է մանկավարժը եւ ավելացնում՝ կողմ է բարդիների հաճախակի էտին, որովհետեւ տասնամյակներ առաջ տարբեր հատվածներում «անխնա» տնկված այդ ծառերն այսօր արդեն աղետ են դարձել մարդկանց համար։

Իսկ սրատերեւ թխկիներն ու ակացիաները, որոնցով առատ էր Ալավերդին, վերացման եզրին են։ Գարնանը քաղաքն առաջվա պես դրանցով չի բուրում։ Տարբեր տարիների ընթացքում տարբեր պատճառներով (քաղաքի բարեկարգում, զբոսայգու հիմնանորոգում եւ այլն) ծառերն էտվել են կամ հատվել։ Էդուարդ Շահվերդյանի պնդմամբ՝ շուտով այդ ծառերի ճակատագրին կարժանանան նաեւ հացենիներն ու թխկիները։

«Ալավերդիում էսօր 4 հատ սոսենի կա։ Եթե չլիներ իմ նախկին աշակերտը, ապա էդ ծառերից մեկն էլ էին կտրելու։ Մի կերպ է համոզել, որ ձեռք չտան ծառին։ Մեր բակում տարիներ առաջ կեռասի հսկայական ծառը կտրեցին։ Ես արդեն սպասում էի, որ կարմիր գրքում գրանցված վայրի արմավենուն են անցնելու։ Բենզասղոցով գալիս են, ու մեկը խնդրում է, ասում՝ էս ծառը կտրի, ինձ խանգարում է, վերցնում են, կտրում՝ առանց դիտարկում անելու։ Այսպիսով բնակչին ցույց են տալիս, որ տես՝ քեզ էլ օգուտ տվեցինք։ Անխտիր կտրում են բոլորը, ճիշտ Թումանյանի հեքիաթի նման՝ որը պատահի»,- բարկացած պատմում է երկարամյա մանկավարժն ու գրադարակից հանում Սեւակի «Անլռելի զանգակատուն»-ը՝ Գրիգոր Խանջյանի նկարազարդումներով։

Komitas
Ուսուցչի կարծիքով՝ Խանջյանը մեծն Կոմիտասին պատկերել է մերկ, ճղակոտոր ծառերի կողքին, որպեսզի ցույց տա նրա դեպրեսիվ վիճակը։ Նմա՞ն չեն արդյոք մեր քաղաքի ծառերին՝ հարցնում է Էդուարդ Շահվերդյանն ու նկատում՝ այս մարդիկ իրենց կարճ էտով առանց այն էլ ընկճված (համավարակ, պատերազմ, զոհեր) ժողովրդի վատ տրամադրությունն են կրկնապատկում։

Ալավերդու N 7 դպրոցի տնօրեն Կարինե Մելիքսեթյանն ինքն է դիմել համայնքապետարան՝ դպրոցին մոտ գտնվող ծառերն էտելու խնդրանքով։ Այստեղ էլ խիստ վտանգավորը կրկին բարդիներն են եղել։ Բայց այլ ծառեր նույնպես խոր էտի են ենթարկվել։

«Երեք ծառը ոտից գլուխ չորացած էին, դրանք տակից են կտրել, բարդիներ էին։ Ամռանը քամուց մի ծառի գլխամասը կոտրվել էր, ընկել գազի խողովակի վրա։ Իսկ մնացած ծառերը, լորենի էլ ունենք, խնդիրներով էին, ու ամեն քամուց կարող էր ճյուղ կոտրվել»,- տեղեկացրեց տնօրենը։

Alaverdi school N1
Մեկ այլ՝ N 1 դպրոցի դեպքում էլ ծառ էտողներն իրենք են դպրոց գնացել, հարցրել տնօրեն Կարինե Ռամազյանին՝ արդյո՞ք դեմ չեն, որ բակում գտնվող ծառերի ճյուղերը կտրեն։ Դպրոցի նոր տնօրենն էլ, ասում է, ուրախացել է, որովհետեւ նախկինում էլ ծառերը պարբերաբար էտվել են։ Ապա զանգել է համայնքապետարան՝ համաձայնացնելու նպատակով։ Եվ ծառերը էտվել են։

Ծառագետ Անի Գալստյանը, որ Գերմանիայում հավաստագրված է որպես ծառի տեսուչ, մանրամասն բացատրում է ծառը ճյուղավորման հատվածից կտրելու անթույլատրելիությունը։

Ani Galstyan«Այսպես կտրելը ծառի վերջն է։ Այսպիսի ծառը կա՛մ մյուս տարի չի ծաղկի, կչորանա, կա՛մ դրա հաջորդ տարին, կա՛մ 3 տարուց։ Սա խնամք չէ, սա սպանություն է։ Հնարավոր է, որ մյուս տարի ճյուղեր աճեն, այդ ճյուղերը շատ ծաղկեն։ Մարդիկ տեսնում են դա ու մտածում՝ ծառը հիմա ավելի առողջ է։ Բայց ծառը, որ շատ ծաղիկ ու շատ պտուղ ունի, չի նշանակում, որ առողջ է։ Ծառը հասկանում է, որ ինքը մեռնելու է, եւ որքան էներգիա ունի, լցնում է իր ծաղիկների մեջ, որ գոնե կարողանա սերմերը տարածել մինչեւ իր չորանալը»,- ասում է Անին եւ նշում «Ծառերի վիզուալ գնահատման» գերմանական հայեցակարգը, համաձայն որի՝ էտելուց կամ կտրելուց առաջ պետք է ուսումնասիրել ծառի առողջությունը, դիտարկել վտանգներն ու քայլերը․ այն, ինչ կատարվում է ծառի հետ, բոլոր «ներքին երեւույթներն ու կռիվները», դրսեւորվում են ծառի արտաքինում։

Իսկ հարցին, թե տարվա որ ժամանակահատվածում է ճիշտ իրականացնել քաղաքային բնակավայրում աճող ծառերի խնամքն ու էտը՝ դրանք չվնասելով, Անին պատասխանում է. «Բիոլոգիայի տեսանկյունից ընդհանրապես գարնանն ու ամռանն է հարկավոր անել դա, որովհետեւ այդ ժամանակ ծառն ամենաուժեղն է եւ կարողանում է ներսից փակել իր վերքերը, վերականգնվել։ Բայց էս աստիճանի վիրավորել ծառը՝ կտրելով բոլոր ճյուղերը, արդեն եղանակն էական չէ։ Մեկ է՝ այդ ծառը չի կարողանա փակել իր վերքերը։ Արդեն կապ չունի՝ ամռանը թե աշնանն ես սպանում»։

Ալավերդու համայնքապետարանն այս դեպքում անտեսել է նոյեմբեր-դեկտեմբերի ցուրտն ու մի քանի տասնյակ ծառեր ոչ թե խոր, այլ վտանգավոր էտի ենթարկել՝ բյուջեից մոտ 6 մլն դրամ վճարելով մի ձեռնարկատիրոջ, որն, ի թիվս այլ ծառայությունների, նաեւ ծառ կտրելու փորձ ունի։

«Մրցույթի հրավերում նշված չի եղել որակավորման մասին, բայց նախկինում նման աշխատանքներ արել ենք»,- տեղեկացանք «Արթուր Ավետիսյան Սամվելի» ԱՁ-ից։

Arthur Hovhannisyan«Աշխատանքները շարունակական կլինեն։ Գարնանը՝ մինչեւ բողբոջելն ու տերեւակալելը, կփորձենք էլի հնարավորինս դուրս մնացածներն անել, 2-3 տարի հետո դրանք էլ են պոտենցիալ վտանգ ներկայացնելու։ Հիմիկվանից եթե հնարավորություն ստեղծվի, դրա առաջն էլ առնենք, նման խնդիրների առաջ չենք կանգնի»,- եզրափակում է համայնքապետարանի գյուղատնտեսական ոլորտի աշխատանքները համակարգող Արթուր Հովհաննիսյանը։

Իսկ այս փուլում գոյացած փայտանյութն, ըստ քաղաքացիների դիմումների, բաշխվել է բազմազավակ, նպաստառու, միայնակ կենսաթոշակառու, պատերազմի մասնակից ունեցող եւ կարիքավոր այլ ընտանիքների։

Մոտ 90 խորանարդ մետր փայտ՝ 61 ընտանիքի։

Tatevik Tshughurian
Տաթեւիկ Ճուղուրյան

Մասնագիտությամբ լրագրող եմ։ 15-ամյա աշխատանքային գործունեությանս մեծ մասն անցել է հեռուստատեսության ոլորտում՝ Ալավերդու «Անկյուն+3» հեռուստաընկերությունում։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Ապահովել են 2000 մարդու անվտանգ ելումուտը ԼՂ
հաջորդը
ՀԱՊԿ-ը Հայաստանի առաջնահերթություններն է՞լ հաշվի կառնի

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Դեկտեմբերի 2021
ԵԵՉՀՈւՇԿ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031 
« Նյմ   Հնվ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն