• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
Տնտեսություն

Մարալիկում սպանդանոց է կառուցվել

Աննման Մինասյան 16:30 | 25.12.2021
Աննման Մինասյան 16:30 | 25.12.2021
Maralik slaughterhouse

Շիրակի մարզի Մարալիկ քաղաքում դեկտեմբերի 24-ին տեղի ունեցավ վերջին երեք տասնամյակում մարզի առաջին նորակառույց սպանդանոցի բացումը։

Սպանդանոց հիմնելու գաղափարը «Ֆրանս» ՍՊԸ-ինն է։ Ներդրումն էլ այդ ընկերությունն է արել։ Մինչ օրս կատարվել է շուրջ 150 միլիոն դրամի ներդրում, սակայն այդքանով չեն սահմանափակվելու․ նախատեսում են դրան գումարել եւս 100 միլիոն:

Կառույցի առաջին քարը դրվել էր 2020 թվականի նոյեմբերին։ Սարքավորումները ներկրվել են Իտալիայից՝ «Հայաստանի Հանրապետությունում ագրոպարենային ոլորտի սարքավորումների ֆինանսական վարձակալության՝ լիզինգի պետական աջակցության» ծրագրով:

Սպանդանոցը զբաղեցնում է 1.2 հեկտար տարածք, շինության մակերեսը 650 քառակուսի մետր է։ Այն հագեցած է նորագույն սարքավորումներով, հոսքագծերուվ եւ սառնարանային անհրաժեշտ սարքավորումներով։ Մասնագետները վստահեցնում են, որ մսի անվտանգ պահպանության համար լավագույն պայմաններն առկա են:

Vahe Mkhitaryan
«Ֆրանս» ՍՊԸ-ի գործադիր տնօրեն Վահե Մխիթարյանը 10 տարի ապրել է Մոսկվայում, յուրացրել բիզնեսի նրբությունները։ Հասկացել է՝ հայրենիքում աշխատելն ու ներդրում կատարելը շահավետ լինելուց բացի նաեւ հաճելի է։

Հաշվարկել է, որ Հայաստանում սպանդանոց հիմնելու լավագույն վայրը Շիրակի մարզն է։ Նախ, որ անասնապահության ցուցանիշով առաջին տեղում է, նաեւ ընտրած վայրն է հարմար, միջազգային հյուսիս-հարավ մայրուղու վրա է։ Մարդիկ ճանապարհից կարող են թարմ մսամթերք ձեռք բերել։

«Մեր գործն ավարտել ենք, շենքը կառուցված է, տեխնիկապես հագեցած։ Հաջորդ քայլը պետության կողմից է լինելու, եթե երաշխիք տա, բիզնեսն, անկասկած, կկայանա»,- համոզված է երիտասարդ գործարարը։

Սպանդանոցն օրական հնարավորություն ունի մորթելու 30 գլուխ խոշոր եղջերավոր, 100 խոզ եւ 150-250 ոչխար։ Առաջին փորձնական մորթը եղել է, մնում է լիցենզիան ստանան եւ ամբողջ ծավալով անցնեն գործի։

Սպանդանոցը կադրերով նույնպես լիարժեք ապահովված է։ Հետագայում նոր մարդկանց ներգրավելու համար համագործակցում են Հայաստանի ազգային ագրարային համալսարանի հետ։

Կառույցի ղեկավարությունը վստահեցնում է, որ սպանդանոցն ամբողջությամբ կսպասարկի Շիրակի մարզը։ Ըստ կառավարության որոշման՝ 30 կմ շառավղով տարածքի բնակչությանը կսպասարկեն անվճար։ Անասունի սպանդանոց հասցնելու ճանապարհածախսը նույնպես ընկերությունը կվերցնի իր վրա, ըստ նախասահմանված կարգի՝ մեկ խոշոր եղջերավորին Մարալիկ հասցնելու համար հատկացնելու են 10000 դրամ։

Maralik slaughterhouse
Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը սպանդանոցի բացումը գյուղատնտեսության համար տեսանելի ձեռքբերում է համարում, ասում է՝ տարածաշրջանի համար կարեւոր մեկնարկ է, որը նախադրյալ կլինի հաջողված փորձը այլ մարզերում կիրառելու համար։

Arsen Alaverdyan
Արսեն Ալավերդյանը երկար տարիների անասնաբույժ-փորձագետ է, աշխատանքի է անցել նորակառույց սպանդանոցում։ Երեք տասնամյակից ավելի աշխատել է սննդի անվտանգության ոլորտում ոչ միայն Հայաստանում, այլեւ արտերկրում։ Ասում է՝ բակային մորթի պատճառով կարող են բազմաթիվ հիվանդություններ անցնել մարդուն․ «Սննդի անվտանգության երաշխիքը սպանդանոցն է տալիս, քաղաքակիրթ մորթի շնորհիվ կբացառենք կենդանիներից մարդուն փոխանցվող հիվանդությունները»։

Եթե ամեն ինչ ընթանա ըստ ծրագրի, սպանդանոցը մորթից բացի կունենա լայն շղթա՝ դառնալով առանց թափոնների արտադրություն։ Հեռանկարում նախատեսում են դուրս գալ արտաքին շուկա։

Annman Minasyan
Աննման Մինասյան

Առաջին մասնագիտությամբ բանասեր, երկրորդով՝ հոգեբան, լրագրությունը, սակայն, երրորդը չէ։ Լրագրությունը բոլոր մասնագիտություններից ամենասիրելին է։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Թերագնահատել են ազգամիջյան հարաբերությունների մասշտաբն ու խորությունը
հաջորդը
30 տարի առաջ այս օրը ԱՄՆ-ը ճանաչեց Հայաստանի անկախությունը

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Դեկտեմբերի 2021
ԵԵՉՀՈւՇԿ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031 
« Նյմ   Հնվ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն