• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՀայաստանՄենք

Մեկի աղբը մյուսի արվեստն է

Անուշ Առաքելյան 13:45 | 10.01.2022
Անուշ Առաքելյան 13:45 | 10.01.2022
Utrecht garbage art

«Նիդերլանդներում Ուտրեխտ քաղաքի կայարանից դուրս եկա ու դեմ հանդիման կանգնեցի հսկայական «Կետ» կոչվող արձանի առջեւ»,- պատմում է «Հայարտ» ժամանակակից արվեստի կենտրոնի տնօրեն, «Արէ» մշակութային հիմնադրամի նախագահ Մարինե Կարոյանը:

«Կետ» քանդակի պլաստիկե նյութերը, տարաները հավաքվել են Հավայան կղզիներից: Արձանը ահազանգում է էկոլոգիական աղետների մասին. տարեկան ավելի քան 8 տոննա պլաստիկե աղբ է թափվում Համաշխարհային օվկիանոս՝ ոչնչացնելով նրա բուսական ու կենդանական աշխարհը: Մարինե Կարոյանին այնքան էր տպավորել պլաստիկե թափոններից պատրաստված 11 մետր բարձրությամբ եւ 5 տոննա կշռող քանդակը, որ որոշեց մի օր էլ թափոնային քանդակ տեսնել մայրաքաղաք Երեւանում:

«Արէ» մշակութային հիմնադրամի առաջարկին Երեւանի քաղաքապետարանն արագ արձագանքեց ու համագործակցաբար 2021-ի հոկտեմբերին հայտարարեց մրցույթ Երեւանի տարբեր հավածներում թափոնային քանդակներ տեղադրելու նպատակով: «Junk Sculpture» կամ «Թափոնային քանդակ» նախագիծը, որ կրում է «Մեկի աղբը մյուսի արվեստն է» խորագիրը, նպատակ ունի վերաիմաստավորելու մեզ շրջապատող աշխարհը, ցույց տալու, որ միշտ չէ, որ գետնին նետածն աղբ է:

25-ից ավելի առաջարկից ընտրվել է միայն 4-ը, այս պահին նաեւ վայրերն են ընտրված: «Մնում է համաձայնեցնել քաղաքապետարանի հետ, արվեստագետները կստանան հասանելիք գումարն ու կսկսեն աշխատել»,- ասում է Մարինե Կարոյանը:

Թափոնային քանդակները կտեղադրվեն մարտի վերջին մայրաքաղաքի չորս վայրերում:

Ընտրվել են նկարիչներ Անի Հովակի, Գրիգոր Խաչատրյանի, Մարտիրոս Բադալյանի առաջարկները, իսկ նկարիչ Արմեն Անտոնյանն ու քանդակագործ Էդգար Գրիգորյանը ստեղծագործական խմբով են ներկայացրել քանդակի առաջարկը:

Armenia garbage art
1978 թվականին արտադրված տեխնիկական սարքը՝ կաթսան, որ տասնամյակներ ընկած էր Գյումրի տանող ճանապարհի մայթեզրին, Արմեն Անտոնյանն ու Էդգար Գրիգորյանը որոշել են վերածել մի կերպարի, որը պետք է դիտողի հետ ունենա ակտիվ երկխոսություն, այլ կերպ ասած՝ ինտերակտիվ լինի: Քանդակը հիշեցնում է ռոբոտի գլուխ: Այն հորդորներով, կոչերով է հանդես գալու, ունենալու է ակտիվ քաղաքացիական դիրքորոշում: Քանդակի բերանից դուրս եկած «ամպիկի» մեջ, ըստ նախագծի, կմոնտաժվի լուսադիոդային վահանակ (վազող տողեր), դիտողն ամեն անգամ մի նոր հորդոր կկարդա: «Վե՛ր կաց, շուրջդ մաքրի՛ր», «Ամեն նետածդ աղբը նետած բարեկեցությունդ է», «Այն, ինչ օգտագործված է, դեռեւս աղբ չէ» կամ «Հավաքի՛ր քեզ եւ շուրջդ», «Թափված աղբը գետնին չպիտի մնա» եւ այլն։

Արվեստագետները նաեւ այս կերպ խորհրդային անցյալը դարձնում են ներկայի մաս՝ նոր կյանք հաղորդելով ջարդոնին: Նրանք կարծում են, որ աղբի հետ սխալ վարվեցողությունը գալիս է նաեւ խորհրդային ժամանակների վարքուբարքից:

Մարինե Կարոյանն էլ կարծում է, որ թափոնային քանդակները կկրթեն այսօրվա մարդուն, կստիպեն մտածել, որ ամեն մի գցած աղբ բնությունը հարյուրամյակներով կարող է չմարսել: «Բացի այդ՝ ինչո՞ւ ապրել աղբով շրջապատված,- ասում է նա ու օրինակ բերում «Հայարտ» մշակութային կենտրոնի տանիքը:- Եթե բարձրանաք, կողքի բարձրահարկերի մուտքերից նայեք, կսաարսափեք, Կենտրոն համայնքի բնակիչներն աղբը տոպրակով նետում են «Հայարտ»-ի տանիքի վրա: Մեզ համար այդ աղբը հետագայում խնդիրներ է առաջացնում, իսկ իրենք այդ տեսարանն ամեն օր դիտում են իրենց պատուհաններից, բայց եւ այնպես շարունակում են նույն կերպ վարվել»:

Ըստ նրա՝ մեր հասարակությունը բնապահպանական դաստիարակության մեծ պակաս ունի, էկոլոգիապես անկիրթ է, իսկ այս նախագիծը փոքր, բայց կարեւոր քայլ է՝ շրջապատը չկեղտոտելու յուրահատուկ ուղերձով:

Աշխարհում «Junk Art»-ը՝ թափոնային արվեստը, տարածված երեւույթ է: Թափոնային արվեստի միջոցով ցույց է տրվում, որ տվյալ քաղաքը, հասարակությունն ուզում է ունենալ անվնաս շրջակա միջավայր:

Մարինե Կարոյանն ասում է՝ նախագծի  նպատակը միայն էկոլոգիական խնդիրները բարձրաձայնելը չէ. արխայիկ արձանների կողքին կհայտնվեն մայրաքաղաքին ժամանակակից շունչ հաղորդող քանդակներ, որոնք կընդգծեն քաղաքի «բնավորությունը»:

Թափոնային քանդակներ մեր մայրաքաղաքում հայտնվեցին ոչ վաղ անցյալում, Աբովյան փողոցում անցորդներին ողջունում է գեղանկարիչ Մարտիրոս Բադալյանի «Երկաթյա մարդը», մայրաքաղաքի անբաժան մասն են դարձել նաեւ «Մոսկվա» կինոթատրոնի առջեւ տեղադրված Արա Ալեքյանի երկաթյա արձանները: «Մեկի աղբը մյուսի արվեստն է» նախագծով քանդակները կլինեն բացառապես կենցաղային թափոններից, դրանք կպատրաստվեն ամուր հիմքի վրա, այնպես որ հնարավոր լինի ապահովել դրանց երկարաժամկետ գոյությունը:

Անուշ Առաքելյան

Մասնագիտությամբ լեզվաբան եմ, բայց հիմնական զբաղմունքս եղել է լրագրությունը։ Սկսելով «Շողակաթ» հեռուստաընկերությունից՝ մշտապես լուսաբանել եմ մշակութային իրադարձություններ՝ խնդիր ունենալով արվեստի երեւույթները չթողնել ստվերում։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
«Պետության վրա զենքով գրոհողները բոլորովին այլ նպատակ են ունեցել»
հաջորդը
Եգիպտոսի լուսանկարչության հայ դեմքը
Promotion Image

խմբագրական

«Նեմեսիսի» արձանը պետք է կանգնեցվի Թուրքիայում

Ուկրաինա | Պատերազմ

Եկա եւ ասացի՝ կմնամ մինչեւ հաղթանակ. Դա Վինչի

Ուկրաինա․ մարդկային պատմություններ

Մեր պայքարը հայրենիք վերադառնալու համար էր

լրահոս

  • ՄԱԳԱՏԷ-ն խրախուսում է միջուկային զենք ձեռք բերելու Իրանի...

    21:12 | 05.06.2023
  • Ադրբեջանի օմբուդսմենն այցելել է առեւանգված երկու հայ զինծառայողներին

    20:32 | 05.06.2023
  • Կոնկրետ քարտեզի շուրջ վերջնական պայմանավորվածություն չկա. Միրզոյան

    19:25 | 05.06.2023
  • Ադրբեջանը երկու ուղղությամբ խախտել է հրադադարի ռեժիմը. Արցախի...

    16:29 | 05.06.2023
  • Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարները կհանդիպեն Վաշինգտոնում

    15:02 | 05.06.2023

ընտրանի

  • 1

    Հայաստանի մութ խորքերը բացահայտվում են Մագելանի քարանձավում

  • 2

    Կոնկրետ քարտեզի շուրջ վերջնական պայմանավորվածություն չկա. Միրզոյան

  • 3

    Քիշնեւի մակերեսը եւ Ռուսաստանի խորքը

  • 4

    Բուժաշխատողների հավաստագրումը կփոխի՞ բուժսպասարկման որակը

  • 5

    Հայաստանը պետք է զինվի անխնա ու շատ արագ

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հունվարի 2022
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31  
« Դկտ   Փտր »

© 2023 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա