• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • русская редакция
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • русская редакция

Կորոնավիրուսի մանրէահիմքը՝ տվյալ տարածաշրջանին հատուկ վարա՞կ

aliq 12:50 | 13.01.2022
aliq 12:50 | 13.01.2022
covid

ԱՀԿ-ի արտակարգ հիվանդությունների ստորաբաժանման տեխնիկական խմբի ղեկավար Մարիա Վան Կերկխովեն հայտնել է, որ Sars-Cov-2 վիրուսն աստիճանաբար էնդեմիկ է դառնում:  Դա դեռ տեղի չի ունեցել, բայց ԱՀԿ-ն դիտարկում է իրադրության զարգացման տարբերակները։

Էնդեմիկ է համարվում տվյալ տարածաշրջանին հատուկ հիվանդությունը, որը մշտապես առկա է տեղի բնակիչների շրջանում: Էնդեմիկ կարող են լինել նաեւ վարակները, որոնց հարուցիչները մշտապես գտնվում են որոշակի վայրում:

«Հիմա մենք համավարակի մեջտեղում ենք ու տարածման մակարդակը, ինտենսիվությունը, ինչպես նաեւ հիմնական բժշկական ծառայությունների վրա նոր վարակվածությունների ազդեցության մակարդակը, հոսպիտալացման մակարդակը շատ կարեւոր են… Այնպես որ, վարակը էնդեմիկ դառնալու ճանապարհին է, բայց մենք դեռ դրան չենք հասել»,- ասել է փորձագետը: ԱՀԿ ներկայացուցիչն ընդգծել է, որ վիրուսը մի երկրի համար չի կարող էնդեմիկ դառնալ, եթե մյուսներում համավարակը շարունակվի։

Վան Կերկխովեն նշել է, որ «Օմիկրոնն», ամենայն հավանականությամբ, վերջին մանրէահիմքը չէ, եւ որ վիրուսը շարունակում է զարգանալ, հետեւաբար գործ ունենք անկանխատեսելիության տարրի հետ։ Նա հավելել է, որ ի տարբերություն գրիպի եւ տիպիկ այլ սեզոնային հիվանդությունների՝ կորոնավիրուսը անկանխատեսելի է, բայց գուցե երբեւէ այն նույնպես կանխատեսելի դառնա:

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն, ըստ փորձագետի, դիտարկում է իրավիճակի զարգացման տարբեր սցենարներ՝ կապված «Օմիկրոն» մանրէահիմքի առաջացման հետ։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Հայտնաբերվել է եւս մեկ զինծառայողի մասունք
հաջորդը
Հերթական վարժական հավաքներ հունվարի 15-ից ապրիլի 15-ը

խմբագրական

ԵՄ-ին Հարավային Կովկասում անհրաժեշտ է ռազմական բալանս

Ուկրաինա | Պատերազմ

Ռուսաստանը թանկարժեք մահ է սփռում. Դմիտրի Չուբենկո

Promotion Image

Ուկրաինա․ մարդկային պատմություններ

«Պատերազմը ստիպեց արժեւորել կյանքի ամեն ակնթարթը»

լրահոս

  • Զոհվածի մարմինը նույնականացվել է․ ՀՀ քննչական կոմիտե

    16:31 | 01.02.2023
  • Իսպանիան Ուկրաինային կտրամադրի Leopard տեսակի տանկեր

    16:07 | 01.02.2023
  • Intel-ում կրճատել են աշխատավարձները

    15:45 | 01.02.2023
  • Ուկրաինան արժանի է ՆԱՏՕ-ին անդամակցել․ Չեխիայի նորընտիր նախագահ

    15:21 | 01.02.2023
  • Ադրբեջանի պաշտպանության նախարարը մեկնում է Թուրքիա

    14:53 | 01.02.2023

ընտրանի

  • 1

    IN MEMORIAM

  • 2

    Հասարակության անտարբերության գինը

  • 3

    Ներմուծվող ավտոմեքենաները SOS համակարգ կունենան

  • 4

    «Ափսոս էր երեխան»

  • 5

    Հայաստանում խաղադրույքների գումարը հերթական ռեկորդն է սահմանել

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հունվարի 2022
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31  
« Դկտ   Փտր »

© 2023 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա