• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Դրույքաչափերի բարձրացումը՝ դատարան դիմելու խոչընդոտ

aliq 20:12 | 13.01.2022
aliq 20:12 | 13.01.2022
Arman Tatoyan

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը արտահերթ հրապարակային զեկույց է հրապարակել դատարան դիմելու համար պետական տուրքի դրույքաչափերի մինչեւ 10 անգամ բարձրացման վտանգների վերաբերյալ:

ՄԻՊ-ն ընգդծել է, որ սահմանված նոր դրույքաչափերը ստեղծում են դատարան դիմելու իրական խոչընդոտներ եւ հանգեցնում դատարանի մատչելիության անհիմն սահմանափակումների:

Թաթոյանը նշել է, որ մասնավորապես 2021-ի հոկտեմբերի 29-ին ուժի մեջ են մտել «Պետական տուրքի մասին» օրենքում կատարված այն լրացումներն ու փոփոխությունները, որոնցով զգալիորեն բարձրացվել են դատարան տրվող հայցադիմումների, դիմումների, դատարանի դատական ակտերի դեմ Վերաքննիչ եւ Վճռաբեկ բողոքների համար նախատեսված պետական տուրքի դրույքաչափերը:

Օրինակ՝ պետական տուրքի նվազագույն շեմը 1500 դրամից դարձել է 6000 դրամ, ոչ դրամական պահանջներով հայցադիմումների համար նախատեսված 4000 դրամ պետական տուրքը՝ 20000 դրամ, ոչ դրամական պահանջի գործերով վերաքննիչ բողոքների համար նախատեսված պետական տուրքը 10000 դրամից՝ 30000 դրամ, վճռաբեկ բողոքների դեպքում 20000 դրամից 40000 դրամ, իրավաբանական անձանց սնանկ ճանաչելու դիմումների համար նախատեսված 500000 դրամ պետական տուրքը՝ 1000000 դրամ, իրավաբանական նշանակություն ունեցող փաստերի հաստատման մասին դիմումների համար ներկայիս 2000 դրամը՝ 20000 դրամ եւ այլն։ Վերացվել են նաեւ պետական տուրքի գծով առկա որոշ արտոնություններ։

Պաշտպանը այս թեմայով դիմում է հասցեագրել նաեւ Սահմանադրական դատարան, որտեղ նա հատուկ անդրադարձել է նաեւ պետական տուրքի դրույքաչափերը մի քանի անգամ բարձրացնելու հիմնավորումներին։ «Այդ հիմնավորումներն այնպես են գրված, որ ստացվում է դատարանների բնականոն գործունեությունն ապահովելու համար անհրաժեշտ ծախսերը հնարավոր է ծածկել միայն պետական տուրքերի գումարներն ավելացնելով ու դրանցից ստացվող միջոցների հաշվին»,- նշել է նա։

Թաթոյանն ընդգծել է, որ առնվազն ճիշտ չէ դատարանների բնականոն գործունեությունն ապահովելու համար անհրաժեշտ ծախսերի վճարման ողջ բեռը միայն դատավարության մասնակիցների վրա դնելը։ Ընդունելի չէ նաեւ որպես պետական տուրքի դրույքաչափերը բարձրացնելու հիմնավորում նվազագույն աշխատավարձի փոփոխությունների վկայակոչումը, որ 2003 թվականի դրությամբ կազմել է 13000 ՀՀ դրամ, իսկ 2020 թվականին՝ 68000 ՀՀ դրամ՝ աճելով 5.2 անգամ։

ՀՀ ՄԻՊ-ը շեշտել է, որ նման խնդիրներն անհրաժեշտ է լուծել այնպիսի մեխանիզմներով, որոնք չեն սահմանափակի անձի՝ Սահմանադրությամբ երաշխավորված իրավունքները եւ առավել եւս չեն հանգեցնի դրանց անհամաչափ սահմանափակման:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Արցախում բարձրացվել են սոցվճարների չափերը
հաջորդը
Լրջորեն մտահոգված է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սրացմամբ

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հունվարի 2022
ԵԵՉՀՈւՇԿ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31 
« Դկտ   Փտր »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն