• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • русская редакция
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • русская редакция

Արցախում բարձրացվել են սոցվճարների չափերը

aliq 19:49 | 13.01.2022
aliq 19:49 | 13.01.2022
Artsakh Presidential Palace

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հայտնել է, որ հաստատել է Արցախի կառավարության հունվարի 1-ից մի շարք սոցիալական խմբերին տրամադրվող սոցվճարների չափերը բարձրացնելու որոշումը։

Հիմնական կենսաթոշակի չափը 18000 դրամից դարձել է 21500 դրամ, նվազագույն կենսաթոշակի չափը՝ 26500 դրամի փոխարեն 34300 դրամ: Սպայական անձնակազմի եւ պայմանագրային զինծառայողների կենսաթոշակներին ավելացվել է ամսական 25000 դրամ հավելավճար:

Բարձրացվել է նաեւ պարտադիր ժամկետային զինվորական ծառայության շարքային կազմի զինծառայողի հաշմանդամության զինվորական կենսաթոշակի չափը՝ առաջին խմբի հաշմանդամի համար դառնալով 54500 դրամ (40000 դրամի փոխարեն), երկրորդ խմբի հաշմանդամի համար՝ 39500 դրամ (30000 դրամի փոխարեն), երրորդ խմբի հաշմանդամի համար՝ 36000 դրամ (27000 դրամի փոխարեն):

Պարտադիր ժամկետային զինվորական ծառայության շարքային կազմի մահացած (զոհված) զինծառայողի ընտանիքի անդամի` կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակի չափը 27000 դրամից դարձել է 36000 դրամ, երկու ծնողին կորցրած՝ 18 տարին չլրացած երեխայի (կամ առկա ցերեկային ուսուցմամբ սովորող զավակի) դեպքում՝ 90000 դրամից 107500 դրամ:

Ծերության, հաշմանդամության եւ կերակրողին կորցնելու դեպքում սոցիալական կենսաթոշակի չափը 26500 դրամի փոխարեն սահմանվել է 34300 դրամ, հաշմանդամ երեխա ճանաչված անձի համար՝ 44000 դրամ:

Բարձրացվել է նաեւ հաշմանդամ երեխաներին, միայնակ մոր երեխաներին, միակողմանի ծնողազուրկ երեխաներին, ծառայողական պարտականությունների կատարման ժամանակ զոհված (մահացած) զինծառայողների եւ առանց ծնողական խնամքի մնացած երեխաներին տրամադրվող նպաստի չափը։

Այս տարվա հունվարի 1-ից հետո ծնված 3-րդ եւ հաջորդ երեխաները, անկախ ընտանիքում երեխաների չափահաս լինելու հանգամանքից, մինչեւ նրանց 6 տարին լրանալը կստանան 50000 դրամ նպաստ:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Տեղ համայնքի բնակիչը հայտնվել է ադրբեջանական կողմում
հաջորդը
Դրույքաչափերի բարձրացումը՝ դատարան դիմելու խոչընդոտ

խմբագրական

Широко шагает Азербайджан

Ուկրաինա | Պատերազմ

Ռուսաստանը թանկարժեք մահ է սփռում. Դմիտրի Չուբենկո

Promotion Image

Ուկրաինա․ մարդկային պատմություններ

«Պատերազմը ստիպեց արժեւորել կյանքի ամեն ակնթարթը»

լրահոս

  • Չտրվել ներքին տարբեր ուժերի պառակտիչ սադրանքներին. Արցախի նախագահ

    23:52 | 27.01.2023
  • Մոսկվան ակնհայտորեն սխալ է հասկացել ԵՄ առաքելության նպատակը....

    21:08 | 27.01.2023
  • Կստեղծվի անտառների պահպանման շուրջօրյա ծառայություն

    20:39 | 27.01.2023
  • Բաքուն Երեւանին է փոխանցել սեպտեմբերին զոհված հայ զինծառայողի...

    20:18 | 27.01.2023
  • Կոնգրես է ներկայացվել արհեստական ​​ինտելեկտի ստեղծած բանաձեւ

    19:36 | 27.01.2023

ընտրանի

  • 1

    Ոտքդ տեղն է, ի՞նչ հաշմանդամության կարգ

  • 2

    Նռնաձորը՝ քարտեզից դուրս

  • 3

    Ժիրայր Լիպարիտյան. Տերմինաբանություն եւ ավելին. Միջանցքներ եւ տարանցիկ...

  • 4

    Հայաստանում կշահագործվի առաջին սանիտարական աղբավայրը

  • 5

    Ներմուծվող ավտոմեքենաները SOS համակարգ կունենան

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հունվարի 2022
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31  
« Դկտ   Փտր »

© 2022 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա