• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Էլեկտրաէներգիան թանկացավ. 1 կՎտժ-ը՝ մինչեւ 53,48 դրամ

aliq 14:22 | 01.02.2022
aliq 14:22 | 01.02.2022
lamp

Հայաստանում էլեկտրաէներգիայի միջին կշռված սակագինը 2022-ի փետրվարի 1-ից ավելանում է 4,7 դրամով. սոցիալապես անապահով ընտանիքների համար, սակայն, գործող սակագները կպահպանվեն: Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը սակագնի փոփոխության մասին որոշումն ընդունել էր 2021-ի դեկտեմբերի 29-ի նիստում:

Բնակիչ-բաժանորդների 11 տոկոսը կազմող սոցիալապես անապահովների համար սակագները կմնան անփոփոխ, բնակիչ-բաժանորդների 55 տոկոսը կազմող՝ ամսական մինչեւ 200 կՎտժ սպառում ունեցող բնակիչների համար սակագինը կավելանա 1,5 դրամ/կՎտժ-ով: Բնակիչ-բաժանորդների 25 տոկոսը կազմող՝ ամսական 201-400 կՎտժ սպառում ունեցողների համար սակագները կավելանան 3,5 դրամ/կՎտժ-ով, իսկ մնացած սպառողների համար առաջարկվում է սակագինն ավելացնել 5,5 դրամ/կՎտժ-ով:

Սոցիալապես անապահով ընտանիքների համար ցերեկային եւ գիշերային սակագները կշարունակեն մնալ համապատասխանաբար 29,99 դրամ եւ 19,99 դրամ: Ամսական մինչեւ 200 կՎտժ սպառում ունեցող բնակիչների համար ցերեկային սակագինը գործող 44,98 դրամի փոխարեն կդառնա 46,48 դրամ, գիշերայինը՝ 34,98 դրամի փոխարեն՝ 36,48 դրամ:

Ամսական 201-400 կՎտժ սպառում ունեցող բնակիչների համար ցերեկային սակագինը գործող 44,98 դրամի փոխարեն կդառնա 48,48 դրամ, գիշերային սակագինը գործող 34,98 դրամի փոխարեն՝ 38,48 դրամ:

Ամսական 400 կՎտժ-ից ավելի էլեկտրաէներգիա սպառող բնակիչների համար ցերեկային սակագինը նախկինում գործող 47,98 դրամի փոխարեն կդառնա 53,48 դրամ, գիշերային սակագինը՝ նախկինում գործող 37,98 դրամի փոխարեն՝ 43,48 դրամ:

ԱՊՀ տարածքում էլեկտրաէներգիայի ամենաբարձր սակագինը ԱԷԿ շահագործող Հայաստանում է

Հիշեցնենք՝ ըստ ռուսական «Միր 24»-ի՝ 2021-ի հոկտեմբերի տվյալներով ԱՊՀ տարածքում ամենամատչելի էլեկտրաէներգիան Ղրղզստանում է՝ 1 կՎտ/ժ-ը՝ 1 ցենտ, Տաջիկստանում փոքր-ինչ բարձր է՝ 2,5 ցենտ, Ղազախստանում եւ Ադրբեջանում գրեթե հավասար է՝ համապատասխանաբար 4, 2 եւ 41 ցենտ: Էլեկտրաէներգիայի սակագինը մոտ 40%-ով բարձր է Ռուսաստանում եւ Վրաստանում՝ 7-ական ցենտ, Բելառուսում՝ 7,1 ցենտ, Հայաստանում՝ 11,1 ցենտ՝ 1 կՎտ/ժ-ի համար:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Զինվորն առանց հոգեբանի. պատերազմի սպիները
հաջորդը
Թուրքական մամուլի տեսություն. Թուրքիան՝ հաշտարար եւ միջնորդ

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Փետրվարի 2022
ԵԵՉՀՈւՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28 
« Հնվ   Մրտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն