• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՀարեւաններՔաղաքականություն

Թուրքական մամուլի տեսություն. Թուրքիան՝ հաշտարար եւ միջնորդ

Լիլիթ Գրիգորյան 15:00 | 01.02.2022
Լիլիթ Գրիգորյան 15:00 | 01.02.2022
Turkey snow

Ձյուն, շատ ձյուն։ Ողջ Ստամբուլը կաթվածահար էր եղել նախորդ տարիներին երբեւէ չտեսնված առատ ձյան պատճառով։ Քաղաքային իշխանությունները չէին կարողանում լուծել խնդիրը, ճանապարհային վթարներն անհամար էին։ Սրան անդրադարձավ նույնիսկ նախագահ Էրդողանը։ Իրավիճակն այնքան անկառավարելի էր դարձել, որ Էրդողանի հրահանգով հավելյալ դրամական միջոցներ եւ Անկարայի քաղաքային իշխանության ներկայացուցիչներ ուղղորդվեցին հարցի կարգավորմանը։

Իրան-Թուրքիա բնական գազի մատակարարման խողովակաշարում արտահոսք էր եղել, ինչի պատճառով Իրանը դադարեցրել էր մատակարարումը՝ նշելով, որ իրավիճակը ռիսկային է, իսկ առանց արտահոսքի հիմնավոր նորոգման աշխատել հնարավոր չէ։ Սա, իհարկե, մեծապես ազդել էր Թուրքիայի արդյունաբերական համակարգի վրա, քանի որ Իրանը համարվում է բնական գազի խոշոր մատակարարներից մեկը։

Արդյունաբերող մի շարք ընկերությունների աշխատանքը դադարեցվել է մոտ երկու շաբաթով։ Տեխնիկական խնդիրների պատճառով մատակարարման կասեցումը մեծ աղմուկ եւ անհանգստություն առաջացրեց ողջ երկրում։ Թուրքիայի էներգիայի ու բնական պաշարների նախարարը երեւույթը որակեց ոչ կառուցողական մոտեցում, ինչի հետևանքով էական վնասներ կկրի Թուրքիայի տնտեսությունը։

Բանը հասավ դիվան բաշուն․ Էրդողանը հեռախոսազանգ ունեցավ Իրանի նախագահի հետ՝ խնդրելով հնարավորինս արագ կարգավորել խնդիրը։

Իսկ ընդդիմությունը ստեղծված իրավիճակի միակ պատասխանատու եւ մեղավոր համարեց գործող իշխանությանը, որի օրոք Թուրքիան ոչ միայն հասավ լիրայի նվազագույն արժեքին, այլ նաեւ տնտեսության մյուս ոլորտների գործունեությունը անխափան իրականացնելու հարցում սկսեց խոչընդոտներ ստեղծել։

Դե իսկ գործող իշխանության ներկայացուցիչներից ԱԶԿ խմբակցության փոխնախագահն էլ մեղադրում է Թուրքիայի ընդդիմությանը ոչ գրագետ գործունեության մեջ՝ ասելով, որ ընդդիմությունն անհրաժեշտ է առողջ քննադատության եւ կառուցողական երկխոսության համար, իսկ Թուրքիայի ընդդիմությունն այդպես էլ չաճեց մինչեւ այդ մակարդակը։

Շաբաթվա ընթացքում բավականին հաճախ շոշափվեց Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցը։ ԱԶԿ ղեկավար խորհրդի հանդիպումից հետո Անկարան հայտնեց արտաքին քաղաքականության մեջ նոր գիծ սկսելու մասին՝ ուղղված տարածաշրջանում խաղաղությանը, կայունությանն ու հարաբերությունների կարգավորմանը։ Իր տված հարցազրույցում Էրդողանն անդրադարձավ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացի սրընթաց զարգացմանը եւ առաջիկա ամիսներին սպասվող փոփոխություններին։

Նա հանդիպում ունեցավ Թուրքիայում Հայկական հիմնադրամների միության նախագահ Պետրոս Շիրինօղլուի հետ ու քննարկեց ոչ իսլամ ազգային փոքրամասնություններին պատկանող հիմնադրամների խորհրդի կազմի ընտրության իրավունքի մասին օրենսդրական կարգավորումը։

Պարզվեց, որ առաջիկայում Երեւանից թռիչքներ են նախատեսվում նաեւ դեպի Թուրքիայի այլ շրջաններ, այդ թվում՝ Վան։ Հիշեցնենք, որ նախկինում Երեւան-Վան թռիչքների նախագիծ եղել է, քննարկումների ընթացքում անգամ ձեռք են բերվել հստակ պայմանավորվածություններ, բայց հետո Թուրքիան նախագիծը կասեցրել է։

Ուկրաինայի հարցում Անկարայի դիրքորոշումը հստակ է․ Թուրքիան կողմ է պետությունների տարածքային ամբողջականությանը եւ լիահույս, որ Ուկրաինա-Ռուսաստան հակամարտությունը կարող է լուծվել առանց ուժի կիրառման։

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ նախագահ Էդողանը նշել է, որ Թուրքիան պատրաստ է ստեղծելու երկխոսության հարթակ եւ այս առիթով ՌԴ նախագահ Պուտինին հրավիրել է Թուրքիա՝ հարցի կարգավորման հնարավոր ճանապարհները քննարկելու: Նախատեսվում է հանդիպում նաեւ Ուկրաինայի նախագահ Զելենսկու հետ։ Կարճ ասած՝ Թուրքիան իր նոր դիվանագիտական դիսկուրսում որոշել է ստանձնել տարածաշրջանում խաղաղություն ու կայունություն ապահովող միջնորդ կողմի դերը։

Մի փաստ եւս․ Թուրքիան ամենաբարձր մակարդակով եւ ամենայն լրջությամբ որոշել է պատրաստվել նոր թվային աշխարհի մարտահրավերներին, ուսումնասիրել նորաստեղծ Metaverse-ի բոլոր ասպեկտները, հասկանալ, թե ինչ գործողություններ պիտի արվեն երկրի իշխանության կողմից կարեւոր նշանակության կառույցներն ու պատմական հուշարձանները վիրտուալ աշխարհում պաշտպանելու համար։ Այս առիթով հանձնարարվել է կատարել մանրամասն հետազոտություն, կազմակերպել համացանցային ֆորում ու ներկայացնել պաշտոնական Անկարայի քայլերի հերթականությունը նոր աշխարհի կանոններով առաջ շարժվելու համար։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Էլեկտրաէներգիան թանկացավ. 1 կՎտժ-ը՝ մինչեւ 53,48 դրամ
հաջորդը
Մխիթարյան միաբանության մամուլը՝ հասանելի եւ անվճար

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Փետրվարի 2022
ԵԵՉՀՈւՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28 
« Հնվ   Մրտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն